Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

2013-ն ինձ համար

on December 24, 2013

Տարօրինակ տարի էր 2013-ը: Բազմաշերտ, բազմազան, բազմագույն, խառը, անկանխատեսելի, վայրիվերումներով էր ինձ համար: Ու միակ բառը, որն ամբողջացնում է 2013-ը, հենց տարօրինակն է: Ուրիշ ավելի դիպուկ բառ չեմ գտնում:

Տարօրինակ էր, որովհետև ամբողջ կյանքիս ընթացքում չորրորդ անգամ էր, որ դիմավորեցի Հայաստանից դուրս և երկրորդ անգամ, որ ընտանիքիս հետ չէի: Չցանկանալով իմ չսիրած տոնին տանը գտնվել` դիմավորեցի Ամստերդամի արվարձաններից մեկում ապրող հեռավոր ազգականուհուս ընտանիքի հետ:

Տարօրինակ էր, որովհետև ես սիրում էի այն քաղաքը, որտեղ ապրեցի տարվա առաջին ամիսը, սիրում էի ի հակադրություն այն ատող կուրսեցիներիս, կես մետրանոց ձյանը, որի միջով կամ հեծանիվ էի քշում, կամ քայլում դեպի համալսարան (5կմ մի ուղղությունը): Ես սիրում էի գրադարանում մնալ մինչև փակվելու ժամն ու աշխատել էսսեիս վրա: Էնքան էի սիրում, որ անգամ մտածում էի PhD անելու մասին, ծրագրեր էի փորփրում ձեռքի հետ: Տարվա միակ ամիսն էր, երբ մի քիչ գոնե մտածում էի Հայաստան չվերադառնալու մասին:

Տարօրինակ էր, որովհետև տարվա սկզբին Կոպենհագենում եղա: Ընդհանրապես, Կոպենհագենում լինելը բնավ տարօրինակ չէ: Բայց տարօրինակ է այնտեղ հայտնվելը Յոենսուից Խրոնինգեն ճանապարհին` Հելսինկիից ինքնաթիռով: Տարօրինակ է Կոպենահագենում ընդամենը մեկ օր գտնվելու համար ամբողջ կարողությունդ պարունակող ճամպրուկ քարշ տալը: Ու հատկապես տարօրինակ է, որ այն ժամանակ ընդամենը տուրիստական զվարճալիք թվացող քաղաքը քեզ համար էդքան կարևոր է դառնալու տարեվերջին:

Տարօրինակ էր, որովհետև չնայած պաշտոնապես սեպտեմբերից եմ Հայաստանում, բայց ֆիզիկապես այստեղ գտնվել եմ տարվա գրեթե կեսը, իսկ մտքերով երևի ամբողջ ժամանակ: Ես չգիտեի ինչ էր կատարվում Ֆինլանդիայում կամ Նիդեռլանդներում կամ այն բոլոր քաղաքներում, որոնք այցելել եմ ընթացքում, որովհետև աչքս չէի կտրում հայկական լրատվամիջոցներից, youtube-ից ու ֆեյսբուքից:

Տարօրինակ տարի էր, որովհետև ուղիղ չորս ամիս չկայի ֆեյսբուքում, իսկ էդ ընթացքում տեղյակ չէի նաև Հայաստանի անցուդարձից, տեղյակ չէի ոչնչից, բացի Խրոնինգենի համալսարանի գրադարանի չորրորդ հարկի անցուդարձից ու չգրվող թեզիցս:

Տարօրինակ էր 2013-ը, որովհետև թերահավատների ինադու ճամպրուկներս հավաքեցի ու եկա Հայաստան` մնալու հաստատ մտադրությամբ, մոռանալով, որ դեռ տարեսկզբին ես կանխագուշակում էի, որ երկար չեմ մնա: Տարօրինակ էր, որովհետև տարվա առաջին ամիսն ընդհանրապես մարգարեությունների ամիս էր. այն, ինչ մտածել եմ այն ժամանակ, տարվա վերջին իրականություն է դարձել:

Տարօրինակ էր, որովհետև կյանքումս առաջին անգամ պիտի այլևս ուսանող չլինեի: Իսկ հետո հայտնաբերեցի, որ դա իսկապես այնքան էլ հաճելի չէ, որովհետև դու դադարում ես գիտելիք ձեռք բերել, սկսվում է փորձ կուտակելու շրջանը, իսկ դատարկ փորձն առանց գիտելիքի խարխլվում է:

Տարօրինակ էր, որովհետև լիքը մշուշ կար, լիքը անորոշություն, լիքը անհանգստություն, բայց տարվա ավարտից ընդամենը մի քանի օր առաջ ամեն ինչ իր տեղն է ընկնում, ու վերջապես խորը շունչ ես քաշում, խորը, բայց անհանգիստ շունչ:

Էմոցիոնալ տարի էր 2013-ը: Ու լիքը, լիքը սեր կար:

This slideshow requires JavaScript.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: