Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պատմություն 8. կախվածության մասին

on June 27, 2013

Թարմացված ցուցակը կարող եք գտնել այստեղ: Հետաքրքիր բան եմ նկատել. արական սեռը բնավ չի մասնակցում պատմություն պատմելուն: Պետք ա պարզել՝ ինչու: Մեկ էլ՝ եթե որևէ մեկի որևէ պատմություն բաց եմ թողել, ցուցակում չեմ ընդգրկել, խնդրում եմ՝ տեղյակ պահեք, ավելացնեմ:

Իմ կյանքն անընդհատ տարբեր կախվածությունների հերթագայություն է եղել: Դրանք բոլորը հաղթահարել եմ գիտակցաբար կամ առանց գիտակցելու, պատահաբար հայտնաբերելով, որ կախվածությունն այլևս չկա: Օրինակ, ուսանողական տարիներին կոլայից կախվածություն ունեի, միշտ կեսլիտրանոց շիշը ձեռքիս էր: Համակուրսեցիներս միշտ ձեռ էին առնում, էդ շշով էին ինձ հիշում: Հիմա սպանեն, կոլա չեմ խմի: Չեմ սիրում: Երբ ծարավ եմ լինում, ջրից բացի որևէ բան խմել չեմ ուզում: Չեմ պայքարել, չեմ փորձել, պատահաբար եկել եմ էդ կետին: Բայց հիմա փոխարենը սուրճից կախվածություն ունեմ: Ինձ համար օրը սկսված չէ, եթե մի բաժակ սուրճ չեմ խմել: Փորձել եմ դրա դեմն առնել, առայժմ չի ստացվել: Հետո երևի էլի կփորձեմ:

Ինտերնետից կախվածությունս էլ է լրիվ վերացել, բայց էլի հատուկ ինչ-որ քայլերի չեմ դիմել: Ուղղակի նկատել եմ, որ երբ տուն եմ մտնում, այլևս կոմպ միացնելն առաջին բանը չի լինում: Էլ չեմ ասում, որ Բարսելոնայում եղած ժամանակ հետս կոմպ չէի տարել ու ընդհանրապես չորսուկես օր ինտերնետ չէի մտել, ցանկություն չկար:

Բայց իմ ամենահետաքրքիր կախվածությունը կախվածությունն էր… հեռախոսից: Հա՛, թինեյջերական տարիքում ես հեռախոսը գրկած էի քնում, ժամերով պոկ չէի գալիս, ընկերուհիներիս հետ էի խոսում, մեկ էլ ռադիոներ զանգում: Հիմա մտածում եմ՝ ի՞նչ ունեի էդքան խոսելու, որ օրը չորս-հինգ ժամ կախված էի մնում: Մերոնք ջղայնանում էին, կռիվ անում, ձեռիցս վերցնում: Բայց ոչ մի բան չէր օգնում: Իսկ երբ մեր տանն անլար հեռախոս հայտնվեց, էդ ժամանակ արդեն իմ դեմ որևէ բան անել չէին կարողանում. իմ սենյակում էի պահում: Երբ րոպեավճարի ահ ու սարսափը սկսեց մեր թաղամասերում էլ թափառել, ես խառնվեցի իրար. հաստատ չէի ուզում, որ իմ էս մի հաճույքն իմ ընտանիքին ֆինանսական ճգնաժամի հասցներ: Փորձեցի իմ արևին քչացնել զանգելս՝ չգերազանցելով երկու ժամը: Չէր ստացվում: Բայց ունեի ընկերուհիներ, որոնց համարները դեռ թվայնացված չէին: Առիթից օգտվում էի. իրենք էին զանգում: Այնուամենայնիվ, երբ եկավ զարհուրելի պահը, մայրս ինչ-որ փաթեթ վերցրեց, որը կոնկրետ գումարի դիմաց թույլ էր տալիս անվերջ օգտագործել: Իմ բարօրրության համար չէր դա, այլ ուղղակի արդեն սկսել էինք ինտերնետ մտնել, հեռախոսն ուտողը մենակ ես չէի:

Հիմա եթե հարցնեք, թե ոնց ազատվեցի էդ կախվածությունից, սպանեք, չեմ հիշի: Երևի տասներորդ դասարան փոխադրվեցի, ու բուհ ընդունվելն ավելի կարևոր դարձավ կամ հետաքրքրությունս կորցրեցի որոշ ընկերուհիներիս նկատմամբ, չգիտեմ: Բայց ամենաահավորն այն է, որ հիմա տանել չեմ կարողանում հեռախոսով խոսելը: Երբ խոսակցությունը երկու-երեք րոպեից ավելի է ձգվում, սկսում եմ ներվայնանալ: Հիմա ինձ համար չաթն է, մեկ էլ իրական շփումը: Դրանց արանքում տեղ գրավող հեռախոսը ոնց որ պատիժ լինի, ու եթե ինձ մնար, ընդհանրապես կհրաժարվեի բջջայինիցս:

Իմ կյանքում մենակ երկու կախվածություն կա, որոնց գոյության մասին շատ լավ գիտեմ ու ոչինչ չեմ անում, որ ազատվեմ: Ավելին՝ ազատվել չեմ ուզում, որովհետև դրանք արդեն իմ մի մասն են կազմում, ու դրանց առկայությունը բնավ մեղավորության զգացում չի առաջացնում: Փորձեք գուշակել, թե որոնք են իմ այդ երկու կախվածությունները:

Advertisements

4 responses to “Պատմություն 8. կախվածության մասին

  1. uluana says:

    Մեկը գրելն ա հաստատ։ :))) Մյուսը՝ չգիտեմ, մասնագիտությանդ հետ կապված մի բան կլինի երևի։

    • byurie says:

      Աաաաա, ինչ հետաքրքիր ա, ԿՄ-ում էլ մյուսն են գտել, գրելը չեն կարողանում գտնել 😀

      ________________________________

  2. երաժշտություն, գիտություն?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: