Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պատմություն 7 իմ ամենամեծ վախի մասին

on June 27, 2013

Քանի որ էսօր առավոտյան խիստ նկատողություն ստացա 30 պատմությունը լքելու համար ու քանի որ խոստացա, որ էս երեկո անպայման մի բան կգրեմ, հիմա էդ գործի վրա եմ, իսկ ավելի ուշ նաև ձեր լինքերը կթարմացնեմ:

Եթե մի շաբաթ առաջ հարցնեիք, թե որն է իմ ամենամեծ վախը, միանշանակ կասեի՝ վախ մահվանից, ու կապ չունի՝ իմ սեփականը, թե մտերիմներինս: Երբեմն էդ վախն էնքան մեծ, էնքան առարկայական է դառնում, որ սկսում եմ սարսռալ, դեպրեսիայի մեջ եմ ընկնում, որ հավերժ չեմ ապրելու ու որ չգիտեմ՝ ինչ է լինելու, երբ ես էլ գնամ էն աշխարհ: Իհարկե, էստեղ գալիս է նաև ծերությունից վախը, ու երկուսն իրար հետ սկսում են կռվել: Բայց սա մի առանձին պատմություն է, կուզեի պատմել մեկ այլ վախի մասին, որի մասին երբեք չեմ մոռանում, ամեն օր այնտեղ՝ ուղեղումս մի տեղ թաքնված, արտահայտվում է իմ ցանկացած գործողության, ցանկացած որոշման, ցանկացած ծրագրի մեջ: Ուղղակի մինչև վերջերս չգիտեի այդ մասին, նոր եմ հայտնաբերել:

Ամենաշատը վախենում եմ անհաջողությունից: Ինձ փոքրուց սովորեցրել են, որ պիտի առաջինը, լավագույնը, ամենաուժեղը լինեմ: Արդյունքում սկսել եմ ապրել «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Երբ որևէ բան այնպես չի ստացվել ինձ մոտ, ինչպես ուզում էի (այսինքն՝ կատարյալ), թողել եմ ու անցել ուրիշ ոլորտի: Ես թողեցի կիթառ նվագելը, որովհետև հայտնաբերեցի, որ անսլուխ եմ, մինչդեռ կարող էի շատ պարապել և մի լրացուցիչ հաճելի զբաղմունք ունենալ: Ես ամեն անգամ թողնում եմ գրելը, երբ հայտնաբերում եմ, որ բավականաչափ ուժեղ չէր տեքստս, որ երբեք չեմ կարող լավագույնը լինել, մինչդեռ եթե ավելի շատ աշխատեմ ու ավելի շատ կարդամ, գուցե ինչ-որ լավ բան դուրս գա (պարտադիր չէ լավագույնը): Ես թողնում եմ լեզվաբանությունը, որովհետև այս ոլորտում ինձնից լավերը լիքն են, հետևաբար ոլորտում միջակ եմ լինելու (իմ լեզվով՝ անհաջողակ): Ես այլևս ոչ մի նոր լեզու չեմ կարողանում սովորել, որովհետև հայտնաբերել եմ, որ երբեք չեմ կարող հայերենից բացի որևէ այլ լեզու կատարյալ իմանալ, մինչդեռ կարող էի ուղղակի ժամանակս (և ունակություններս) ճիշտ օգտագործել, ու հիմա գոնե հոլանդերեն միջին մակարդակի կիմանայի, ոչ թե սկսնակի դիրքում կդոփեի:

Ինձ թվում է՝ այս հարցում ես էնքան մեղավոր չեմ, ինչքան շրջապատս: Սկզբում ընտանիքս, հետո նաև ընկերներս ու ուսուցիչներս անընդհատ շեշտում են իմ խելացիությունն ու իմ ունակությունները: Արդյունքում՝ ես դառնում եմ խիստ ինքս իմ նկատմամբ, ես ձգտում եմ հաջողության, բայց թույլ չեմ տալիս, որ այն գա, որովհետև վախենում եմ ձախողվելուց: Ես ունեմ հաջողության իմ սահմանումը, որը կոչվում է լինել լավագույնը, ոչ թե լավերից մեկը, իսկ դա գրեթե անհնար է: Այդքանով հանդերձ, ես իմ ունակությունները լրիվ չեմ օգտագործում, որպեսզի երբ լավագույնը չլինեմ, ինքս ինձ հանգստացնեմ, որ դեռ աշխատելու տեղ ունեի: Ու դեպրեսվում եմ, որ ծույլ եմ, ինքս ինձ խոստանում, որ հաջորդ անգամ ջանք չեմ խնայելու: Բայց նորից ու նորից կրկնում եմ նույնը, որ հետո կարողանամ ինքս ինձ արդարացնել, թե՝ լավ չեմ աշխատել:

Վախենում եմ հիմար երևալուց, դրա համար հարցեր տալ չեմ սիրում: Վախենում եմ ղեկավարիս կծու խոսքերից, դրա համար չնայած թեզիս մի մասը գրել եմ, չեմ ուղարկում նրան: Վախենում եմ պարտվելուց, դրա համար այլևս չեմ խաղում: Իմ հին անհաջողություններն ինձ տարիներով հետապնդում են՝ էդպիսով նոր բաներ փորձելուց հետո պահելով:

Ու հիմա ամեն առավոտ արթնանում եմ կռվելով այս վախիս դեմ, փորձելով ինքս ինձ բացատրել, որ ես կատարյալ չեմ ու երբեք չեմ լինի, բայց կարող եմ ավելի լավը լինել ավելի շատ աշխատելով, փորձում եմ ինձ համոզել, սաստել, հասկացնել, բայց թեզիս մի գլուխն էդպես էլ չխմբագրված մնում է, ու ռիսկ չեմ անում ղեկավարիս ուղարկել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: