Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մարդկայինը կրթական համակարգում

on November 8, 2013

 

Տարիներ առաջ մեր կուրսից մի բավական խելացի, պատրաստված տղա մեկ  ոչ այնքան լավ սովորողի փոխարեն քննության էր մտել: Դասախոսը բռնացրել էր, այդ մասին հայտնել համալսարանի ղեկավարությանը: Ռեկտորն էլ ոչ ավել-ոչ պակաս, առանց ներում-բեկումի երկուսին էլ դուրս էր թողել: Գնացին բանակ, ծառայեցին, հետո վերադարձան, շարոնկարն էստեղից. http://everydaylife.globalpost.com/DM-Resize/photos.demandstudios.com/getty/article/188/208/dv740005.jpg?w=600&h=600&keep_ratio=1ւնակեցին ուսումը:

Էն ժամանակ մտածում էին` ինչպիսի դաժանություն: Կուրսում կարծիքները կիսվում էին. ոմանք գտնում էին, որ ոչ մեկին չարժեր դուրս թողնել, ոմանք էլ համոզված էին, որ գերազանցիկին գոնե պետք էր պահել, համալսարանը մեծ բան էր կորցնում: Բայց չկար մեկը, որ ասեր` շատ ճիշտ բան են ասել: Ու չնայած չկար, ես այլևս չեմ լսել, որ մեր կուրսից մեկը մյուսի փոխարեն քննության մտնի…

Էս պատմությունը հիշեցի էսօր, երբ մանկավարժականում միջանկյալ քննություն էի ընդունում ու ոստիկանի պես հետևում էի, որ ոչ մի բառ չփոխանակեն, չխոսեն, չարտագրեն, չօգնեն իրար: Նախապես զգուշացրել էի, որ նման բաներ տեսնելիս առանց վարանելու կտրելու եմ: Բայց էլի շարունակում էին:  Էդ ամենը հերիք չի, դեռ մեկն էլ բացեիբաց խնդրեց, որ ես օգնեմ: Էդ ժամանակ արդեն ափերիցս դուրս եկա, ձայնս բարձրացրի, թե ես մինչև քննությունն էի օգնող, քննության ընթացքում միայն իրենք իրենց պետք է օգնեն, թե ե՞րբ են հասկանալու, որ արտագրել ու իրար օգնել չի կարելի և այլն: Մեկ էլ էդ ժամանակ ուսանողներից մեկը տարավ-բերեց, ասաց. «Բա մարդկությու՞նը»:

Իմ ծիծաղը գալիս  է այդ մարդկություն բառից: Հենց էն բառն է, որով ուսանողները սիրում են մանիպուլացնել, խաղալ դասախոսի նուրբ լարերի հետ: Բայց հա, հենց «մարդկային» լինելու արդյունքում է, որ չեմ թողնում, որ արտագրեն, իրար օգնեն, որ «անխղճորեն» կտրում եմ համապատասխան միավորն եր չհավաքած ուսանողներին, որ վերցնում եմ խոսողի կամ արտագրողի գրավորը:

Երբ Եվրոպայում էի սովորում, քննություններին քար լռություն էր տիրում: Որևէ մեկի մտքի ծայրով չէր անցնում` համակուրսեցու գրավորին նայել կամ որևէ բան հարցնել, անգամ երբ դասախոսը լսարանից դուրս էր գալիս: Բայց իրար հետ քննարկումները, հարցեր տալը, օգնելը և այլն միշտ էլ կար մինչև քննությունը սկսելը: Ոչ ոք չէր անում, որովհետև նախ դա բոլորն իրենց պատվից ցածր էին համարում, երկրորդ պատիժները խիստ էին. համալսարանից հեռացում: Իհարկե, այստեղի ուսանողների աչքերով դա խիստ անմարդկային ու դաժան է, որ միայն անէմոցիա եվրոպացիները կարող էին իրենց թույլ տալ:

Հիմա եկել եմ տուն ու մտածում եմ` կրթական համակարգում ո՞րն է մարդկայինը: Չէ, գնահատական զիջելը մարդկային չէ, անգամ կես միավորով, կտրվողին դրական դնելը մարդկային չէ` անկախ նրա կյանքի հանգամանքներից: Ինչ ուզում եք, ասեք ինձ, ասեք, որ կռիս եմ, դաժան եմ, չար եմ, միայն թե ուսանողներս գիտելիքներով համալսարանից դուրս գան ու վերջապես հասկանան, որ գիտելիքից մարդկային բան չկա աշխարհում: Իսկ դրան հասնելու համար ես պատրաստ եմ նույնիսկ արտագրողներին դուրս թողնել համալսարանից, միայն թե իմանամ` իրավական հիմքեր ունեմ:

Advertisements

One response to “Մարդկայինը կրթական համակարգում

  1. […] ակտիվությունն է խորթ, այլև արտագրությունն ու նման այլ «մարդկային» բաներ, որ երազում եմ Հայաստանում հզոր կրթական […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: