Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Քրիստոնեությունն ու մենք

on October 30, 2013

Ես հոգնել եմ արդեն: Հոգնել եմ աթեիստների` քրիստոնեությունը պրիմիտիվացրած ծաղրուծանակի ենթարկելուց: Հոգնել եմ նաև քրիստոնյաների պրիմիտիվ մեկնաբանություններից: Հոգնել եմ, դրա համար որոշեցի էս գրառումն անել: Բուն ասելիքիս անդրադառնալուց առաջ կասեմ, որ ես քրիստոնյա եմ: Հա, աթեիստներ ասեք` գիտությունը քո տեղը չի, դու ապուշ ես, էշ-էշ դուրս ես տալիս: Հա, քրիստնյաներ, վառեք ինձ, աղանդավոր հանեք, անուններ կպցրեք: Հա, ես հավատում եմ Աստծո գոյությանը, հավատում եմ նաև Քրիստոսի հարությանը, հավատում եմ երրորդությանը: Հա, վաղուց արդեն զահլա չունեի կրոնական բանավեճերի, փորձում էի դրանք շրջանցել: Բայց արդեն համբերությանս բաժակը լցվել է, պիտի արտահայտվեմ:

Սկսենք Ասողիկից, որ պիտակներ է կպցնում, թե` աթեիստը հայ չի: Շարունակենք, անցնենք ազգայնականներին, որ ոչ մի կերպ չեն հանդուրժում իրենցից տարբերվողներին ու բոլորին հերթով ուղարկում են վառելու: Դուք ձեզ քրիստոնյա՞ եք համարում: Ինչի՞ հիման վրա: Որովհետև հա՞յ եք: Էդ ինչ ախմախ հետևություն էր: Իսկ գիտե՞ք գոնե, որ քրիստոնեությունը բնավ Հայաստանում չի առաջացել, Հիսուս Քրիստոսը հեչ էլ հայ չի եղել:

Աթեիստներն էլ անընդհատ Աստվածաշնչի դաժանություններն են առաջ բրդում, թե` է՞ս ա քո քրիստոնեությունը: Հետո էլ անցնում խաչակրաց արշավանքներին ու եկեղեցու գռփողականությանը: Հա, դուք ճիշտ եք ասում (որովհետև որքան էլ զարմանալի լինի, դուք ավելի լավ եք պատրաստված, քան իրենց քրիստոնյա համարողները), բայց ես էլ եմ զզվում դրանից, ես էլ եմ զզվում, թե քրիստոնեության անունից ինչ էշություններ է արել մարդկությունը: Ինչ վերաբերում է Աստվածաշնչին, ապա եթե նայենք ամբողջական պատկերին, կհասկանանք, որ էդ բոլոր դաժանությունները Հին ուխտում են, իսկ էդ հինը պարզվեց, որ չի աշխատում, պարզվեց, որ մարդկությունը տասը պատվիրան պահող չի: Ու ընդհանրապես, ինձ հերետիկոս անվանեք, քրիստոնյաներ, բայց ես գտնում եմ, որ ամեն դեպքում մերը Նոր ուխտն է:

Նայեք Նոր կտակարանին, նայեք Հիսուս Քրիստոսին: Ինքը ամենահանդուրժող մարդն էր, իսկ դուք չեք փորձում նրանից օրինակ վերցնել: Ինքը խոսում էր պոռնիկների ու հեթանոսների հետ, դիպչում բորոտներին, մեղավորների հետ սեղան նստում: Դեռ քարոզում էր սիրել թշնամուն (ինչպիսի դավաճանություն), մեկին դատելուց առաջ մի հատ ինքդ քեզ նայել (բա ինչ, կարո՞ղ ա գիտես, դու սուրբ ես):Մի երկու տեղ կա անհանդուրժողականության դրսևորում, երբ շուռ է տալիս տաճարի վաճառասեղանները: Օ, այո, հարգելի առաքելական եկեղեցի, դու չե՞ս վերածվել վաճառասեղանի: Արդյոք չե՞ս գտնում, որ ոչ թե դու պիտի սկսես հայ մարդկանց պիտակներ կպցնել, այլ ժամանակն է, որ քո սեղանները շուռ տանք:

Քրիստոսը տասը պատվիրանն ամփոփել է երկուսի մեջ, երկուսն էլ սիրո մասին են, մեկը` քեզ նման մահկանացուներին, մյուսը` Աստծոն: Քրիստոնեությունը սիրո ու հանդուրժողականության կրոն է, հասկացեք ախր: Քրիստոնեությունն ասում է, որ ոչ մեկս էլ կատարյալ չենք, բոլորս էլ նույն մեղավորն ենք: Քրիստոսը մեղավոր չի, որ էսօր շատ եկեղեցիներ քրիստոնեությունն իրենց են հարմարեցրել ու բիզնես են անում դրանով: Դա չէ քրիստոնեությունը: Քրիստոնեությունը այ սա է.

Եթէ խոսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում են: Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը,  եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ: Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ: Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում: Սէրը երբեք չի անհետանում:

(Ա Կորնթացիս 1:1-8)

Advertisements

11 responses to “Քրիստոնեությունն ու մենք

  1. arminchik says:

    Էն, որ աթեիստներն ամեն գնով փորձում են քրիստոնեությունն ու սուրբ գիրքը դաժանություն ու անգրագիտություն ներկայացնել, չպիտի քեզ/մեզ հուզի։

    Իրենք երբ ուզում են մի բան ասել, սուրբ գրքից մեջբերելով, անում են դա ծակ-ծակ մեջբերումներով, ու արդյունքում իբր գրքի խոսքերով են մեզ բացատրում, բայց իրականում լրիվ անիմաստ բան են անում։

    Նույնը կլինի, եթե ես քեզ պատմեմ, որ «երեկ գնում էի բժշկի, ձախ ձեռքսիս գորտնուկ ունեմ։ Ճանապարհին ընկա մեքենայի տակ ու աջ ձեռքս փշրվեց։ Բժիշկը ստիպված եղավ վիրահատությամբ աջ ձեռքս դաստակից կտրել։ Երկու շաբաթից իմպլանտանտ պիտի տեղադրեն», իսկ դու էս գրածս վերցնես, ու ասես, որ «Արմինչիկի ձախ ձեռքին գորտնուկ էր առաջացել։ Բժիշկը ստիպված եղավ վիրահատությամբ աջ ձեռքը դաստակից կտրել։ Երկու շաբաթից իմպլանտանտ պիտի տեղադրեն» ու էս ներկայացնես, որպես իրողություն։

    Ես հաճախ եմ ակումբում էդ քննարկումները կարդում, ու մտածում եմ, թե ինչ լավ ա, որ ինձ Աստված ա ստեղծել ՝ իր պետկերով, իսկ գրառում անողները մողեսից են առաջացել։ :)))

    • byurie says:

      Դե հա, կոնտեքստից դուրս գալն էլ կա: Ուղղակի ես հեռու եմ մնում ամեն տեսակի կրոնական բանավեճերից: Բայց էրեկ ակումբում մի գրառում կարդալուց հետո համբերությանս բաժակը լցվեց: 

      • arminchik says:

        ակումբում եղած 6 և տարիներիս ընթացքում նույն մարդիկ բոլոր հնարավոր թեմաներում նույն երգն են երգում, իմունիտետ եմ ձեռք բերել, ոչ էլ ուշադրություն եմ դարձնում 🙂

    • sceadufax says:

      /Իրենք երբ ուզում են մի բան ասել, սուրբ գրքից մեջբերելով, անում են դա ծակ-ծակ մեջբերումներով, ու արդյունքում իբր գրքի խոսքերով են մեզ բացատրում, բայց իրականում լրիվ անիմաստ բան են անում։/

      Դուք կյանքում Հին Կտակարանը կարդացել եք?: Խիստ կասկախում եմ, եթե նման պատկերացում ունեք:

      Եթե դուք համեմատում եք Հին Կտակարանում (որը, բնավ, քրիստոնյաների մեծամասնության նման չեք կարդացել) նկարագրված ցեղասպանությունները, ստրկատիրությունն ու ֆաշիզմը բժշկի վիրահատության հետ, ապա ես լուրջ կասկածում եմ ձեր ինտելեկտուալ և հոգեկան ունակությունները:

      Դե որ կրեացիոնիստ եք` արդեն ամեն ինչի վերջակետը դրեց:

      • byurie says:

        Նարեկ, կարդացել եմ, բացառությամբ վերջի մի քանի մարգարեությունների, դրանք էլ մենակ առանձին գլուխներով կամ հատվածներով: Նենց չի էլի, որ տեղյակ չեմ: 

        Ինչ վերաբերում ա կրեացիոնիզմին, ապա դա շատ սիրուն համադրվում ա էվոլյուցիային, մարդու մտքին տեղ լինի:

  2. Բյուր ջան, չգիտեմ, թե դու իմ խոսքերը ոնց ես ընկալում ՝ կարծում ես թե անկեղծ եմ գրում կամ ուղղակի ձևի համար, բայց ես քեզ ու քո տեսակետը լիովին հասկանում եմ։ Ես ինքս ինձ մտցնում եմ քո նռած էն մարդկանց շարքը, ովքեր ամեն տեղ նույն երգն են երգում կրոնի մասին։ Իմ այդպես վարվելու պատճառներից մեկն այն է, որ հավատացող մարդիկ էլ կրոնի մասին ամեն տեղ նույն երգն են երգում. Աստված ու Քրիստոսը սեր են։

    Բյուր, իմ համար ստեղ խնդիրը ընդհանրապես Աստվածը չի։ Առաջին խնդիրը մարդու ընկալումն ա։ Երբ ես նայում եմ բաժակին ու պատկերացնում որ դա ուղղաթիռ ա։ Այ էտ իմաստային փոփոխությունն է պատճառը։

    Ես 1993 թվականից մինչև 2010-ը ԱՄԵՆ ՕՐ կարդացել եմ Աստվածաշունչը։ Կարդացել եմ մոտավորապես 18 անգամ։ Ուսումնասիրել եմ։ Հավատացել եմ։ Աշխատել եմ հասկանալ ու պահել բոլոր սկզբունքները։ Ու եթե էսօր դա թողել եմ, հավատա՛ որ չեմ թողել ապրելակերպի համար։ Աթեիստական մտածելակեպ ընդունելուց հետո ես իմ ապրելակերպում համարյա թե ոչ մի փոփոխություն չեմ կատարել։ Ոնց ապրել էմ հավատացյալ ժամանակ տենց էլ հիմա եմ ապրում։

    Կրոնը թողնելու միակ պատճառս ՍՈՒՏՆ Է։ Սուտ, որը կարմիր թելի պես գնում է ամբողջ Աստվածաշնչում սկսած քո նշած Հին Ուխտից մինչև Նոր ուխտի վերջին գիրքը։ Սուտ, որը կարա ուղղակի գժվացնի մարդուն։ Ու գժվացնում ա։ Եթե դու տեսնում ես ժպիտով, կուլտորական մարդ, էտ դեռ չի նշանակում, որ իրա հոգեկան աշխարհը նորմալ ա։ Ես հարյուրավոր խեղված մարդկանց գիտեմ, Բյուր, որոնք անգամ չեն կարողանում անձնական որոշումներ կայացնեն կյանքում։

    Դու ասում ես սեր։ Իսկ հասկանո՞ւմ ես թե էտ ինչ ա։ Ի՞նչ նկատի ունի գրողը էտ բառի տակ։ Շատ դեպքերում քո պատկերցրած սերն ու Աստվածաշնչի սերը, ոչ թե միայն չեն համընկնում իրար հետ, այլ նաև իրար հականիշ են դառնում։ Օրինակներ բերեմ։ Միայն նոր ուխտից՝ նոր կտակարանից կամ հունարեն գրություններից.

    Կներես գռեհիկությանս համար։ Եթե ես քեզ շուն անվանեմ դու քեզ ո՞նց կզգաս։
    Մատթեոս 15։25, 26
    «25Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»։ 26Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»։

    Շունը վերաբերվում ա հենց էտ կնոջը։ Ու եթե կոնտեքստին նայես, ապա խոսքը գնում է ոչ հրեաների մասին։ Այսինքն ոչ հրեաները Հիսուսի համար շուն են, այդպես չէ՞։ Իսկ դա սե՞ր է, թե խտրականության վառ օրինակ։ Շուն թուրք, շուն հայ…..

    Ղուկաս 14։26
    «Եթէ մեկը ինծի գայ՝ բայց չատէ իր հայրն ու մայրը, կինը եւ զաակները, եղբայրներն ու քոյրերը, նաև իր անձը, չի կրնար իմ աշակերտս ըլլալ»։

    Արի մեկնաբանությունները թողնենք մի կողմ։ Սա գաղափարախոսություն է՝ ատել ընտանիքին։ Կրոնից ցածր դասել։ Սա հանդուրժողականություն է՞, թե կրոնական խտրականություն անգամ հարազատների միջև՝ երեխայի և ծնողների։ Այստեղ չկա ոչ մի տարբերություն Հին ուխտի հավատուրաց հարազատներին քարկոծելու մեջ։

    Իսկ Հովհաննես Առաքյալը ավելի հստակեցրեց՝ «Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։» (Հովհաննեսի Երկրորդ նամակ 10 խոսք)։

    Վահան Իշխանյանն իր բլոգային վերջին գրառումներից մեկում՝ նվիրվածՉարենցի էրոտիկ ստեղծագործություններին, հետաքրքիր մեկնաբանություն էր գրել այն մասին, որ Աստվածաշնչի Էջմիածնի թարգմանության մեջ ատել բառը փոխարինել են նախընտրել բառով։ Էսօր մենք էլ ենք նման մտածելակերպ ընդունում, քանի որ Աստվածաշնչին մոտենում ենք ՆԱԽԸՆՏՐԱԲԱՐ։ Բայց դա արդեն Աստվածաշունչը չի, Բյուր։ Ոչ էլ Նոր կտակարանն է։ Դա ֆիլտրացրած վիճակն է։ Իսկ երբ նայում ես ընդհանուր ոգուն, պարզ տեսնում ես իմաստաբանական խեղաթյուրում.
    Սեր – չխոսել և չբարևել հարազատիդ ոչ չի կիսում կրոնական տեսակետներդ
    Հանդուրժողականություն – Տիրոջից բացի ուրիշին երկպագողը տառապելու է Գեհենի կրակներում
    Հոգատարություն – հոգ տանել էնքան ժամանակ քանի հույս կա, որ էտ հոգատարության շնորհիվ մարդը կդառնա քրիստոնյա
    և այլն, և այլն

    Ես կարող եմ իմ բոլոր բերած մտքերը հիմնավորել։

    Հազար ներողություն, որ սենց երկար գրեցի։ Ու կներես, եթե անցանկալի հյուր եմ կոնկրետ էս թեմայում՝ իմ այս մեկնաբանությամբ։ Ուղղակի գրում եմ զուտ կարծիք և ինֆորմացիա փոխանցելու համար։ Գուցե ինչ որ օգտակար կամ հետաքրքիր բան լինի մեջը։

    • byurie says:

      Մի ժամ գրեցի, էն էլ չգիտեմ ոնց գրառումս կորավ: Լավ, նորից գրեմ, բայց կարճ կապեմ: Էս քեզ մի ամբողջ հատված լեռան քարոզից հանդուրժողականության մասին:

      9Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան ﬕ՛ւսն էլ դարձրու։ 40Եւ եթէ մէկը կաﬔնայ քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։ 41Եւ եթէ մէկը քեզ հարկադրի ﬕ մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա։ 42Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կաﬔնում է քեզնից փոխ առնել, երես ﬕ՛ դարձրու նրանից։ 43Լսել էք արդարև, թէ ինչ ասուեց. “Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն”։ 44Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնաﬕներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին և աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, 45որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրայ և անձրև է թափում արդարների և ﬔղաւորների վրայ։ 46Եթէ սիրէք ﬕայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։ 47Եւ եթէ ﬕայն ձեր բարեկաﬓերին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու ﬔղաւորները նոյնն են անում։
      Կարո՞ղ ա ստեղ ասվում ա, որ էդ հանդուրժողականությունը պիտի ընտրված լինի:

      Ինչ վերաբերում ա քո բերած օրինակներին, ապա ես ինքս լիքը խնդիրներ ունեմ նամակների հետ, որովհետև կարծում եմ, որ դրանք շատ կոնկրետ կոնտեքստում կոնկրետ ժամանակաշրջանում կոնկրետ մարդկանց ուղղված տեքստեր են, որոնք մեզ` կոնտեքստից դուրս մարդկանց դժվար ա հասկանալ: Ու ընդհանրապես, չեմ էլ բացառում, որ կոնտեքստի ներսում անգամ լիքը բլթցրել են:

      Ընտանիքին ատելու պահը մենք էլ ընկերներով մի քանի տարի առաջ նկատել ենք, բացատրություն չենք գտել: Նկատել ենք նաև լիքը ուրիշ սարսափելի բաներ Աստվածաշնչում ու անտանելի հակասություններ, որոնց տակից ոչ մի կրոնավոր չի կարող դուրս գալ (թե չէ աթեիստ մասսան միշտ հակասությունների պահեստ ունի, որոնք ուղղակի խնդալու են): Ու դրանք պետք ա անպայման բացատրել: Ես հակված չեմ կարծելու, թե Քրիստոսն ինքն ա տենց ահավոր կերպար եղել: Հակառակը` ինքն ամեն ինչով օրինակելի կերպար ա եղել: Վերևում բացատրել եմ, թե ինչու:

      Իսկ հավատացյալ մարդիկ ոչ մի տեղ չեն երգում, որ կրոնը սեր ա: Խնդրեմ, նայի, թե ինչ աստիճանի անհանդուրժողականություն են տարածում Հայաստանում: Իսկ էդ անհանդուրժողականությունը սնում ա աթեիստներին, որոնք էլ ծաղրում են հավատացյալներին:

      • Ծաղրանքներին կատեգորիկ դեմ եմ։ Անընդունելի եմ համարում մարդուն ծաղրել։ Նաև կողմ եմ ազատությանը՝ ամեն մարդ հավատա ու խոսա նրանից ինչն իր համար թանկ ու կարևոր է։ Եվ ոչ մեկն իրավունք չունի սահմանափակելու կրոնասերների կամ աթեիստների կամ այլ մարդու իրավունքները։ Ես ինքս դեմ լինելով կրոնին աշխատում եմ բոլոր հարմար առիթներով պաշտպանել խոսքի և խղճի ազատությունը։

        Ուղղակի ասածներիս իմաստն ու նպատակն այն է, Բյուր ջան, որ կրոնը հակասում է ինքն իրեն ու մարդուն։ Լավ կրթական, իրավական ու քաղաքական համակարգերը ամբողջությամբ կարան իրենց վրա վերցնեն նորմալ հասարակություն պահելու խնդիրը։ Եթե երեխային փոքրուց սովորեցնես ռացիոնալ մտածելակերպի, ապա նա ամենայն հավանականությամբ կդառնա հենց էտ մտածելակերպի կրողը՝ մաքսիմում քիչ կողմնակի երևույթներով (побочные действия)։ Իսկ սենց կարդում ես էտ բոլոր հակասություններն ու դաժանությունները ու հետո ձգտում համոզել ինքդ քեզ որ իրականում դա տենց չի, ոնց մենք հասկանում ենք։ Իմաստը ո՞րն է։ Առանց կրոնի ավելի քիչ ժամանակում ու ավելի քիչ ռեսուրս ծախսելով հնարավոր է հասնել այդ արդյունքին։

  3. sceadufax says:

    Բյուրակն ջան,
    Պոստդ, աչքիս, նման կլինինկական զառանցանքով տառապողների համար ա:
    Կակ ռազ մասնագիտությունդ ա: 🙂

  4. sceadufax says:

    Քեզ չէի պատասխանել, այլ arminchik-ին:

  5. Vahe says:

    Կրոնը ստեղծված է մարդկանց կառավարելու համար: Մեշոկ պապին երեխաներին ա մենակ վախեցնում, էն էլ շատ փոքր տարիքում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: