Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հետադարձ հայացք 2013-ին

on December 25, 2013

Սրտիկը գլխի գցեց

2013-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Խրոնինգեն վերադառնալը
Չգիտեմ` ոգևորությունս էդքան արժեր, թե չէ: Ամեն դեպքում, լավն էր իմ վերջին կես տարին Եվրոպայում

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Թեզ պաշտպանել, Հայաստան վերադառնալ ու կյանքիս մեջ առաջին անգամ լրիվ դրույքով աշխատանք փնտրել:
Գրողը տանի, սաղ արել եմ:

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2013-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
Եթե մյուս տարվա դեկտեմբերին դեռ փոշմանած չլինեմ Հայաստան գնալուս համար, ուրեմն հպարտությամբ կարձանագրեմ 🙂
Երևի հպարտանալու տեղ չունեմ 😦 ափսոս…

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Հայաստան վերադառնալ: Սարսափում եմ:
Ճիշտ էլ անում էի, իսկապես վախենալու էր:

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Խրոնինգենում՝ գուցե: Բայց Հայաստանում ոչ մի դեպքում:
Այ սա շատ հետաքրքիր էր, որովհետև Խրոնինգենում հենց առանձնապես կարիք չունեցա նոր ընկերների (դե Ջանեթն էր միակ նոր ընկերս), իսկ Հայաստանում մի ամբողջ նոր շրջապատ ստեղծեցի:

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Մեծանալ
Հեհե, հա, երևի չեմ մեծացել, չնայած երբեմն դիտմամբ փորձում էի մեծ երևալ:

 

Advertisements

4 responses to “Հետադարձ հայացք 2013-ին

  1. «վախենալու էր» ― իրականում դա բնական էր երևի․ վերաինտեգրվելու համար երբեմն տարիներ է պետք։

    իմ դեպքում, առանձնահատուկ պայմանների պատճառներով, նույնիսկ շատ ավելի շատ ժամանակ էր պետք նորից ինքս ինձ Հայաստանում գտնելու համար

    • byurie says:

      Հա, էէէն ժամանակ, որ Չեխիայից վերադրարձել էի, չեմ էլ հիշում, թե քանի տարի տևեց, մինչև վերաինտեգրվեցի: Երևի առնվազն վեց տարի՝ մինչև համալսարան ընդունվելս: Բայց երեխա ժամանակ վերադառնալիս ու չափահաս ժամանակ վերադառնալիս բավական տարբեր են լինում խնդիրները:

      Ի դեպ, երկու ամսից նորից գնում եմ հավանաբար այլևս չվերադառնալու մտադրությամբ:

      • ըհը, վեց տարին նորմալ ա, բայց փոքր հասակում երևի կայացած չես ու շատ ավելի դժվար ա։

        հանձնվո՞ւմ ես, թե՞ ուղղակի անիմաստ ես համարում շարունակելը

      • byurie says:

        Չգիտեմ՝ անունը ինչ դնեմ: Մի քիչ սխալ կլինի ասելը, որ հանձնվում եմ: Ուղղակի էստեղ ընտրության հարց ա. լավ մասնագետ դառնալ vs. Հայաստանին օգուտ տալ, սեփական ազատություն vs. Հայաստանին օգուտ տալ: Երևի երկու դեպքում էլ առաջինները հաղթում են՝ չբացառելով, որ դրսից էլ կարող եմ օգուտ տալ, չգիտեմ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: