Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Լավ օրերը» (Les beaux jours)

on August 4, 2013

Երկարատև ընդմիջումից հետո վերջապես գնացի Ֆորումիմաժ կինոթատրոն: Կարծեմ վերջին անգամ էնտեղ անցյալ դեկտեմբերին էի եղել: Ինչևէ, «Լավ օրերը» վաղուց էի ուզում նայել, բայց հա հետաձգում էի՝ հույս ունենալով, որ հետս էկող կլինի: Վերջը մենակ գնացի:

Ֆիլմն ինքն ահագին լավն էր, բայց որ դուրս եկա կինոթատրոնից, մի տեսակ հակասական զգացողություններ առաջացրեց: Կարճ. թոշակի անցած ատամնաբույժ Կարոլինը որոշում է ազատ ժամանակը մի ծերունական կենտրոնում սպանել, որտեղ լիքը տատի-պապիներ զանազան սիրողական բաներ են անում (թատրոն, խեցեգործություն, ինֆորմատիկա և այլն): Ընթացքում սիրավեպ է սկսվում իր և ինֆորմատիկայի երիտասարդ դասատու Ժուլիենի միջև: Կարոլինի ամուսինը սկսում է կասկածել: Հետո, երբ պիտի Ժուլիենն ու Կարոլինը միասին Իսլանդիա մեկնեն, վերջին պահին կինը հրաժարվում է՝ իր տեղը զիջելով մի երիտասարդ անգլուհու, վերադառնում ամուսնու մոտ, ու երկուսով միասին վայելում են իրենց ծերությունը:

Հիմա ասեմ, թե ինչու հակասական զգացողություններ առաջացրեց: Ըստ էության, եթե հոլիվուդյան ֆիլմ լիներ, հաստատ Կարոլինը կփախչեր Ժուլիենի հետ, ու միասին երջանիկ կապրեին: Բայց էստեղ նա ընտրություն կատարեց, հետ գնաց ամուսնու մոտ: Ու հա մտածում ես՝ լա՞վ արեց, թե՞ չէ: Ինձ թվում է՝ լավ արեց, որովհետև ֆիլմում մի քանի անգամ ցույց է տալիս, որ Ժուլիենը լիքը ջահել աղջիկներ ունի, ու նույնիսկ եթե Կարոլինին է սիրում (ինչն ի դեպ խիստ կասկածելի էր, համենայնդեպս իմ տպավորությամբ), ապա վերջինս իր տարիքի պատճառով միշտ պիտի տվայտանքների մեջ լիներ, թե մի օր ավելի ջահելին կնախընտրի: Դրա համար հենց ինքը բաց թողեց, թույլ տվեց, որ Ժուլիենն անգլուհու հետ գնա:

Բայց մյուս կողմից էլ ամուսնու մոտ վերադառնալը ռոմանտիկան լրիվ փչացնում է: Իհարկե, կարելի է հարցին ուրիշ կողմից նայել. Ժուլիենի հետ սիրավեպն օգնում է Կարոլինին, որ վերագհանատի ամուսնու հետ հարաբերությունները, որոնք կարծես մինչ այդ սառած էին: Իսկ ի՞նչ տվեց Ժուլիենին: Չգիտեմ, երևի ոչինչ, երևի միայն հիշողություններ: Անկեղծ ասած, չսիրեցի էդ կերպարին: Չափից դուրս տիպիկ տղամարդ էր:

Advertisements

2 responses to “«Լավ օրերը» (Les beaux jours)

  1. uoltera says:

    Մի օր միասին գնանք սարսափ նայելու: Կգաս չէ հետս? 😀

    • byurie says:

      Աաաա, ես սարսափներից սարսափում եմ 😀 ավելի շատ դեպրեսիվ կինոներ եմ սիրում 😛 այ եթե գաս դեպրեսիվ կինո նայելու, միասին կնայենք 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: