Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Phinal Phriday

on July 27, 2014

Սիրում եմ ամսվա վերջին ուրբաթ օրերը: Այդ ժամանակ մեր ֆակուլտետի PhD-ուսանողները հավաքվում են ուղղակի շփվելու, զավզակելու, թեթևանալու:

Հուլիսին Կոպենհագենում շոգ է, արևը զարմանալիորեն չի իջնում: Շատերն արձակուրդ են գնացել: Կամպուսում լռություն է տիրում: Բայց մի քանի հոգի ուրվականների պես շրջում են միջանցքներում: Ու մենք այդ մի քանիսն էինք, որ հավաքվել էինք տասնչորսերորդ մասնաշենքի տանիքին, հարմարվել արևի տակ ու գարեջուր էինք խմում:

Ֆիլը՝ կարմրամորուս, կարճահասակ անգլիացին, որ հին նորսերեն ձեռագրեր է ուսումնասիրում, խոսելիս անընդհատ ժպտում է, մի ուրիշ տեսակ, ներսից, իսկականից ուրախ: Իմանալով, որ հայ եմ, հարցնում է, թե արդյոք Երևանից եմ:

Մարկն ավելացնում է, որ Սինգապուրում հայկական եկեղեցի կա, ու շատ գեղեցիկ է այդ պստլիկ հին կառույցը երկնաքերների կողքին: «Երևի Սինգապուրի ամենահին շինություններից է»,- եզրափակում է: Հետո անցնում ենք քաղաքականությանը: Թե ոնց է Ռուսաստանը Հայաստանին ճնշում, թե ոնց ասոցացման պայմանագիրն էլ առանձնապես օգուտ չէր լինի Հայաստանի համար, քննարկում ենք Ուկրաինայի դեպքերը: Ազգությամբ գերմանացի Մարկը չի հայհոյում Ռուսաստանին: Չեն հայհոյում և մյուսները, փաստարկված բացատրում, թե ինչու:

Հայտնվում է գզգզված մազերով ոտաբոբիկ մի տղամարդ: Երևում է՝ արդեն նախապես մի լավ խմել է: Թոմասն է՝ եգիպտագետ, սիրահարված իր մասնագիտությանը: «Հայաստա՞ն: Դուք հրաշալի ձեռագրեր ունեք: Կուզեի մի օր տեսնել դրանք: Ենոքի գրքի ամենալավ թարգմանությունը հայերենն է»:

Մենք խորացել ենք, քննարկում ենք դասավանդման խնդիրները: Ես հայտնում եմ, որ վախենում եմ դրանից: Մեդսը դժգոհում է, որ հաճախումները պարտադիր չեն, որովհետև իր դասավանդած կուրսերում եղել են մարդիկ, որոնք ընդհանրապես դասին չեն ներկայացել, բայց քննությունը հանձնել են: Թոմասը համաձայն չէ. «Մենք դժգոհում ենք, որովհետև ուզում ենք, որ ներկա գտնվեն,- ասում է,- մեր դերը պետք է լինի գտնելն այն հետաքրքրվող ուսանողներին և օգնել նրանց»: Եթե եգիպտագիտությամբ հետաքրքրվող ընդամենը չորս հոգի հայտնվում է, դասընթացը տեղի ունենում է:

Արևն իջնում է: Հայտնվում ենք ստվերում: Ցրտոտ է: Հավաքվում, իջնում ենք արհեստական ջրանցքի մոտ: Թոմասը կոշիկները չի հագնում, ոտաբոբիկ է գալիս: Հետո մտնում է ջրի մեջ: Լիքը խորացած զրույցներ սոցիալ մեդիայի, մեր ուսումնասիրությունների օգտակարության, կրթական համակարգերի մասին: Մեդսը դժգոհում է, որ Դանիայում շատերն են հայտնվում համալսարանում ու ավարտում, որովհետև դասախոսները չեն համարձակվում կտրել: Բեքեն հաստատում է, որ Գերմանիայում էլ է այդպես: Հայաստանում էլ… Փորձում եմ գտնել տարբերությունները: Ուղղակի Գերմանիայում ու Դանիայում գոնե դասախոսները պատահական մարդիկ չեն:

Թոմասը Հայաստանից է հարցնում: Պատմում եմ մեր տխուր կոռումպացված համակարգից: «Ոնց որ Բուլղարիան լինի»,- ասում է ու ծիծաղում: Ծիծաղում է նաև Մարկը: Հարցական հայացքիս Թոմասը պատասխանում է. «Ես բուլղարացի որդի ունեմ»: Հետո խնդրում է, որ մի քանի հայ գրողի անուն տամ, որ կարդա: «Միայն թե հասկանալի այբուբենով գրի»:

Արևը կամաց-կամաց մայր է մտնում: Ավարտվում է հուլիսի վերջին ուրբաթը: Սիրում եմ այս օրերը, երբ կարող ես անվերջ խորանալ ու խոսել լուրջ թեմաներից, կիսվել քո դժվարություններով, լսել մյուսներին: Ու էնքա՜ն հավես է նկատելը, թե որքան նման ենք բոլորս:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: