Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Օրուելի 1984-ը

on November 19, 2013

Վատ եմ: Մի քանի ժամ առաջ վերջացրի գիրքը, ու ահավոր վատ եմ: Հեռուստացույցը բզզում է, թե ինչքան լավ է ամեն ինչ Հայաստանում, իսկ ես դեռ հոգեբուժարանում տեսածիս տպավորությունների տակ եմ:

Վատ եմ: Դրա համար չէի կարողանում էս գիրքը կարդալ: Ուզում էի կիսատ թողնել, ուրիշ գիրք բացել` թեթև , լավատեսական: Բայց հետո շարունակեցի, կարդացի աշխատանքի գնալու ճամփին` որոշ աշխատակիցների սովետական նոստալգիայի բզզոցի տակ, կարդացի լսելով Ստալինի գովքը ու պատկերացնելով Մեծ եղբոր դեմքը: Կարդացի ու ավելի վատացա:

Վատ եմ նրանից, որ Օրուելի հորինած կայսրությունն իրականում գոյություն է ունեցել: Ու վատ եմ, որ հիմա կան մարդիկ, որոնք դրա նոստալգիայով են ապրում: Զարմանում եմ, շատ եմ զարմանում, թե ինչպես է ազգությամբ անգլիացի գրողը շատ ավելի լավ հասկացել Սովետական միությունը, քան դրա քաղաքացիները:

Դեռ երկար կմարսեմ էս գիրքը: Դեռ երկար աչքիս առաջ կգան Մեծ եղբոր դեմքով էկրանները, 101 սենյակը, կեղծված պատմությունը, գրաքննվող մեդիան: Դեռ երկար կզարհուրեմ, թե ինչպես են իմ տատիկ-պապիկներն ապրել մի պետությունում, որտեղ իսկապես նման բաներ կային: Դեռ երկար կսարսափեմ` նկատելով իմ ապրած կյանքի ընթացքում կեղծվող պատմությունը ու անվերջ ստող հեռուստացույցը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: