Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Жить в твоей голове. Զեմֆիրայի նոր ալբոմը

on June 11, 2013

2005-ի Вендетта-ից  հետո մեծն երաժշտասերս Զեմֆիրային համարեց իրեն սպառած, քաշվեց մի կողմ ու շարունակեց լսել միայն առաջին երեք ալբոմները: Եվ միայն վերջերս հետաքրքրության համար, մի քիչ էլ Զեմֆիրայի համերգին ներկա գտնվելու հեռանկարից ոգևորված սկսեց փորփրել 2005-ից հետոյի Զեմֆիրային:

Սկսեցի Вендетта-ով ու Спасибо-ով: Զարմանալիորեն երկուսն էլ ահագին դուրս եկան, Спасибо-ն ավելի շատ: Ոնց որ ալբոմից ալբոմ Զեմֆիրան ավելի հասունանար ու փոխվեր:

Երբ պարզեցի, որ Զեմֆիրան վերջին համերգներին հիմնականում 2013-ի Жить в твоей голове ալբոմի երգերն է կատարում, որոշեցի, այնուամենայնիվ, դրան էլ ծանոթանալ, չնայած մի անգամ Երևանում լսել էի ու որոշել՝ լավն էր:

Զեմֆիրայի նոր ալբոմի մասին բացասական կարծիքներ շատ եմ լսել: Հիմնականում ասում են՝ սպառել է իրեն: Բայց դե ինչքան նա նոր ալբոմ է թողարկել, մի խումբ երկրպագուներ հաստատ սպառվածի պիտակը կպցրել են:

Անցյալ գիշեր անցա գործի: Սկզբում Жить в твоей голове կոչվող երգը շատ երկար թվաց: Հերթով իրար հետևից լսեցի բոլոր երգերը: Ընդհանուր առմամբ՝ 38 րոպե: Եսիմինչ տպավորություն չթողեց, բայց հասկացա, որ այս ալբոմը առնվազն մի անգամ էլ պիտի լսվի:

Ու լսվում է, երեկվանից մինչև հիմա անընդհատ լսվում ու լսվում է: Արդյոք շա՞տ համարձակ կլինի հայտարարությունս, եթե ասեմ, որ սա Զեմֆիրայի լավագույն ալբոմն է: Լավ, եկեք մեղմեմ ու պարզապես խոստովանեմ, որ ինձ ամենաշատն էս մեկն է դուր գալիս:

Բայց ես շատ լավ հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր դժգոհում են այս ձայնագրությունից: Բավական  դժվարամարս է, մռայլ, ինչ-որ մթություն կա մեջը: Մեկն ասել էր՝ ոնց որ Զեմֆիրան հոգնած լինի էս ալբոմում: Կա նաև էդ հոգնածությունը, հուսահատ ու ջղային հոգնածություն: Հնարավոր չէ այս ձայնասկավառակը որպես ֆոնային երաժշտություն, կողքից լսել: Հաստատ կձանձրացնի: Պետք է ձայնը լավ բարձրացնել, անհրաժեշտության դեպքում ականջակալներ դնել և ուղղակի գլուխը թափահարել:

Ալբոմը հզոր է ոչ միայն երաժշտական կողմից, այլև բառերով (դե Զեմֆիրան առաջին հերթին տեքստով է Զեմֆիրա): Ալբոմը բացող, առաջին հայացքից ձանձրալիորեն երկար թվացող երգը կլանում է քեզ, երբ լսում ես բառերը:

Жить в твоей голове.
И убить тебя неосознанно, нечаянно.

Էս տողերից հետո մի տեսակ նենց գոռալու ցանկություն է առաջանում: Դիպուկ է, հզոր, սպանիչ:

Деньги-ն եմ սիրում, որ երգում է.

Деньги, а что такое деньги?!
Уже который день я пытаюсь разобраться и понять,
Отчего же мне не стало веселей?!

Էս լրիվ իմ կռիվն է մարդկանց հետ, որ պնդում են՝ փողն է ամենակարևորը: Ու Զեմֆիրայի ձայնի մեջ թեթևակի հեգնանք կա: Իսկ երգի վերջին տողն ամեն ինչ իր տեղն է գցում, ավելացնելու բան չի թողնում.

А на улице прекрасная весна…

 

Էսպես որ հատ-հատ ամեն երգի մասին գրեմ, գրառումս երբեք չի ավարտվի: Մի խոսքով, մարդի՛կ, լսեք այս ալբոմը, այն իրոք լավն է: Լսեք գիշերով, լույսերն անջատեք, ականջակալները բարձր միացրեք ու լսեք՝ ինչ է ասում Զեմֆիրան:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: