Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Կրթական խնդիրներն ուսանողների աչքերով

on April 29, 2014

Անցյալ շաբաթվա ընթացքում զրուցեցի բազմաթիվ ուսանողների հետ ու որոշեցի պարզել, թե իրենք ինչ խնդիրներ են տեսնում հայկական կրթական համակարգում: Հավաքեցի դրանք, խմբավորեցի և որոշեցի ներկայացնել տասնյակի ձևով (գաղափարի համար շնորհակալություն Սոնային):

Զրուցակիցներս եղել են տարբեր բուհերի ուսանողներ, և ես հավաքել եմ միայն այն կետերը, որոնք այս կամ այն չափով ընդհանուր են ողջ համակարգի համար: Առանձին բուհերի խնդիրներին (մասնավորապես, ԵՊԲՀ-ին) ապագայում առանձին կանդրադառնամ:

Այս կետերի մեջ գուցե տեսնեք թեմաներ, որոնց արդեն առանձին անդրադարձել եմ կամ գուցե կուզենաք, որ անդրադառնամ, էդ դեպքում նշեք մեկնաբանություններում): Ամեն դեպքում, նպատակս է ուսանողների աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում մեր կրթական համակարգում:

Խնդիրները կարելի է բաժանել երկու մեծ խմբի. հնության հետ կապ ունեցողներ (այսինքն, չթարմացվածության, Սովետի մնացորդության արդյունք) և ուղղակի համակարգային բացեր: Դրանք, բնականաբար, որոշ տեղերում կհատվեն: Տասնյակը ներկայացվում է առանց հատուկ հերթականության:

1. Քաղաքականացվածություն – այս կետի տակ կարելի է հասկանալ թե՛ ուսանողական կառույցների ՀՀԿ-ացվածությունը, թե՛ բողոքի ցույցերին մասնակցող ուսանողներին զանազան պատժամիջոցներով վախեցնելը: Փաստորեն, ուսանողական խորհուրդներն իրենց դերը կատարելու, այսինքն՝ ուսանողի շահերը պաշտպանելու փոխարեն պաշտպանում են որոշակի քաղաքական ուժերի շահեր:

2. Ուսանողների նկատմամբ վատ վերաբերմունք – զրուցակիցներիցս մեկը նույնիսկ նշել էր, որ շատ դասախոսներ ուսանողին մարդ չեն համարում և վարվում են այնպես, ինչպես ուզում են:

 

3. Ճկունության բացակայություն – մի կողմից, դասախոսներից շատերն իրենք իրենց իմացածը դոգմա են համարում, դժվարությամբ են հարմարվում նորին: Մյուս կողմից, կրթական ծրագիրն ինքը ճկուն չէ ու հաշվի չի առնում ուսանողի հետաքրքրությունները: Բացակայում է ստեղծագործ միտքը, ամեն ինչ հիմնված է անգիրի վրա:

4. Ուսանողների ոչ կոմպետենտություն – պարզվում է՝ մագիստրատուրայում հնարավոր է մասնագիտություն փոխել, սակայն այդ փոխողներն իրենք իրենց վրա աշխատում, որպեսզի հասնեն մյուսներին: Արդյունքում՝ նշաձողն իջեցվում է մյուսների համար, և իսկապես սովորող ուսանողի համար ուսումնական պրոցեսը դառնում է խիստ ձանձրալի:

5. Դասախոսների ոչ կոմպետենտություն – սրա տակ կարելի է հավաքել ալարկոտ դասախոսներին, որոնք աշխատում են հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել լսարանում կամ այն դասախոսներին, որոնք դասի ընթացքում նյութից անընդհատ շեղվում են՝ հաճախ արդարանալով. «Էս էլ ա պետք»: Իսկ ամենավատն այն է, որ նրանցից շատերի գիտելիքները վերջին 20-30 տարիների ընթացքում չեն թարմացվել: Այս կետի տակ կմտնի նաև դասախոսություն «թելադրելու» երևույթը:

6. Հայերեն գրականության բացակայություն – այս խնդիրը մատնանշող ուսանողը դժգոհում էր, որ շատ բարդ է նյութը կարդալ անգլերեն կամ ռուսերեն, հետո դրանից հայերեն քննություն հանձնել: Եվ դժգոհությունը տեղին է. եթե կրթությունը հայերեն է, պետք է դասագրքերն էլ հայերեն լինեն: Բայց կարծես շատ դանդաղ է ընթանում գրականության թարգմանության պրոցեսը, եթե ընդհանրապես տեղի է ունենում: Իսկ որևէ տեսակի հայերեն նյութ հեղինակած դասախոսները հաճախ իրենց ոչ այնքան որակյալ գրքերը զոռով վաճառում են ուսանողներին:

7. Պրակտիկ գիտելիքների պակաս – իհարկե, սա աշխարհի բոլոր կրթական համակարգերի խնդիրն է, բայց Հայաստանում պրակտիկի ու տեսականի միջև անդունդը չափից դուրս մեծ է: Ու չես հասկանում՝ ինչի համար ես այդ ամենն անգիր անում, եթե դա աշխատանքում քեզ պետք չի գալու:

8. Կրթական միջավայրի բացակայություն – այստեղ կարելի է խոսել ժամանակակից ու անընդհատ թարմացվող գրականությամբ հարուստ գրադարանների, ինքնուրույն պարապելու հարմարությունների, դասախոսներին հարցախեղդ անելու հնարավորության բացակայության մասին:

9. Կրթության տևողության ձգձգվածություն – զրուցակիցս նշեց, որ այն, ինչ անցնում են բակալավրիատի չորս տարում, կարելի է խտացնել երեքում, մագիստրատուրայի երկուսը՝ մեկում:

10. Ղեկավար կազմում երիտասարդների պակաս – արդյունքում՝ հնություններն ավելի խորը արմատներ են գցում, դժվարացնում նորի մուտքը:

Իսկ թե ինչպես կարելի է այս խնդիրները լուծել, առաջարկում եմ քննարկել հենց այստեղ՝ մեկնաբանություններ թողնելով:

Advertisements

4 responses to “Կրթական խնդիրներն ուսանողների աչքերով

  1. theologos says:

    Կավելացնեի՝ մոտիվացնող միջավայրի բացակայություն (որը արտացոլում է ամբողջ կրթական համկարգի խնդիրը): Շատ հաճախ հետաքրքրվող ուսանողները ուղղակի կուլ են գնում համատարած մոխրագույն ալիքին. դա էն մասսան է, որ գնահատական է ստանում, որովհետև ծնողները փողը տալիս են ու սիրուն չի դուրս մնալը (ստանալու մեթոդները տարբեր են՝ արտագրությունից ու ականջակալներով թելադրելուց մինչև զուբրիտիզմ), բայց իրեն մեկ ավել կարդացած տառը պետք չի, իսկ ով կարդում ա, արդեն կրծող կամ գերազանցիկ ա դառնում:
    Արդյունքում էդ միջավայրում սովորած ուսանողը հիմնականում միջակություն է դառնում (իհարկե, պայքարող բացառություններ լինում են):

  2. լավ ցուցակ է, կարծում եմ լիրվ արտացոլում է իրավիճակը․ Անձամ ինձ ամենաշատը անհանգստացնում է պրակտիկության պակասը և հայերեն գրականության պակասը, մնացածն էլ իհարկե կարևոր են, բայց այս երկուսը հատկապես կարևորում եմ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: