Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մայդանն իմ աչքերով

on February 9, 2014

Կիևում կյանքը հանգիստ է: Բանից անտեղյակ մարդը որևէ արտառոց երևույթ չի էլ նկատի, մտքով չի անցնի, որ Կիևի կենտրոնում անհանգիստ վիճակ է: Բայց տեղացին, բնականաբար, բանից անտեղյակ չէ, իսկ տուրիստն անպայման կգնա Կիևի տեսարժան վայրերից մեկն ու կհայտնաբերի, որ քաղաքի կենտրոնը բնավ այնպիսին չէ, ինչպիսին տեսել է տուրիստական ուղեցույցների գունավոր նկարներում:

Էդպես մի տրոլեյբուս մեզ իջեցրեց ուղիղ Մայդանի մոտ: Լրագրող մայրս, որը հետս եկել էր ինձ աչքի տակ պահելու համար, որ հանկարծ Մայդանի կողմերում չհայտնվեմ, ինքն առաջարկեց մտնել ու տեսնել, թե ինչ վիճակ է այնտեղ:

Ուղիղ մուտքի մոտ Հայաստանի դրոշն էր: Մի մարդ մոտեցավ մեզ և խնդրեց փող տալ «անվտանգության» համար: Էդպես էլ չհասկացանք՝ Մայդանի ցուցարարների՞, թե՞ ոստիկանների անվտանգությունն էր նրան մտահոգում: Նրա կրծքավանդակին հեռահաղորդիչ էր ամրացված, բայց հայտնի չէր, թե դրանով ում է զեկուցում մտնող-դուրս եկողի մասին:

DSCF5416

Մայրս ուզում էր հեռախոսով նկարել Հայաստանի դրոշը, բայց համ էլ ասաց, որ էնտեղ լուսանկարել չի կարելի: Դրա համար մոտեցավ մահակներով զինված ինչ-որ երիտասարդների, որոնք կարող էին ոստիկաններ լինել, բայց քաղաքացիական հագուստով էին և նկարելու թույլտվություն խնդրեց: Ասացին, որ կարող ենք նկարել, միայն թե մարդկանց դեմքերը չերևան:

Հետո արդեն ուշադրություն դարձրինք հրապարակի կենտրոնի հսկայական էկրանին, որից ինչ-որ տարօրինակ ինտոնացիայով մեկն էր խոսում: Թվում էր՝ այլմոլորակային է: Նրա ասածներից ոչինչ չէր հասկացվում: Երևի պետք էր լեզվակիր լինել նման անսովոր հնչողությամբ ուկրաիներենից գլուխ հանելու համար:

DSCF5419

Մարիխուանայի հոտ փչեց: Հրապարակի կենտրոնում մի մեծ սյուն էր ցցված, որի վրա Եվրոմիության տարբեր երկրների դրոշներ էին ամրացված: Լիքը աղբ ու անվադողեր կային: Իրար կողք մի քանի միանման վրան էր խփված, որոնց տակ հաստատ բազմահազարներ տեղ չէին անի: Հետո պիտի հասկանայինք, որ իսկապես այնտեղ տասնյակ հազարներով էին մարդիկ, միայն թե Անկախության հրապարակից դուրս: Տարածքով շրջում էին դեմքներին դիմակներ քաշած քաղաքացիական հագուստով և առանց դիմակների, բայց կամուֆլյաժով տղամարդիկ: Անհասկանալի էր, թե ովքեր էին ոստիկանները, ովքեր՝ ցուցարարները:

DSCF5418

Ուզեցինք դուրս գալ տարածքից, թեքվեցինք դեպի մոտակա փողոց: Պարզվեց՝ այնքան հեշտ չէր ամեն ինչ, որովհետև մենք հայտնվել էինք Խրեշատիկում, որը խաղաղ պայմաններում համարվում է քաղաքի տեսարժան վայրերից ու խիստ տուրիստական տեղ, բայց այդ օրը ծայրից ծայր վրաններ էին լցված: Երևում էր՝ այդ բոլոր միմյանցից չտարբերվող հսկայական վրանները մեծածախ գնում էին: Երևում էր՝ այնտեղ լիքը փող կար թափված: Բայց ու՞մ գրպանից էր գնացել և ի՞նչ նպատակով:

Խրեշատիկից դուրս պրծնելը լուրջ խնդիր էր, որովհետև բոլոր կողմերից ձյան պարկերով բարիկադներ էին շարված: Մթնոլորտը վախենալու էր: Այնտեղ անցկացրած յուրաքանչյուր վայրկյան ավելի էր սարսափեցնում: Կողքի շենքից պայթյունանման ձայներ էին լսվում: Մարդիկ (մի անգամ նույնիսկ կենդանու շորերով) մոտենում, զանազան բաներ էին ասում, բայց այլևս ոչինչ չէինք լսում, միայն ելքն էինք որոնում: Իսկ ցուցարարների ու ոստիկանների արանքում դրված էին տուրիստական սեղանիկներ, որտեղ հուշանվերներ էին վաճառվում:

DSCF5420

Փողոցի ծայրին մոտենալիս բարիկադները վերջացան, թեքվեցինք աջ ու վերադարձանք Կիևի նորմալ, սովորական կյանքին: Հետո էլի պիտի վրաններ տեսնեինք Միխայիլի եկեղեցու դիմաց, բայց դրանք այդքան սարսափելի չէին թվալու: Իսկ Երևանից ընկերներս անընդհատ գրելու էին, թե՝ մի քիչ Մայդանի մթնոլորտ բեր հետդ: Չեմ բերելու, ոչ մի դեպքում չեմ բերելու:

Ես Հայաստանին Մայդան չեմ մաղթում: Ոչ մի դեպքում:

Հ.Գ. Իսկ երկու օր անց Կիևի գլխավոր կայարանի սուվենիրների խանութում Մայդանում գտնվողների դեմքերը ծածկող դիմակներից տեսանք:

 

Advertisements

2 responses to “Մայդանն իմ աչքերով

  1. […] Մայդանի մասին առանձին այստեղ: […]

  2. […] Մայդանի մասին առանձին այստեղ: […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: