Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Նոյեմբեր

on November 28, 2014

Տարին տասնվեց ամիս ունի. նոյեմբեր

դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ,

մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր

հոկտեմբեր, նոյեմբեր, նոյեմբեր, նոյեմբեր, նոյեմբեր:

Հենրիկ Նորբրանտ

Սկանդինավիայում, մասնավորապես՝ Դանիայում, նոյեմբերը շատ լուրջ ու հետաքրքիր թեմա է: Սա այն ժամանակն է, երբ ցերեկը ժամը չորսին ոնց որ կեսգիշեր լինի, իսկ առավոտյան ժամը իննին լույսը դեռ չի բացվել, երբ ցերեկային լույսն այնքան էլ ցերեկային չէ, ու շաբաթներով երկնքի կապույտը չես տեսնում, երբ տնից դուրս գալու համար չես սպասում անձրևի կտրվելուն, որովհետև, միևնույն է, չի կտրվելու, երբ սուրճի անմարդկային դոզաները նույնիսկ չեն օգնում, որ առույգ զգաս, երբ Ծննդյան տոների զարդարանքները դեռ չեն տեղադրվել, որ մթությունը գոնե մի քիչ կոմպենասցվի, երբ անկողինդ դառնում է քո սիրած վայրը, բայց երբ տեղը տեղին ցուրտ չէ, որ նորմալ փաթաթվես բրդե շորերի մեջ:

Դեռ Ֆինլանդիայում ապրելիս տեղացիներն ասում էին, որ նոյեմբերին ինքնասպանությունների թիվն աճում է, բայց դեկտեմբերի կեսերից, երբ ձյունը գալիս ու նստում է, մարդկանց տրամադրությունները մի քիչ բացվում են: Կոպենհագենում ձյուն չկա, հետևաբար պիտի որ ամբողջ ձմեռը միատեսակ անցնի, բայց դա չի խանգարում, որ նոյեմբերն այդ յուրահատուկ ամիսը լինի: Դրա մասին անգամ երգեր ու բանաստեղծություններ են գրվում: Մարդիկ սկսում են վիտամին D-ի հաբեր ընդունել կամ ցերեկային լույս արձակող լամպերի մոտ նստել:

Բայց ամենատխուրն էքսպատների վիճակն է: Անցնելով մշակութային շոկի փուլերով ու սովոր չլինելով Դանիայի նոյեմբերին՝ շատ ուժեղ դեպրեսվում են ու փորձում լուծումներ գտնել: Meetup-ի էքսպատների խմբի տղաները սկսում են աղջիկներին խոսացնել՝ հուսալով, որ կկարողանան ժամադրել, կամ էլ ուս են գտնում լացելու համար: Ուսանողները դասերը հարամ են անում: Ոմանք էլ ուղղակի տնից դուրս չեն գալիս՝ ավելի ծանրացնելով դեպրեսիան:

Վերջերս մեզ դանիերեն սովորեցնող կենտրոնը միջոցառում էր կազմակերպել: Ներկա էին բազմաթիվ հին ու նոր էքսպատներ, որոնք վաղուց կամ վերջերս էին սկսել դանիերեն սովորել: Առաջադրանք տվեցին. յուրաքանչյուր խումբ պիտի Regnevejrsdag i november («Նոյեմբերյան անձրևոտ օր») կոչվող երգի համար մի տուն գրեր:

Երգն ինքը բավական դրական երանգ ունի, նոյեմբերի անձրևոտ օրն ավելի ուրախ դարձնելու մասին է: Յուրաքանչյուր տուն սկսվում է այսպիսի տողով. «Օրը կներկեմ կապույտ» (հետո ամեն տան մեջ գույնը փոխվում է. դեղին, կարմիր, կանաչ, սպիտակ, լուսավոր): Մասնակից յոթ խմբերից վեցն առաջին տողը նույնն էր պահել, իսկ գույնը… այ գույնը շատ հետաքրքիր էր: Երեք խումբ (այդ թվում՝ մերը) օրը սև էր ներկել, մեկը՝ գորշ, մեկը՝ մռայլ, մեկը՝ արծաթագույն: Եթե մեկը հոգեբանական հետազոտություն անելիս լիներ, շատ հետաքրքիր տվյալներ կհավաքեր:

Չնայած հոգով-սրտով պատրաստ էի նոյեմբերին, այնուամենայնիվ, ինձ վրա էլ սկսեց ազդել. մի օր նույնիսկ չկարողացա անկողնուցս դուրս գալ ու գործի գնալ: Իսկ մնացած օրերին ահագին չմոտիվացված ու դժվարությամբ էի գործի գնում: Ընկերներիցս մեկի խորհրդով ես էլ ցերեկային լամպ պատվիրեցի: Ահագին թանկ էր: «Բայց երջանկության ներդրում է»,- ասաց: Հիմա անհամբեր սպասում եմ, թե երբ կհասնի:

Երկու օր մնաց նոյեմբերին: Դեկտեմբերը Ծննդյան տոներով կգլորենք, իսկ հետո օրերը կսկսեն երկարել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: