Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

The Once-ի ու Փասենջերի համերգը. երբ բացողը նույնքան կարևոր է, որքան հիմնական կատարողը

on October 15, 2014

The Once

Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ համերգի ժամանակ, բացող կատարողն է. գալիս ես համերգից ժամեր առաջ, գլխացավով, սոված-ծարավ, առանց զուգարան գնալու հնարավորության սպասում, որ առաջին շարքում լինես: Գալիս է համերգի ժամը, ու սպասում ես, որ ուր որ է՝ տանջանքներդ կավարտվեն, կմոռանաս, թե ինչ անհարմարությունների միջով ես անցել, մեկ էլ բեմին հայտնվում է ոչ այն կատարողը, որի համերգի տոմս ես գնել: Դրան ասում են opening act կամ supporting act: Սովորաբար ոչ այնքան հայտնի, ոչ այնքան կարևոր ինչ-որ խումբ կամ երգիչ զբաղեցնում է հանդիսատեսին մինչև իսկական համերգը, կարծես նախավարժանք է անում, պատրաստում կարևորին:

Ու սկսում ես ատել բոլոր տեսակի բացող կատարողներին, որովհետև նրանց սովորաբար չես էլ ճանաչում, դիսկոմֆորտդ երկարացնում են առնվազն քառասունհինգ րոպեով, ձանձրացնում ու հոգնեցնում են: Բայց երբեմն սիրուն բացառություններ լինում են:

Երեկ Փասենջերի համերգից առաջ բեմ բարձրացավ The Once եռյակը: Սկսեցին ակապելլա, Լեոնարդ Քոհենի Coming Back To You-ով: Էնքան սիրուն էր կատարումը, որ մարմնովս սարսուռ անցավ: Հետո անցան մեկումեջ իրենց կամ տարբեր հայտնի երգերի վերակատարումների: Ընթացքում լիքը խոսում էին, հաղորդակցվում հանդիսատեսի հետ, կատակներ անում, երգացնում: Շատ հավեսն էին: Էն աստիճանի, որ մի պահ նույնիսկ տխրեցի, երբ բեմը լքեցին՝ տարածքը զիջելով Փասենջերին:

The Once-ին տեսել էի Փասենջերի տեսահոլովակներում. միասին մի քանի հայտնի երգի վերակատարում են ձայնագրել: Բայց պատկերացում չունեի, որ իրենք առանձին էսքան լավն են: Համերգից հետո մոտեցա մենակատարուհուն՝ Ջերիին, շնորհակալություն հայտնեցի լավ ելույթի համար ու անկեղծորեն խոստովանեցի, որ սովորաբար չեմ սիրում բացող կատարողներին, բայց իրենցը լրիվ ուրիշ էր: Ծիծաղեց ու գրկեց ինձ:

Փասենջեր

Ընդհանրապես, նույն տարվա մեջ նույն կատարողի համերգին այն էլ նույն երկրում երկու անգամ գնալը մի քիչ վտանգավոր բան է. սովորաբար սեթլիսթը գրեթե նույնն է լինում, պատմությունները կրկնվում են, անգամ հանդիսատեսն է նույնը: Բայց պատրաստ լինելու դեպքում չես հիասթափվում, երբ A Ride to New York-ից առաջ երկրորդ անգամ լսում ես թոքի քաղցկեղ ունեցող բիձուկի պատմությունը, երբ I Hate-ի ընթացքում նույն տեղերում ընդհատում ու նույն կատակներն է անում, երբ 27-ը նորից նվիրում է սկսնակ ստեղծագործողներին, երբ նույն երգերի համար լռություն է պահանջում:

Ու վերջիվերջո, եթե ֆիքսվես նմանությունների վրա, երկրորդ անգամ գալու իմաստը լրիվ կկորի: Դրա համար պիտի հասկանաս, թե ինչն է ուրիշ այս անգամ: Իսկ ուրիշ լինելը սկսվում է նախ հանդիսատեսից. նախորդ անգամ Թիվոլիում հավաքված էին ամենատարբեր տարիքի ու նախասիրությունների մարդիկ, իսկ այս անգամ գերազանցապես դեռահաս աղջիկներ էին, այն աստիճանի, որ ես ինձ ահավոր ծեր էի զգում: Այս անգամ համերգը փակ տարածքում էր, իսկ Փասենջերը՝ հիվանդ:

DSCF6533

Հա, պատկերացրեք, մի քանի օր առաջ ստիպված էր եղել Ստոկհոլմի համերգը չեղյալ հայտարարել, նույնը սպառնում էր նաև Կոպենհագենին: Բայց չարեց: Ու չնայած դրան, բեմի վրա ինքն իրեն չէր խնայում, էլի երգում էր այնքան, մինչև շունչը կտրվեր, բոլոր տեսակի էմոցիաները դուրս էր թափում, չէր ալարում, չէր տրտնջում:

Այս ամիսների ընթացքում չէր մեծամտացել: Էլի նույն համեստն էր, ինքն իր մասին կատակներ էր անում: Ասում էր՝ Let Her Go-ի շուխուռը շուտով կանցնի, ու ինքը նորից փողոցներ ու բարեր կվերադառնա:

Իսկ բեմի հետին պատին Whispers ալբոմի նկարազարդումների անիմացիոն տարբերակներն էին գնում: Սիրուն էր ահագին:

Վերջում սովորականի պես Scare Away the Dark-ը երգեց: Ինչպես սպասվում էր, հանդիսատեսն encore-ի կանչեց վերջին մասը երգելով: Փասենջերը նորից բեմ բարձրացավ: Encore-ի երգերից մեկը կատարեց The Once-ի հետ: Երգեց նաև Golden Leaves-ը՝ իմ ամենա-ամենասիրելի երգը: Ինչպես հասկացա, միայն ես չէի, որ գժվում էի այդ երգի համար, որովհետև հանդիսատեսն էլ միացավ: Էնքա՜ն սիրուն էր էդ պահը, երբ բոլորը միասին երգում էին: Մտածեցի՝ հավանաբար սա հաջորդ սինգլը կլինի:

Այսօր առավոտյան ֆեյսբուքում Փասենջերը տեղադրել էր նոր սինգլի տեսահոլովակը. 27:

Advertisements

One response to “The Once-ի ու Փասենջերի համերգը. երբ բացողը նույնքան կարևոր է, որքան հիմնական կատարողը

  1. […] անգամ ուղիղ կես տարի առաջ էի մենակով համերգ գնացել: Էն ժամանակ Փասենջերն էր, բայց տարօրինակ […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: