Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հանգիստ ոչ ավանդական ձևով

on January 20, 2014
Դրախտ

Գրություն Դիլիջանի լքված պատերից մեկին

Քրիստին խոստացա պատմել մեր գժական ճամփորդությունից: Ճիշտ ա՝ պիտի ուրբաթ երեկոյան անեի, բայց դե ժամանակ չկար. ուրբաթ երեկոյան ամբողջ եռանդով պուլլա էի թխում:

Հա, ուրեմն մենք երեք գիժ աղջիկներով (չորրորդը չկարողացավ միանալ) որոշեցինք շաբաթ-կիրակին անցկացնել ոչ հեռու մարզերում (որտեղ գիշերելու տեղ կգտնենք): Գիշերելու տեղ գտանք Դիլիջանում ու Վանաձորում (մի հատ մե˜ծ ու լուրջ շնորհակալություն մեզ հյուրընկալողներին, առանց ձեզ մեր ուղևորությունը տեղի չէր ունենա): Բայց էստեղ ամենակարևորը ոնց հասնելն էր: Ի՞նչ երթուղային, ի՞նչ տաքսի: Մենք ընտրում ենք ամենաէկոնոմ, ամենահարմար, ամենահետաքրքիր ու ամենաարկածային տարբերակը՝ ավտոստոպ (դրա համար մի թոթոլ շնորհակալություն էլ մեզ տեղափոխած վարորդներին):

Կարճ. մի ամբողջ վիքենդ գժություն, ֆիննական պուլլա ու գերմանական գլյուվայն Դիլիջանում, հոլանդական ստրոուպվաֆել ու տնական օղիով սարքած պտուտակահան՝ Վանաձորում, լիքը արև ու գարնանային եղանակ, լիքը հավես մարդիկ:

Դիլիջան հասանք ռուսական ռեպի ուղեկցությամբ: Վարորդը չխոսկան էր (թե՞ մենք էինք ամաչկոտ աղջիկներ), բայց շատ չշփվեցինք: Երբ տեղ հասանք, մի քիչ տարածքում շրջեցինք (սիրուն էր… չէ, շա˜տ սիրուն էր), իսկ հետո մեզ հյուրընկալող ընկերուհուս տանը զավզակեցինք: Պուլլայի տակը վառվեց (Դիլիջանում ռուսական գազը շատ ուժեղ ա), էրեխեքից մեկն էլ ասեց, թե բավականաչափ քաղցր չի (որ քաղցր լիներ, կյանքում մտքովս չէր էլ անցնի սարքել) ու հա ասում էր, մինչև կյանքիս վերջ կհիշացնի: Իսկ հիվանդանոցի մոտով անցնելիս մի քանի անգամ քֆրտեցի գլխավոր բժշկին. եթե ինքը դեռ է˜ն ժամանակ ինձ գործի ընդուներ, կարող ա հեչ էլ չուզենայի արտագաղթել:

Դիլիջանից Վանաձոր հասանք լիքը հավես ռոք երգերի ուղեկցությամբ ու հետաքրքիր զրույցով: Մեզ հյուրընկալեցին ջունգլիներում: Հետո իջանք քաղաք՝ անցնելով Բանգլադեշով ու Կոնգոյով: Լճերում մի քիչ սպասեցինք, որ ընկերներիցս մեկը միանա: Գնացինք երկինքներ: Շա˜տ սիրուն տեսարան էր բացվում էնտեղից, շունչ կտրվելու աստիճան սիրուն. ձնապատ սարերը, մթնշաղը ու քաղաքի նոր-նոր վառվող լույսերը: Առաջին անգամ Վանաձորն իսկական քաղաքի տպավորություն թողեց:

Երեկոյան էլ տապակած կարտոֆիլն էր, տնական օղիով պտուտակահանը (դու իմ պուլլային բան ասեցիր, ես էլ քո օղուն կասեմ :P) ու գյուղի պանիրը: Բանավեճ-զրույց-ուրախություն: Մինչև գիշերվա ժամը հազարը, ինչպես նախորդ օրը: Ծիծաղ, լիքը ծիծաղ:

Կիրակի գնացինք Արամի խուճուճների խուզմանը ներկա գտնվելու: Էն սև ու սիրուն խուճուճները, որոնցով Արամը տարբերվում է մնացած բոլոր զանազան-զարմանազան Արամներից: Սրտներիցս արյուն էր կաթում, երբ խոպոպ առ խոպոպ պակասում էին նրա գլխի մազերը: Էհ, բարի ծառայություն քեզ, Արամ ջան:

Վերջում ուղևորվեցինք Տարոն – 2 թաղամաս (ի˜նչ լավ ա, որ վանաձորցիների մոտ Տարոն անունն ուրիշ բանի հետ չի ասոցացվում): Էնտեղից էլ հեշտությամբ (հակառակ մեր կանխազգացումներին) կանգնեցրինք Երևան գնացող մեքենան ու վերադարձանք Արմենչիկի ու Լիլիթ Հովհաննիսյանի երգերի տակ (գրողը տանի, վերջապես իմացա, թե ով է այդ երևույթը, թե չէ մեռա անունը լսելով): Երևանում՝ ցուրտ ու մառախուղ: Թե ինչ կա էս քաղաքի մեջ, որ ոչ ոք չի ուզում ուրիշ տեղ ապրի (Հայաստանի ներսում): Մի անգամ էլ անիծեցի Դիլիջանի հիվանդանոցի գլխավոր բժշկին:

Սկսվեց էս անտեր երկուշաբթին, բայց ինչ-որ շատ էներգիա ունեի: Դեռ անցյալ տարվա վերջից կիսատ թողած գործերիս մի մասն ավարտին հասցրի, գործի տեղը շատ չներվայնացա (չնայած բավական ներվային օր էր) ու ի վերջո հասա ամերիկյանի գրադարան (այ տենց էի ալարում, որ էս տարի մինչև հիմա էնտեղ չէի եղել):

Ու երևի ամեն դեպքում քաղաքից դուրս գնալը հանգստի ճիշտ ձև է:

Էրեխեք, ապրեք, հավես էր ձեզ հետ: Էնքան ուրախ եմ, չեք պատկերացնի:

Հ.Գ. Մամայիս չասեք 😀

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: