Գտնված երգ

Էսպես է լինում, երբ երգեր չես գտնում, երբ անջատում ես երաժշտությունը՝ նախընտրելով լռությունը, երբ ճանապարհին ականջակալներդ չես դնում ոչ թե որովհետև մոռացել ես, այլ ուղղակի քեզ չես կարողանում ստիպել «փլեյ» կոճակը սեղմել: Դու չես հասկանում՝ ինչ է կատարվում, որովհետև երաժշտությունից հրաժարվելը կյանքից հրաժարվելու կամ ախորժակ չունենալու նման մի բան է:
Քեզ նոր երգեր են պետք, նոր դեմքեր, որ հետո նորից հնին վերադառնաս ու գնահատես այն:
Գալիս ես գրադարան, նստում կոմպի մեջ ու ականջակալներդ թողնում պայուսակումդ: Բացում ես զանազան կայքեր, ու հանկարծ մի սոցիալական ցանցում մի անծանոթ կատարողի անծանոթ երգ ես տեսնում: «Լսե՞մ, թե՞ չլսեմ,- մտածում ես»: Հետո ծուլորեն հանում ես ականջակալներդ, միացնում ու ինքդ քեզ ասում. «Լավ, լսեմ էս երգը, հետո անցնեմ գործիս»: Լսում ես ու սկսում նույն կատարողի նոր երգեր, համերգներ փնտրել՝ հուսալով, որ ինչ-որ հրաշքով էսօր կամ վաղը Նիդեռլանդների կամ Գերմանիայի մոտակա քաղաքներում համերգ կա:
Կամաց-կամաց լարված նյարդերդ տեղի են տալիս, ու համարձակությունդ հերիքում է «թեզ» թղթապանակը բացել: Եվ ուրախանում ես. արդեն նոր երգեր ունես:

Հ.Գ. Ֆրանսերեն la petite mort արտահայտությունը բառացիորեն թարգմանվում է «փոքրիկ մահ», բայց իրականում նշանակում է օրգազմ:

2 thoughts on “Գտնված երգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s