Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Բրեդբերիի «Մարսի տարեգրությունները»

on July 29, 2013

Բուրոուզի «Մարսի արքայադուստրը» կարդալուց հետո Մարսի հետ կապված ցանկացած գրականություն զզվելի էր թվում: Մտածում էի՝ չէ, էս այլմոլորակային արկածները հեչ իմ խելքի բանը չեն: Բայց երբ սկսեցի Բրեդբերիի «Մարսի տարեգրությունները», հասկացա, որ խնդիրը ոչ թե մոլորակի, այլ Բուրոուզի մեջ էր…

«Մարսի տարեգրություններն» ընդամենը գիտաֆանտաստիկ պատմվածքների հավաքածու է, որտեղ հերոսները երբեմն կրկնվում են, իրադարձությունները մեկը մյուսի հետ կապված են: Բայց այդ քսանվեց պատմվածքներում Բրեդբերին հասցնում է խիստ բազմազան հարցեր շոշափել. ռասիզմ, ամերիկյան իմպերիալիզմ, գաղութացում, միայնություն, կրոնական փիլիսոփայություն, տեխնիկական առաջընթաց, ինքնախաբեություն և այլն, և այլն:

Մարսում ամեն ինչ էնքան էլ էնպես չէ, ինչպես Երկրի վրա: Մարսեցիներն ուժեղ տելեպաթիկ ունակություններ ունեն, հետևաբար կարողանում են խոսել մարդկային լեզվով, արտաքնապես դառնալ երկրացիների հարազատների նմանակները, երգել Երկրի երգերը: Իրենց այս ունակություններով կարողանում են հաղթել ատոմային զենք ունեցող երկրացիներին: «Երրորդ էքսպեդիցիան» երևի ամենահզոր պատմվածքներից էր, որ մի քանի օր գլխիցս դուրս չէր գալիս, անընդհատ աչքիս առաջ էին տիեզերագնացների հարազատների կերպարանքը ստացած մարսեցիները, որոնք երկրացիների հախից գալիս են, թաղում կազմակերպում, որի ժամանակ լացելիս նրանց դեմքերը ծանոթ դեմքերից վերածվում են «ինչ-որ ուրիշ բանի»:

Այնուամենայնիվ, ջրծաղկի վիրուսի նկատմամբ մարսեցիներն անզոր են, ու նրանց մեծ մասը ոչնչանում է՝ մոլորակը զիջելով երկրացիներին, որոնք շուտով նորից պիտի իրենց հրթիռները նստեին, վերադառնային Երկիր, որտեղ միջուկային պատերազմ էր սկսվել: Մարսում մի քանի հոգի է մնում, որոնց հանդիպում ենք առանձին պատմվածքներում: Մեկը հեռախոսազանգերի է պատասխանում, հայտնաբերում, որ մի կին էլ կա մոլորակի վրա, գնում հետևից, հետո հետ գալիս, որովհետև կինն էլ իր հետևից էր եկել՝ հայտնաբերելով, որ նա բնավ իր երազանքների կինը չէ, թողնում նրան, նախընտրում մենությունը: Մի ուրիշն էլ իր կնոջ ու երեխաների նման ռոբոտներ է ստեղծում ու իրեն համոզում, որ նրանք մահացած չեն:

«Մարսի տարեգրություններն» ավարտվում է Երկրի մահով, բայց վերջում հեղինակը հույս է թողնում, սպասողականություն, որ գուցե ամեն դեպքում երկրորդ հրթիռն էլ կգա Մարս, ու Երկրից փախած մեկ այլ հրթիռում գտնվող ընտանիքի տղաները հարսնացուներ կունենան:

Բոլոր պատմվածքներում ինչ-որ կարոտախտի մթնոլորտ կա կախված, ինչ-որ հուզական բան, որ ուզում ես նույն նախադասությունն էլի ու էլի կարդալ, հետո դադար տալ, խորը շունչ քաշել, շարունակել: Էդ առումով «Մարսի տարեգրությունները» մի քիչ «Խատուտիկի գինին» է հիշեցնում:

Ու հիմա էսպես նստած եմ, չգիտեմ՝ էսսես ինչ թեմայով գրեմ: Վաղուց էսքան լավ գիրք չէի կարդացել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: