Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ուտրեխտը չորս անգամ

on June 10, 2013

Քաղաքը փոխվում է՝ կախված նրանից, թե քանի տարեկանում, ում հետ, տարվա որ եղանակին և օրվա որ ժամին ես գնում այնտեղ: Ուտրեխտն էդպիսի քաղաք է: Բացի բավական հաճախ էնտեղի կայարանում գնացք փոխելուց, քայլել եմ  փողոցներով թե՛ գիշերով, թե՛ ցերեկով, թե՛ մենակ, թե՛ ուղեկիցներով, թե՛ ամռան շոգին կամ անձրևին, թե՛ ձմռան ամենացուրտ օրը:

Ուտրեխտ, օգօոստոս 2009

Առաջին անգամ Ուտրեխտ գնացի մենակ: Դրա համար որսում էի ամեն հոտ, ձայն, համ: Ամառ էր, սարսափելի շոգ էր, Նիդեռլանդներին ոչ բնորոշ շոգ: Բայց անձրև էլ տեսա էնտեղ: Ուսումնասիրեցի բոլոր ծակուծուկերը, քայլեցի ջրանցքների կողքով, զբոսնեցի տարբեր մարդկանց հետ:

Ուտրեխտ, հունվար 2012

Երկրորդ անգամ Ուտրեխտ գնացի երկու կուրսեցիներիս՝ Սոֆիի ու Սանայի հետ, նույն օրը չորս տարբեր հոլանդական քաղաքներում լինելուց հետո, որպես մեր գժական ճամփորդության վերջաբան: Մութ էր ու ձմեռ: Ցրտից սրսրթալով մի կերպ հասանք քաղաքի կենտրոն, հիացանք լույսերով ու նորից քայլեցինք դեպի կայարան:

Երրորդ անգամ Ուտրեխտում ժամադրության էի մի տղայի հետ: Գարուն էր, արևոտ, բայց ոչ էնքան տաք: Մինչ տղան անընդհատ փորձում էր համբուրել, ես նրան հետ էի հրում ու անընդհատ լացում: Չգիտեմ ինչու էի լացում: Ուտրեխտը զզվելի էր դարձել, Ուտրեխտը նյարդայնացնող էր:

Ուտրեխտ, հունիս 2013

Չորրորդ անգամ Ուտրեխտ գնացի կուրսեցուս՝ Սոֆյայի հետ: Ամռան սկիզբ էր: Արևոտ էր, երկինքը կապու՜յտ-կապու՜յտ էր: Ուտրեխտը տաք էր, ժպտացող էր:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: