Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Թռչունները» (Տարյայ Վեսոս)

on November 3, 2014

Մի անգամ ուշ երեկոյան գործից տուն գնալիս վերելակում մի պատկառելի տղամարդ հանդիպեց: Առանց նախաբանի, առանց դեսուդեն ընկնելու հարցրեց.

– Դու ո՞վ ես:

Հարցը խիստ անսպասելի էր, բայց պիտի որ տեղին լիներ, որովհետև ի վերջո ես էլ էի նույն հարկից նստել, հետևաբար աշխատում էի այնտեղ, իսկ Դանիայում ընդունված երևույթ է, որ նոր աշխատակիցն է մյուսներին ներկայանում, ոչ թե հակառակը (մի բան, որ էդպես էլ չարեցի): Մի երկու բառով բացատրեցի, ու վախվխելով նույն հարցը նրան տվեցի:

– Սկանդինավյան գրականության պրոֆեսոր եմ,- պատասխանեց,- որին հաստատ բացարձակապես ծանոթ չես:

– Ահա,- ասացի, բայց վերելակը տեղ հասավ, ու չհասցրի ավելացնել, որ ամեն դեպքում ինձ հետաքրքրում է տարածքի գրականությունը ու որ պատրաստվում եմ լիքը գրքեր կարդալ, որ կխնդրեի որևէ բան խորհուրդ տալ:

Ու էդպես նորվեգացի Տարյայ Վեսոսի «Թռչունները» խիստ պատահաբար դարձավ իմ սկանդինավյան անգրագիտությունը կոտրող առաջին գիրքը. Կոպենհագենի անգլալեզու ընթերցողների ակումբի նոյեմբերի գիրքն էր, իսկ ես որոշել էի այս ամիս անպայման միանալ քննարկմանը:

«Թռչունները» մտավոր հետամնաց Մատիսի մասին է, որը քրոջ հետ բնակվում է մի գյուղում: Քույրը հագուստ գործելով ու վաճառելով երկուսի համար ապրուստ է վաստակում, իսկ Մատիսը ոչ մի բանի համար պիտանի չէ. նրան աշխատանքի չեն ընդունում, որովհետև «հիմար» է:

Բայց հեղինակը մտնում է Մատիսի ուղեղի մեջ ու փորձում փորփրել, հասկանալ, թե ինչպես է այդ գլուխը մտածում, ցույց տալ, որ այն, այնուամենայնիվ, մտածում է: Թեև Մատիսը մտավոր խնդիր ունի, նա այնքան անհասկացող չէ, որքան նրան ընկալում են շրջապատում: Ինքը սիրում է բնությունը, ուշադիր հետևում է այնտեղ կատարվածին, հաղորդակցվում թռչունների հետ: Մատիսի համար կարևոր է, որ անտառակտցարը հանկարծ հայտնվել է իրենց տան գլխավերևում: Այդ մասին պատմում է բոլորին, բայց դա ոչ մեկի չի հետաքրքրում, ձանձրալի թեմա է:

Մատիսը մնացած մարդկանց նման պահանջներ ունի. ուզում է աշխատել, քրոջ հույսին չմնալ, աղջիկներ է ուզում, հարգանք է ուզում և ի վերջո ուզում է խելոք լինել: Նրա բոլոր ցանկություններն ամփոփվում են երեք բառի մեջ. խելք, ուժ, սեր: Մի օր արթնանում է, որոշում, որ ունի դրանցից:

Ու կարևոր է, թե հերոսն ինքը ներքուստ իրեն ինչպես է զգում, թե իրեն դրսում ոնց են ճանաչում: Անծանոթ աղջիկների վրա կարողանում է տպավորություն թողնել: Անծանոթ աղջիկները, քանի որ չգիտեն, որ Մատիսին «դուրաչոկ» են անվանում, նրա արած արտահայտությունները խելացի են համարում: Ուրեմն երևի Մատիսն ավելի հաջողակ լիներ, եթե  խելապակասի պիտակը վրան չմեծանար:

Հայտնվում է Յորգենը, ու Մատիսի կյանքը կտրուկ փոխվում է: Քույրը՝ Հեգեն, դառնում է ավելի երջանիկ, բայց վերաբերմունքը Մատիսի նկատմամբ փոխվում է: Յորգենն ու Հեգեն ուզում են միասին լինել, բայց մի կերպ պիտի Մատիսի հարցերը լուծեն. հո չեն կարող նրան հետները պահել: Ամենաբարի մղումներով փորձում են նրան սովորեցնել ինքնուրույն ապրել: Բայց Մատիսն էնքան էլ հիմար չէ, հասկանում է, որ ինքը, որ ինքը բեռ է: Ու մինչ Հեգեն ու Յորգենը գլուխ են կոտրում, թե ինչպես խնդիրը լուծեն, Մատիսը եզրակացնում է, որ «խելոք մարդկանց համար պիտի որ շատ դժվար լինի», մտածում ու գտնում լուծումը. մի օր, երբ քամի չլինի, փտած հատակով նավակով դուրս կգա լիճ, նավակը կծակվի, իսկ մնացածն արդեն ինքը չի որոշի:

Advertisements

One response to “«Թռչունները» (Տարյայ Վեսոս)

  1. […] հավաքվեցին անգլախոս ընթերցողները: Այս ամսվա գիրքը Տարյայ Վեսոսի «Թռչուններն» էր: Ակումբում էլ մի երկու դանիացի էին, մնացած բոլորն […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: