Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Էրեսունից այն կողմ

on August 17, 2014

Կոպենհագենի հարավի կղզին՝ Աման, Էրեսուն կամրջով միանում է Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքին: Դանիայի մայրաքաղաքի կենտրոնից նստում ես ավտոբուս ու մեկ ժամ անց հայտնվում ես Մալմյոյի կենտրոնում: Այստեղ նույնիսկ նեղություն չես քաշում, որ նավ նստես (ինչպես Հելսինոր-Հելսինբորի դեպքում էր): Էրեսուն կամուրջը հենց նրա համար է կառուցվել, որ Շվեդիայի հարավը կապվի Դանիային, իսկ այնտեղից՝ ամբողջ Եվրոպային:

Դեպի Շվեդիա

Դեպի Շվեդիա

Սկզբում ցամաքը վերջանում է, ավտոբուսը թունել է մտնում: Հետո անցնում է արհեստական կղզու վրայով և հետո նոր սկսվում է իսկական կամրջային մասը: Հրաշալի տեսարան է. նեղուցը, ամպերը, առագաստանավերը և հեռվում երևացող ցամաքը:

Մալմյոն մեծությամբ Շվեդիայի երրորդ քաղաքն է: Արտաքնապես տիպիկ սկանդինավյան քաղաք է իր մանր աղյուսե շինություններով, մի քանի ջրանցքներով ու զբոսափողոցներով: Ու նորից. եթե չլսես, որ ուրիշ լեզվով են խոսում, ստիպված չլինես այլ դրամով վճարել (որը, ի դեպ, նույնպես կրոն է կոչվում), չես էլ զգա, որ Դանիայից դուրս ես եկել:

Մարդաշատ կամուրջ

Մարդաշատ կամուրջ

Մեր այցելության ժամանակ բավական աշխույժ էր: Չգիտեմ՝ միայն Ultra Bowl-ն էր պատճառը, թե այլ առիթներ էլ կային: Փողոցները մարդաշատ էին: Տպավորություն էր, որ Մալմյոյում ով կա-չկա խոսքները մեկ են արել, տներից դուրս եկել: Հրապարակներից մեկում մեծ բեմ էր դրված, ու հանդիսատեսներից ամենանվիրյալներն արդեն դրա դիմաց տեղ էին պահել, որ համերգի ժամանակ առաջին շարքերում լինեն: Մեկ այլ հրապարակում բազմաթիվ վրաններ էին տեղադրված, որոնց տակ զանազան ուտելիքներ էին վաճառում: Զբոսափողոցի ամեն անկյունում կարելի էր երաժիշտներ տեսնել կամ ծայրահեղ դեպքում ուղղակի երաժշտություն էր միացված: 

Փողոցային երաժիշտ

Փողոցային երաժիշտ

Խանութները բաց էին ու մարդաշատ: Երևում է՝ փորձում էին ամառային վերջին զեղչերից օգտվել: Հաճախ ականջի պոչով ABBA-ի երգերը կորսայիր: Սովորակա՞ն երևույթ է, թե՞ քաղաքի զբոսաշրջիկներին շվեդական մշակույթի նմուշներից մեկին ծանոթացնելու միջոց:

Մալմյոյից Կոպենհագեն. կամրջին չհասած

Մալմյոյից Կոպենհագեն. կամրջին չհասած

Երեկոյան նստեցինք ավտոբուս ու վերադարձանք Դանիա: Ճանապարհին մտածում էի՝ ինչքան խելոք պիտի լինեն մարդիկ, որ հարևանների հետ իրար միս ուտելու փոխարեն միմյանց երկրները կապող կամուրջ կառուցեն: Դա, իհարկե, չի խանգարում, որ շվեդներն ու դանիացիները թաքուն իրար չսիրեն ու իրար ձեռ առնեն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: