Վաղուց չէի գրել: Կամ էլ ահագին վաղուց է թվում, չգիտեմ: Ամեն դեպքում, վերջին տասն օրերն իսկական գժանոց էին. հրաժեշտ Խրոնինգենին, կարճ արձակուրդ Լյուբեկում, ամառային դպրոց Բեռլինում, նոր ծանոթություններ, հին հանդիպումներ, հրաժեշտներ, երկու օր էլ Պրահայում Աննայի հետ, արանքում էլ հանդիպում եղբորս հետ… Ու հսկայական, ինձնից անբաժան ճամպրուկս, որը լուռ դիմանում էր բոլոր տեսակների հատակների կտտանքներին:
Հիմա նստած եմ Պրահայի օդանավակայանում: Սպասում եմ Պրահա-Երևան միակողմանի չվերթիս: Մտքերս լրիվ խառնվել են: Ես չգիտեմ՝ ինչ եմ ուզում: Չգիտեմ՝ ինչքան կդիմանամ Հայաստանում: Չգիտեմ՝ ինչքան գոհ կլինեմ կյանքիցս: Չգիտեմ՝ էս էնտուզիազմս ինչքան կմնա: Չգիտեմ…
Բայց ուրախ եմ անցած երկու տարիների համար, ուրախ եմ յուրաքանչյուր վայրկյանի, զգացողության, մարդու ու վայրի համար: Մի օր առանձին կվերլուծեմ, թե ինչ էր նշանակում ինձ համար երկու տարի Եվրոպայում ապրելը:
Մի խոսքով, ես վերադառնում եմ Հայաստան: Ինձ չնեղացնեք:
Ու ամենակարևորը՝ չասեք՝ ինչի՞ ես եկել։ :)))
Հա, սուս, էդ ամենազզվելի հարցն ա:
________________________________
Բարի վերադարձ
Շնորհակալ եմ 🙂
Պաչիկներ Բյուր
քեզ էլ :*