Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մի քիչ նոստալգիկ, մի քիչ էլ հենց էնպես

on August 2, 2013
Սոֆյայից մեյլ ստացա. արդեն տուն է հասել: Երանի՜ նրան: Ինձ մնաց մի ամսից մի քիչ քիչ: Ու հենց էստեղ սկսվում է սթրեսը, երբ թեզիս վերջին գլուխն ուղղակի չի գրվում, երբ չգիտեմ՝ իրերս ոնց եմ Հայաստան հասցնելու, անընդհատ արկղեր եմ կապում, նորից քանդում, նորից հավաքում, պահարանս բացում-փակում, մի բան որոշում հետս վերցնել, հետո փոշմանում, առանձնացնում, դնում «ուրիշներին տալիքների» մեջ, պատերս կամաց-կամաց մերկացնում, բայց չեմ համարձակվում բոլոր զարդարանքները հանել. շատ դեպրեսիվ կլինի:

Էստեղ արդեն ամառ է եկել, լավ շոգ է: Ժողովուրդը դժգոհ է, իսկ ես հատուկ էնպես եմ անում, որ օրվա մեջ գոնե մի ժամ արևի տակ մնամ: Պատահել է, չէ՞, որ ձմռանը գիշերով սառցակալած քայլեք, հետո տուն մտնեք ու գրկեք ջեռուցիչը: Այ հիմա էդ զգացողությունն է: Մի ժամ արևի տակ լինելով ասես գրկում եմ ջեռուցիչը, ու դա շատ հաճելի զգացողութուն է:

Գիտեմ հաստատ, որ կարոտելու եմ Խրոնինգենը, կարոտելու եմ էս երկու տարիները, էս ընթացքում զգացածներս, տեսածներս, հանդիպածս մարդկանց: Գիտեմ, որ Հայաստանում շատ դժվար է լինելու ինձ համար, գուցե այնքան դժվար, որ նորից թողնեմ ու գնամ:
Երեկ Հայաստանն էի հիշում և էնտեղի ուսանողական տարիներս, համեմատում էի էստեղի հետ: Ու հանկարծ զգացի, որ հաճախ անարդարացիորեն ենք էդքան փնովում մեր կրթական համակարգն ու գովերգում արևմտյանը: Ուզեցի մտնել բլոգս ու հերթով շնորհակալություն հայտնել բոլոր հրաշալի դասախոսներիս: Մտքիս մեջ թվարկեցի նրանց ու զգացի, որ ցուցակը չի ավարտվում:
Թե էստեղ ինչից եմ ահավոր դժգոհ, մի օր գուցե գրեմ կամ էդպես էլ մեջս կպահեմ կամ կպատմեմ որևէ մեկի մի բաժակ սուրճի հետ: Բայց ես գալիս եմ կոտրված, թեզս զոռով վերջացնելով, առանց իմ լավագույնն անելով, մտածելով՝ ինչ լինում է, թող լինի:
Գնամ, գնամ փորձեմ վերջին գլուխն ավարտել:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: