Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հարցում բլոգիս վերաբերյալ

on April 3, 2014

Քանի որ վերջին ժամանակներս խիստ պակասել է բլոգումս ակտիվությունը, ու ես ինքս էլ առանձնապես հաճույքով չեմ գրում՝ բլոգ պահելը դարձնելով պարտականության նման մի բան, կխնդրեի, որ այստեղով անցնողները քվեարկեին, թե որ թեմաներն են հավեսով կարդում իմ բլոգում: Կարող եք նաև մեկնաբանություններ թողնել ձեր ընտրությունն ավելի մանրամասն ներկայացնելու համար: Եվ եթե դժվար չէ, մեկնաբանություններում նաև նշեք, թե ինչ հաճախականությամբ կուզեիք գրառումներ տեսնել: Հավատացեք, ձեր կարծիքը կարևոր է, ու դրա հիման վրա կորոշվի, թե ինչպես շարունակեմ բլոգ գրելը (թե ընդհանրապես փակեմ):

Advertisements

24 responses to “Հարցում բլոգիս վերաբերյալ

  1. uluana says:

    Նշված տարբերակներից չորս հատ փորձեցի ընտրել, բայց պարզվեց՝ երեք տարբերակից ավել չի թողնում ընտրել։ Ընտրել եմ «Հայաստանին վերաբերող», «Լրջոտ–գիտահանրամատչելի», «Պատմվածքներ (իմ սեփական ստեղծագործությունները)», եթե համակարգը թույլ տար, կընտրեի նաև «Նեղ անձնականը», ինչպես նաև «Այլ» տարբերակը, ավելի կոնկրետ՝ կրթական համակարգի վերաբերյալ գրառումներդ (այցելածդ երկրների, ինչպես նաև դրանց ու Հայաստանի կրթական համակարգերի առանձնահատկությունների համեմատության վերաբերյալ դիտարկումները)։

    • byurie says:

      Ան, շնորհակալ եմ կարծիքի համար: Երեք տարբերակի սահմանափակում ես եմ դրել, որ մարդիկ առավել կարևորներն ընտրեն:

      Կրթությունը լավ ասեցիր: Չգիտեմ ինչու, ինձ թվում էր՝ էդ թեման ոչ մեկի չի հետաքրքրում: Մի հատ էլ սևագիր գրառում ունեմ, ալարում եմ հրապարակել, բայց երևի մյուս շաբաթ կդնեմ:

      Իսկ հաճախականության մասին ի՞նչ կասես: Շաբաթը մեկը նորմա՞լ ա:

      • uluana says:

        Եսիմ։ Հաճախականության առումով, կարծում եմ, ավելի կարևոր ա կանոնավորությունը, այսինքն՝ որ հստակ հաճախականությամբ արվեն գրառումները, բայց շաբաթը մեկը երևի թույլատրելի ամենափոքր հաճախականությունն ա «չկորելու» համար։ Ցանկալի ա ավելի հաճախակի, գոնե շաբաթը երկու անգամ։ Խոսքն ընդհանրապես գրառում անելու մասին ա, չէ՞, ոչ թե կոնկրետ թեմայով գրառումների։ Չնայած կոնկրետ wordpress–ի դեպքում գուցե էդ կանոնավորությունն էնքան նշանակություն չունի, քանի որ բլոգին հետևելու հնարավորություն կա։ Բայց դե, ինչպես ասում են, կենդանի բլոգը անընդհատ թարմացվող բլոգն ա ամեն դեպքում։ 😀

      • byurie says:

        Հըմ, հա, դե ուզում եմ շաբաթը մեկը գոնե ունենալ: Կան մարդիկ, որոնք մեյլով չեն հետևում, պարբերաբար ուղղակի մտնում են բլոգս: Գոնե իմանան, որ կոնկրետ հաճախականություն կա, մտնեն: Ուրեմն մինիմում շաբաթը մեկ կանեմ: Իսկ թեմաների ընտրության հարցում դեռ կսպասեմ հարցման արդյունքներին:

  2. sakoarian3 says:

    Փակիր պրծնենք:

  3. theologos says:

    Իմ կարծիքը գրեթե համընկնում է նախորդ մեկաբանողի հետ. ես էլ ուզեցի 4 հատ ընտրեմ, բայց մեկը փոխեցի, վերջում էլ տեսա որ «Բոլորը» տարբերակ կա։ 🙂
    Բայց կրթական համակարգի, նաև գիտությանն առնչվող և Ձեր մասնագիտական նյութերը ես հետաքրքրությամբ եմ կարդում, չնայած շատ ժամանակ չունեմ։
    Ի դեպ՝ դեռ Հայաստանում ե՞ք։

    • byurie says:

      Շատ շնորհակալ եմ, հաշվի կառնեմ:

      Հա, դեռ Հայաստանում եմ 🙂

      • theologos says:

        Դա լավ ա։ Եթե ազատ ժամանակ լինի, մեր ընդհանուր ընկերներից որևէ մեկին կխնդրեմ որ ծանոթացնի մեզ, եթե դեռ մեկնած չլինեք։ 🙂 Հաջողություն Ձեր գործերին։

      • byurie says:

        Ո՞վ կա մեր ընդհանուր ընկերներից :)) Ի դեպ, էսօր հրաժեշտի (և ծանոթության :))) երեկո եմ կազմակերպում, 6-ից 8-ը Էոն, դրանից հետո՝ 80՛ս և այլ փաբեր: Ֆեյսբուքում կա հայտարարությունը: Եթե ուզում եք, էկեք:

      • theologos says:

        Դե, մեր ծանոթներից մեկը Էդիթն ա։ Մեկնում եք արդե՞ն։

      • byurie says:

        Հա՜, Էդիթը 🙂 Ահա, մինչև մյուս շաբաթվա վերջ մեկնելու եմ:

      • theologos says:

        Ուղղակի վստահ չեմ որ էսօր կկարողանամ, բայց եթե չհաջողվի էլ, էլի առիթ կլինի հաստատ։ Մի հարց էլ. ո՞ր երկիր էիք մեկնում։

      • byurie says:

        էս օրերին էլ դժվար առիթ լինի 🙂
        Դանիա եմ մեկնում:

      • theologos says:

        Լավ։ Եթե չհանդիպենք՝ Ձեզ բարի ճանապարհ ու բարի վերադարձ։ 😉

      • byurie says:

        Շնորհակալ եմ 🙂

  4. ալբերօ says:

    Ամեն ինչն էլ հավեսով կարդում եմ, հիմնականում՝ rss-ով, ԿՄ-ից եկածը, քանի որ վորդպրեսը գրառումը կիսատ է ուղարկում: Հետաքրքիր ու ինֆորմատիվ են հատկապես ճամփորդական ու կրթական գրառումները:
    Ափսոս, որ գնում եք: Բարի ճանապարհ ու բարի վերադարձ:

  5. Mari Sari says:

    Տարօրինակ էր, որ գրքերի մասին ուզողները քիչ են, որովհետև ես ամենաշատը Բյուրի էդ նյութերն եմ սիրում: :)))))))))))

    • byurie says:

      Իսկ ինձ համար տարօրինակ էր, որ ընդհանրապես գրքերի մասին ուզողներ կան :))) Մի քանի թեմա կա, ինձ թվում էր՝ ոչ ոք չի կարդում: Էս հարցումն այլ բան ցույց տվեց:

      • Mari Sari says:

        Ես գրքերի մասինները ամենահավեսովն եմ կարդում, նամանավանդ Հեմինգուեյները: 🙂 Իսկ դու նկատե՞լ ես, որ մեկ-մեկ ինչ-որ գրքեր գուգլում փնտրելիս, հենց քո բլոգներն ա բերում: Նենց ասեցի, ոնց որ ասեի՝ իսկ դու հավատու՞մ ես Եհովային: 😀 😀

      • byurie says:

        Հա, նկատելը նկատել եմ, պարբերաբար հետևում եմ, թե մարդիկ ինչ որոնելով են հայտնվում իմ բլոգում, հիմնականում գրքերի անուններ են լինում: 

        Իսկ Հեմինգուեյ ձյան դե լրիվ ուրիշ ա, ես ոչ մեկի նենց չեմ ընկալում, ոնց որ իրան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: