Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ամենայն հայոց վիրտուալ աղբանոցների մասին

on July 1, 2013

Էսօր առավոտն աչքովս ընկավ բլոգիս ստատիստիկան, տեսնեմ՝ տարօրինակ թռիչք է տվել: Մտածեցի՝ էս ինչ հաշիվ է, էս վերջերս ոչ մի վեհ գաղափար չեմ արտահայտել, մտա, այցելությունները մանրամասն նայեցի: Ու ի՞նչ հայտնաբերեցի: Գրեթե բոլոր այցելությունները մի կայքից էին, որը մտա և պարզեցի, որ ոչ ավել, ոչ պակաս, ևս մեկ հայոց վիրտուալ աղբանոց է, որը բռնել ու որոշել է այսօր իմ գրառումներից մեկը գողանալ:

Բլոգնյուզից մի կերպ պրծանք, հիմա էլ սա (անկեղծ ասած, չէի ուզի հղումը դնել, բայց ուզում եմ, որ կայքի տերերն իմանան, որ գրառումս իրենց է ուղղված): Տակը՝ ֆեյսբուքի օգտատերերի լիքը լատինատառ ջղային գրառումներ, հեղինակի հասցեին ինչ ասես չէին ասում: Ու էս ամենն առանց ինձնից թույլտվություն ստանալու:

Ախր չէ էլի, չէ, ի՞նչ եք անում այ մարդիկ: Դուք կոնտեքստից ու լսարանից կտրում եք իմ գրառումն ու գրեթե չորս ամիս անց հանձնում կասկածելի ինտելեկտի տեր մարդկանց: Ախր ես էդ գրառումն արել եմ մարտի 11-ին՝ Հայաստան գալուցս երկու օր անց, երբ երկարատև բացակայությունից հետո մինի-մշակութային շոկ էի ապրում: Արել եմ իմ ընկերների համար, որոնք շատ լավ հասկանում են՝ ինչի մասին եմ խոսում: Ախր ինչների՞դ է պետք էդ գրառումը, որ էդպես թաքուն-թաքուն գողացել, տարել եք ձեր կայք: Ջղայնացած լատինատառ մեկնաբանությունների՞ եք կարոտ (ի դեպ, էդ աղջիկների բազմաթիվ հատկանիշներից մեկին կարելի է ավելացնել լատինատառ գրելը): Խնդրեմ, արեք, բայց ինձ համար խիստ տհաճ է, երբ դա կատարվում է իմ սեփական գրառման տակ: Ձեզ համար ուրիշ աղբյուր գտեք:

Ու էս ամեի մեջ ամենաահավորն էն է, որ չկարողացա հետադարձ կապի միջոց գտնել, որ պահանջեմ՝ գրառումս հեռացնեն իրենց աղբարկղից: Ֆեյսբուքում էլ չկամ, որ գոնե էնտեղով հետները կապվեի: Ես արդեն մտածում եմ՝ էսպիսի աղբանոցային կայքերի հետ ուրիշ կերպ է պետք խոսել: Թե չէ ուղեղներին չի հասնում, որ չի կարելի կոնտեքստից ու լսարանից գրառումը կտրել ու տանել իրենց մութ նպատակների համար:

Advertisements

6 responses to “Ամենայն հայոց վիրտուալ աղբանոցների մասին

  1. uluana says:

    ԲլոգՆյուզը սրա համեմատ էլի փառք ա. տանելիս գոնե տեղյակ ա պահում, իսկ սա, փաստորեն, լրիվ տափուկավարի ա իր գործն անում։

    • byurie says:

      Հա, կա տենց բան, չնայած վերջերս մեկումեջ լսել եմ, որ ամեն անգամ չի, որ տեղյակ ա պահում: Բայց դե Բլոգնյուզի ոտը կտրել եմ վերջապես: Հիմա տեսնեմ սրանց ինչ եմ անում:

  2. Տանելուց էլ տանում են հենց էտ սադրող վերնագրերով գրառումները :ՃՃՃ Մի անգամ ինձ մոտից իմ փակ գրառումներից մեկն էին տարել, տարել էր իմ ընկերների ցուցակում եղած մեկը իմ դեմ օգտագործելու համար

    • byurie says:

      յաաա, էդ ո՞վ էր տարել: բլոգնյուզը սովորաբար փակ բաներ չի տանում:

      ________________________________

      • չէ, բլոգնյուզը չէր տարել, ԿՄ-ի բլոգիցս փակ գրառում էր, Պարզէ անունով մեկը կար, ինչ որ թեմայի շուրջ իր բլոգում քոմենթում էինք, ինքն էլ էտ իմ փակ գրառումը իր օգտին օգտագործելու համար էր տարել, աղջիկների ու տղաների վերաբերյալ բան էր բայց կոնկրետ ինչ էր արդեն չեմ հիշում

      • byurie says:

        Հա՜, հիշում եմ էդ պատմությունը: Նա մութ դեմք էր, կաներ տենց բան: Ոչ ոք չգիտեր՝ ով ա, ինչ ա: 

        ________________________________

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: