Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Պատմություն 11. իմ երազանքների մասին

on July 10, 2013

Նորից պիտի ներողություն խնդրեմ նախագիծն անուշադրության մատնելու համար: Ես կարդում եմ բոլորիդ պատմությունները, բայց դեռ չեմ հասցրել այս ցուցակը թարմացնել: Ամեն դեպքում, մի անհանգստացեք. ոչ մեկիդ անուշադրության չեմ մատնում: Ուղղակի ահավոր զբաղված ու սթրեսված եմ էս օրերին, դրա համար չեմ հասցնում: Հիմա էլ մտածեցի՝ որպես հակասթրես մի քիչ գրեմ:

Երբ անցյալ օգոստոսի վերջին մեկնեցի Իռլանդիա, մտածեցի՝ էս է որ կա, կյանքս պրծավ, վերջին երազանքս իրականացավ, էլ ո՞նց եմ ապրելու, ինչի՞ համար եմ ապրելու: Արդյունքում մի ամբողջ տարի պետք եղավ նոր երազանքներ կառուցելու համար: Ու դեռ շարունակում եմ ամեն առավոտ մի բաժակ սուրճի հետ նստել ու մտքերով թափառել դեպի ապագա, երազել, պատկերացնել, նպատակադրվել:

Հիմա իմ ամենամեծ երազանքը մի էնպիսի աշխատանք ունենալն է, որտեղ կկարողանամ բոլոր հմտություններս օգտագործել և դրանք բարելավել, իսկ քանի որ դրանք մի քիչ շատ են, ես էլ ամեն ինչ անում եմ, որ է՛լ ավելի շատանան, դժվար՝ նման բան գտնեմ: Իմ ամենավառ երազանքներում տեսնում եմ ինձ կրթական ոլորտում աշխատելիս ու լիքը հավես բարեփոխումներ մշակելիս, ուսանողների հետ անընդհատ շփվելիս: Մյուս կողմից, զբաղվում եմ գիտությամբ, ու կարևորը՝ շուրջս մրցակցություն չկա: Աշխատում եմ նաև հոգեկան հիվանդների հետ, հետ չեմ մնում հոգեբուժությունից: Կատարյալ աշխարհում էս բոլորը դեռ կարելի է համատեղել, բայց մեկ էլ կողքից ծլում է մեկ այլ ցանկություն՝ տուրիզմը: Ասենք, ցանկացած նոր քաղաք գնալիս ու որպես տուրիստ զանազան երևույթներ ուսումնասիրելիս միշտ մտածում եմ՝ ինչպես դա կարելի էր Հայաստան բերել ու հաջողությամբ կիրառել: Ու քանի որ գիտեմ՝ ոչ ոք դա անողը չէ, հույսս ինձ վրա եմ դնում, բայց մյուս կողմից էլ ախր ես բիզնեսից շատ հեռու մարդ եմ:

Հետո լիքը գժական կրթական խմբերի մասին եմ երազում: Ասենք, էսօր մտածում էի՝ խումբ ստեղծենք, շաբաթը մեկ հավաքվենք ու մանկական գրականություն քննարկենք: Մի ուրիշ անգամ էլ լեզու սովորելու խմբերի մասին էի մտածում, որ կլիներ ոչ ֆորմալ միջավայրում, առանց դասատուի, իրար օգնելով, միասին նյութեր ճարելով, միմյանց զարգացնելով: Ու մեկ էլ վերադառնում եմ իրական աշխարհ. նման խմբերը, որոնք գործում են բացառապես անդամների բարի կամքով, դժվար են գոյատևում: Օրինակը Պոտսդամում Սոֆյայի բացած գործելու խմբակն էր. մեկ դասից հետո էլ ոչ ոք չգնաց: Կամ Սյուզանի բացած հոլանդերենի խումբն էր: Մի երկու դաս, ու էլ ոչ ոք հավես չարեց: Հայաստանում նման բաներն ավելի դժվար կլինեն:

Մեկ էլ ուղղակի երազում եմ ինչ-որ ժամանակների մասին, երբ գոնե մի շաբաթով ուղեղս կանջատեմ, ու ոչինչ չի անհանգստացնի ինձ: Վերջին անգամ մի չորս տարի առաջ եմ էդպես անջատվել, իսկ հիմա իմ կյանքն էնպիսի հունով է ընթանում, որ դժվար կարողանամ լրիվ անջատվել ու ոչինչ չանել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: