Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ֆրանկենշտայն (Մերի Շելլի)

on July 8, 2013

«Ֆրանկենշտայն» ասելով ի՞նչ եք պատկերացնում: Կինոների էն վախենալու արարածին, չէ՞: Էն հրեշին, էն սարսափելի կենդանուն, որ չգիտես՝ մարդ ասես, թե եսիմինչ: Դրա համար չուզեցի Դրակուլայից անմիջապես հետո կարդալ, որ սարսափներս չկրկնապատկվեն: Մի քիչ դադար տվեցի, Հոթորն ու Պո կարդացի, նոր անցա Ֆրանկենշտայնին:

Զարմանք մեկ.  Ֆրանկենշտայնը հրեշը չէ, այլ նրան ստեղծող գիտնականը: Զարմանք երկու. բացարձակապես վախենալու չէր: Զարմանք երեք. գիրքը կարդալուց հետո հարց է առաջանում՝ ո՞վ է հրեշը:

Որպես գրական գործ ահագին թույլ էր: Եթե մեր դարում գրվեր, հաստատ հրատարակիչները մի քանի անգամ հետ էին ուղարկելու, հաստատ հազար հատ խմբագրի ձեռքի տակով էր անցնելու ու լիքը տեղեր դզվել-փչվելու էին: Ավելին՝ գուցե էնքան կրճատվեր, որ մի պատմվածքի չափ դառնար: Այնուամենայնիվ, սխալ կլինի ասելը, թե մեջը հեչ բան չկար:

Էստեղ մի քանի պատմիչ կա, մի քանի ձայն, մի քանի տեսակետ, մեկի կարծիքի միջով անցած կարծիք: Ինքդ ես ընտրում, թե որ հերոսին համակրես: Ես անանուն հրեշին ընտրեցի, որովհետև կարծում եմ՝ իր պահանջով ճիշտ էր, արդարացի էր, կարծում եմ՝ Ֆրանկենշտայնը պիտի պատասխանատվություն կրեր իր ստեղծածի համար, ոչ թե փախչեր, դեռ մի բան էլ էգ ստեղծելու խոստումը դրժեր: Ես հասկանում եմ հրեշի միայնությունը ու հասկանում եմ նրա՝ դրանից փախչելու իրավունքը: Ֆրանկենշտայնը նրան տգեղ էր ստեղծել, հետևաբար հավիտյան զրկել մարդու ընկերակցությունից: Ու նաև զրկեց իր նման ընկերակցությունից:

Մի ուրիշ հարց էլ է գալիս. մենք՝ մահկանացուներս, որքան կախված ենք դիմացինի արտաքինից: Հրեշը լրիվ անվտանգ էր, ուղղակի գարշելի տեսք ուներ: Դրա համար էին մարդիկ նրանից խորշում: Կույր Դը Լեսին լավ օրինակ է, երբ հրեշի հետ լավ լեզու է գտնում, որովհետև չի տեսնում նրա արտաքինը:

Այնուամենայնիվ, ինձ թվում է՝ Շելլին ինքը Ֆրանկենշտայնի կողմն էր բռնել՝ ամեն կերպ փորձելով արդարացնել նրա եսասիրությունը, անպատասխանատվությունն ու վախկոտությունը: Ու էդպես էլ մինչև վերջին էջն ինձ չհամոզեց, որ իսկական դժբախտը Ֆրանկենշտայնն է:

Հ.Գ. Շելլին տասնութ տարեկան էր, երբ սկսեց գիրքը գրել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: