Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Լիլ ջան :)

on October 28, 2013

DSCF0911Իմ բոլոր բազմազան-զանազան-զարմանազան ընկերներից պիտի առանձնացնեմ Լիլիթին, իմ խուճուճ ու վառվռուն ընկերուհուն, որի հետ աշխարհ եմ կտրել: Մենք միասին տժժացել ենք Սերժ Թանկյանի համերգին: Հանդիպել ենք Համբուրգի քաղաքապետարանի մոտ ու քաղաքը ոտքի տակ տվել, միասին նստել գնացք ու իջել Ուլցենում (ինքը գիտի՝ ինչու)՝ հայտնաբերելով մի հրաշք գերմանական քաղաքիկ, սատկած հասել Բեռլին ու կայարանում քրքրված սենդվիչ կերել: Մենք Պոտսդամում իմ տնից ոտքով քայլել ենք Բաբելսբերգ, իսկ հետո էնտեղից հետ վերադարձել՝ մոռանալով, որ ընդհանրապես ոտքեր ունենք: Ցեցիլիենհոֆի դիմաց ադնակլասնիկային դիրքեր ընդունել ենք ընդունել ու նկարվել: Հասել ենք իմ տուն, ու հաջորդ օրվա դասս սովորելու փոխարեն հոգնած փռվել եմ բազկաթոռին մինչև առավոտ: Միասին ոտքի տակ ենք տվել Բեռլինի մի քանի թաղամասներ, հասել օդանավակայան, ու ճանապարհել եմ Լիլիթին՝ տուն վերադառնալով ներսումս մի տեսակ դատարկություն:

Իսկ Նիդեռլանդներում սովորություն էր դարձել շաբաթը մեկ Լիլիթի հետ Սկայփով խոսելը: Մենք քննարկում էինք տարբեր թեմաներ, լուրջ, ծանրակշիռ ու ջրիկ, աղջկական: Մենք միասին ոտքի տակ ենք տվել Դիլիջանը, ուսումնասիրել ծակուծուկերը ու ծիծաղել՝ հայտնաբերելով, որ իր տնից կենտրոն շատ ավելի կարճ ճանապարհ կա: Մի խոսքով, միասին ջղայնացել ենք, տխրել, ուրախացել, ծիծաղել:

Մի խոսքով, ծնունդ շնորհավոր Լիլ ջան: Մաղթում եմ քեզ, որ աշխարհներ նվաճես՝ սկսած Հնդկաստանից, վերջացրած Իռլանդիայով: Մաղթում եմ, որ միասին գնանք մեր սիրած կատարողների համերգներին, ապրենք մեր երազած Հայաստանում: Լիլ, իմ լավ ընկերուհի, շնորհավոր ծնունդդ, ես էնքան երջանիկ եմ, որ քեզ ունեմ իմ կողքին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: