Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Լույս հիմնադրամի հայտարարած պրակտիկան ու վերջնաժամկետը

on June 29, 2013

Երեկ Լույս հիմնադրամից նամակ ստացա: Մեդիա ոլորտում պրակտիկայի հայտարարություն էր, հայտերի հիման վրա տասնհինգ հոգի ընտրվելու էին մասնակցելու համար: Մտածեցի՝ եղբորս ուղարկեմ, գուցե հետաքրքրի: Հետո վերջնաժամկետն աչքովս ընկավ. հունիսի 29, ժամը 19:00: Նամակը եկել էր հունիսի 28-ին, ժամը 17:19 (Երևանի ժամանակով), այսինքն՝ դիմելու համար քսանչորս ժամից մի քիչ շատ ժամանակ է տրվում:

Մի հատ պատկերացրեք. ուրբաթ երեկո, ամեն նորմալ մարդ էդ ժամանակ հանգստանում է, հաջորդ օրը շաբաթ, հայ ժողովուրդն էլ մեյլն էնքան հաճախ չի ստուգում, ինչքան արևմտյան ժողովուրդը: Ո՞վ կհասցնի էդ ընթացքում դիմել: Նամակ գրեցի, մտածեցի՝ մարդ ես, գուցե տառասխալ է, հուլիսի 29 պիտի լինի: Պատասխանեցին, որ արդեն կատարված աշխատանքները պետք է ներկայացվեն, հետևաբար շատ ժամանակ չի խլի:

Հայտաձևում պահանջվում է նաև արդեն գրած լավագույն հոդվածներից ուղարկել: Ո՞նց են որոշում լավագույնը: Դու բռնում ու որոշու՞մ ես, թե՞ քո ավագ ընկերներից, շեֆերից ու ավելի փորձառու մարդկանցից ես հարցնում: Դե գնա ու ուրբաթ երեկոյով էդ մարդկանց դիվադադար արա կամ էլ մի բան թքած-կպցրած ուղարկի:

Դիմելու համար ընդամենը մեկ օր տրամադրելու երկու պատճառ կարող է լինել:

1. Արդեն որոշված են մասնակիցները: Անկապ նամակներ են ուղարկում, որ ասեն՝ մրցույթ ենք հայտարարել: Բոլորս գիտենք, որ նման բաներ լինում են, ու եթե դա լիներ ինչ-որ ճ կլասի կազմակերպություն, գուցե բանի տեղ չդնեի: Բայց մեծն Լույսն է, հասկանու՞մ եք: Այն նույն Լույսը, որը տաղանդավոր երիտասարդներին ֆինանսավորում է, որ արտասահմանյան հեղինակավոր բուհերում սովորեն:

2. Անփութություն, այսինքն՝ այն անձը, որը պետք է տարածեր հայտարարությունը, իր գործը լավ չի կատարել և ուշացրել է: Ու նորից հիշեցնում եմ. մեծն Լույսն է: Ուրեմն էնտեղ ոչ կոմպետենտ մարդի՞կ են աշխատում: Եվ ի՞նչ է նշանակում, թե շատ ժամանակ չի պահանջվի: Հարգելիս, ուրբաթ երեկո է, մենք հանգստանում ենք: Եվ հենց նույն եղբայրս, որին գուցե կհետաքրքրեր պրակտիկան, տեսնելով վերջնաժամկետը, չի էլ մտածել դիմելու մասին:

Չգիտեմ՝ Լույսի թիմի անդամին իսկապե՞ս թվում է, որ նորմալ է նման կարճ ժամանակ տրամադրելը: Այնուամենայնիվ, ասեմ, որ ես զանազան ծրագրերի նամակներ եմ ստանում, ու անկախ նրանից, թե դիմելու համար ինչ է պահանջվում, միշտ խելքը գլխին (գոնե մի ամիս) ժամանակ է լինում մինչև վերջնաժամկետը, ու հանգիստ կարող ես նորմալ դիմում պատրաստել: Ի դեպ, ապրիլին մեր համալսարանը մեզ սյուրպրիզ արեց՝ մի շաբաթ ժամանակ տալով, որ բոլոր փաստաթղթերը տեղադրենք օնլայն հարթակում, որպեսզի կարողանան մեզ գրանցել: Դա շատ ժամանակ չէր պահանջում. ընդամենն արդեն գոյություն ունեցող փաստաթղթեր պետք է տեղադրեինք, բայց գիտե՞ք ոնց էինք ջղայնացել, որ այդ մասին ասվում էր ընդամենը մի շաբաթ առաջ, որովհետև մենք զբաղված մարդիկ ենք, մենք խրված էինք մեր հետազոտական աշխատանքների մեջ, ու փաստաթղթերը տեղադրելու համար պետք էր կենտրոնանալ ու ժամանակ գտնել:

Հիմա եթե Լույսը գտնում է, որ հերիք է քսանչորս ժամը, մի՞թե փնտրում է մարդկանց, որոնք ուրբաթ երեկոյան կոմպին գամված են, որոնք անելու բան չունեն ու շատ արագ, առանց մտածելու կարող են դիմում ուղարկել: Չէ՛, հարգելիներս, սա աշխատելու բնավ ճիշտ ձև չէ: Դուք չեք հարգում ձեզ դիմողի ժամանակը, չեք հարգում նրա զբաղվածությունը, չեք հարգում անգամ հանգստի իրավունքը: Ու դա արդեն ստիպում է, որ ես ձեզ չհարգեմ:

 

Advertisements

7 responses to “Լույս հիմնադրամի հայտարարած պրակտիկան ու վերջնաժամկետը

  1. hasmiko says:

    Բյուր, զայրույթդ հասկանում եմ, տեղին է, բայց շնորհակալ եմ քեզանից, որ իմացա դրա մասին:Ես դիմեցի, մասնակցությունս հաստատեցին:Իսկ եղբայրդ դիմեց?

    • byurie says:

      վայ, շնորհավոր :))) Ե՞րբ դիմեցիր, վերջնաժամկետից հետո՞: Էլի խոսում ա իրանց անլրջության մասին, բայց գոնե էս անգամ մի լավ բանի ծառայեց 🙂

      Եղբայրս չդիմեց, էրեկ հարսանիքի էր:

      • hasmiko says:

        Երեկ գիշերը դիմեցի, 🙂 ու էսօր երեկոյան զանգեցին, 🙂 մի խոսքով,, ապրեսսս դու :

      • byurie says:

        Վայ, ինչ լավ ա 🙂 ուրախ եմ, շնորհավորանքներս: Փաստորեն, տեքստիս առաջին կետը հանգիստ ջնջվում ա 🙂

      • hasmiko says:

        🙂 երևի 🙂 , հահ մոռացա, մի բան էլ,, նախատեսված էր երիտասարդների համար , ահագին ուրախացել եմ, որ ինձ որպես “երիտասարդ” ընդգրկել են , ու համոզված եմ, որ ամենամեծն եմ լինելու բոլորից:)

      • byurie says:

        յաաաա, ահագին լավ ա 🙂

        ________________________________

  2. […] Բյուրիի գրառումը կարդալով  շտապեցի լրացնել դիմումը և ուղարկել համապատասխան հասցեով, որովհետև  ”Մեդիագրագիտության” վերաբերյալ ծավալուն դասընթացի ես մասնակցել էի “Ինտերնյուզում”, և ինձ ուղղակի հետաքիքիր էր, թե ինչպես է “Լույսը” պատրաստվում երկու օրում սովորեցնել Մեդիագրագիտություն և պրակտիկա:Եվ Բյուրիի քննադատումը համարում եմ տեղին, որովհետև նման դասընթացի հրավիրելու համար այդքան  սեղմ ժամկետում  և հատկապես հանգստյան օրերին հայտարարություն տալը չարդարացված  թերությունն էր:Ինչևէ, հաջորդ օրը մասնակցություննս հաստատվեց, որը ուրախացրեց, որովհետև այն նախատեսված էր երիտասարդների համար, իսկ ես դեռ չեմ կողմնորոշվում,  36 տարեկանը համարվում է երիտասարդ, թե……?Նույն օրը ստանալ պատասխանն ու Երևան մեկնել ես բնականաբար չէի կարող, և հաջորդ առավոտյան  դահլիճ մտա ուշացած:Դասընթացի  ղեկավարըմոտեցավ ինձ և սփյուռքահայերենով ասած.-Փագ է, դուգ ուշաձել եգ:Ես հասցրեցի նշել, թե ուշանալուս պատճառը մարզից գալն է, նա էլ թե` այլևս դեղ չգա:Ես պնդեցի, թե գրանցված եմ, ու երեկ մասնակցությունս հեռախոսով հաստատել եմ:Նա էլ նորից, թե` ոչ այլևս դեղ չգա, և դուք ուշաձել եք:Ես ինձ հատուկ զսպվածությամբ ասացի` պարզ է, և դուրս եկա դահլիճից:Աստիճաններով իջնելիս զանգեցի նախորդ օրվա ինձ զանգահարող Աննային  և ներկայացրեցի իրավիճակը, նշելով, որ սովորաբար նման դեպքերում մարզերից եկողներին ընդառաջում են:Նա ասաց, որ իրենք չափազանց ճշտապահ են, չեն սիրում ուշանալ, դրա համար էլ մերժել են ինձ:Այնուամենայնիվ  դասընթացին մասնակցելու ցանկությունս մեծ էր, և ես խնդրեցի գոնե մյուս օրը ներկա լինել, որին նա դրական արձագանքեց:Համենայն դեպս  ինձանից հետո “Այբ” դպրոցի աշակերտուհին ուշանալով 3 ժամ, առանց որևէ խնդրի և հանդիմանության կարողացել էր մասնակցել  դասընթացին….Հաջորդ օրը ժամանակին դահլիճ մտնելով  նորից արժանացա ծրագրի ղեկավարի ուշադրությանը, որը հիշեցրեց, թե ես երեկվա ուշացածն եմ և չեմ կարող մասնակցել:Ես ուղղակի ասացի, որ ինձ Աննան  է թույլատրել,  և նա այլևս չառարկեց:Վերջապես սկսվեց այդքան սպասված դասընթաց-պրակտիկան, որը վարում էին “Լույսի” 2 ուսանողներ  Օֆելիա Հարությունյանը և Սարգիս Խանդանյանը:Վերջինիս լրագրողական գործունեությանը ես ծանոթ էի, և ակնկալում էի նրանից սովորել “մեդիայի ստեղծման և հաղորդակցության նոր ուղիներ թվանշային դարաշրջանում” / տես հայտարարության մեջ/, բայց  նրան  շատ քիչ հնարավորություն տրվեց խոսելու, որովհետև մյուս ուսանողի ակտիվությունն ու դասընթացն անցկացնելու ցանկությունը գերազանցեց Սարգսին տրված ժամանակը: […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: