Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ֆեմինիստական ուտոպիան Գիլմանի «Հերլանդում»

on July 20, 2013

«Այդ «կանացի հմայքը», որով այդքան հիացած ենք, ընդհանրապես կանացի չէ, այլ պարզապես արականի արտացոլանք է»,- եզրակացնում է գրքի հերոսներից մեկը՝ նկատելով, որ Հերլանդի կանայք չեն փայլում կանացիությամբ, զարդեր չեն կրում, չեն սեթևեթում և, ինչպես հետո ենք իմանում, անգամ սեքս անել չեն ուզում:

Շառլոթ Փերքինս Գիլմանը «Հերլանդ» վեպում երեք ճամփորդ տղամարդ մոլորվում են, հայտնվում մի հասարակությունում, որի բոլոր անդամները կանայք են: Նախապես լսած լինելով նման հասարակության գոյության մասին՝ նրանք թերահավատորեն են վերաբերվում դրան ու պատկերացնում հիստերիկների ու նախանձների մի կույտ: Սակայն, հանդիպելով երկրի բնակիչներին, սովորելով նրանց լեզուն, ծանոթանալով միջավայրին և պատմությանը, պարզում են, որ նրանք իրենց քաղաքակրթությամբ ոչ միայն ավելի առաջ են, այլ էնպիսի «կանացի» բնավորության գծեր, ինչպիսին է դյուրագրգռությունը, ի սպառ վերացած է:

Հերլանդում երկու հազար տարի է, ինչ տղամարդ չի եղել: Կանայք բազմանում են կուսածնությամբ: Հասարակության գլխավոր գաղափարը մայրությունն է, ամեն ինչ կենտրոնացած է դրա շուրջ, սակայն յուրաքանչյուրը մեկ երեխայից շատ չպետք է ունենա, որպեսզի տարածքի բնական ռեսուրսները հերիքեն: Բոլորն էստեղ աշխատում են, կատարում նաև «տղամարդու» գործեր: Նրանք տղամարդկանց պաշտպանության կարիքը չունեն, որովհետև չկան տղամարդիկ, որոնցից պետք է պաշտպանվեն:

Հերլանդի կանայք ֆիզիկապես շատ ուժեղ են, խելացի, հանգիստ: Էստեղ կրթությունը շատ կարևոր է. երեխային ծնված օրվանից կրթում են, բայց ամենազարմանալին այն է, որ դա չի արվում ֆորմալ կրթությամբ: Փոքրիկ աղջիկներն ուսման ողջ պրոցեսից հաճույք են ստանում, որովհետև չկա պարտադրանք:

Գրքում առնականության ու կանացիության լիքը հետաքրքիր հարցեր են բարձրացվում, որոնց մասին երբեք չես մտածել, մտքովդ չի անցել, որ մեր կյանքում առկա այս կամ այն բանը տղամարդկանց թելադրանքի հետևանքն է: Ու էս ամենը վեր հանելուն օգնում են Հերլանդի միամիտ բնակիչները, որոնք արու հերոսներին մեր աշխարհի մասին բազմաթիվ հարցեր են տալիս:

Երբ նոր սկսեցի գիրքը կարդալ, մտածեցի՝ Հերլանդն էս ի՜նչ լավ տեղ է: Կուզեի էնտեղ ապրել: Ստիպված չես զուգվել-զարդարվել, սիրուն շորեր հագնել, որովհետև «կնոջն այդպես է վայել», ֆիզիկապես ուժեղ լինելը բոլորովին զարմանալի չէ, խելքն էլ տղամարդու հատկանիշ չի համարվում: Էլ չեմ ասում կրթական համակարգի մասին. իմ սիրտն արդեն խառնում է ֆորմալ կրթությունից:

Բայց հետո համը սկսեց դուրս գալ: Մի տեսակ չափից դուրս կատարյալ էր ներկայացված ամեն ինչ, իսկ մայրությունը կյանքի գերնպատակ սարքելով համը հանում էր: Մի տեսակ տափակ, անհետաքրքիր էին կերպարները (ի դեպ, ոչ միայն կանայք, այլև երեք տղամարդ հերոսները), մի տեսակ ոչինչ չէր կատարվում այնտեղ: Ու էդպես ոչինչ չկատարվելով էլ ավարտվեց պատմությունը՝ ընթերցողին թողնելով «հետո ինչ եղավը»:

Advertisements

3 responses to “Ֆեմինիստական ուտոպիան Գիլմանի «Հերլանդում»

  1. uluana says:

    Մի տեսակ չեմ հավատում, որ մենակ կանանցով ամեն ինչ տենց խաղաղ ու կատարյալ լիներ. ինձ թվում ա՝ ոնց էլ չլիներ, լիքը պատճառներ կգտնվեին իրար մազեր փիտելու։ 😀 Ի դեպ, էդ կանայք հեչ տղաներ չէին ծնու՞մ։ Ու եթե ծնում էին, ի՞նչ էին անում նրանց հետ. սպանու՞մ էին, թե՞ ոնց։

    • byurie says:

      Գրքի ամբողջ փիլիսոփայությունը հենց էդ ա, որ կանայք տենց են տղամարդկանց աշխարհում, իսկ երբ իշխանությունն իրանց ձեռքում ա, իրանք համագործակցում են: Կարծում եմ, ինչ-որ տեղ ճշմարտություն կա դրա մեջ:

      Չէ, տղաներ չէին ծնում, մենակ աղջիկներ:

    • byurie says:

      Հա, սպանելու հետ կապված: Իրանց մեջ բացարձակապես ագրեսիա չկար, ու երբ տղամարդ հերոսները պատմում էին մեր աշխարհից, իրանք սարսափում էին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: