Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Արք գրախանութ. իմ սիրած վայրը Կոպենհագենում

on January 18, 2015

Քաղաքը քաղաք չէ առանց գրախանութի:
Նիլ Գեյման

arkԵրբ հարցնում են, թե այս կամ այն քաղաքում որն է իմ սիրած վայրը, դժվարանում եմ պատասխանել. երևի ոչ մի տեղ բավականաչափ երկար չեմ ապրել, որ հասցնեմ ինչ-որ տարածքներ սիրել: Ու անգամ Երևանում կարող եմ թվարկել սիրած սրճարաններ, գրադարաններ, փաբեր, բացօթյա տարածքներ, բայց ոչ երբեք ինչ-որ կոնկրետ տեղ, որ ամենից շատ եմ սիրում:

Բայց Կոպենհագենում կա մի պստլիկ գրախանութ, որն առանց տատանվելու անվանում եմ սիրածս վայրը Կոպենհագենում: Այնտեղ գնում եմ, երբ տրամադրություն չեմ ունենում, երբ ուզում եմ մարդկանց հետ շփվել, երբ ուզում եմ գրել, երբ միջոցառումներ են լինում: Գնում եմ ամիսը մի անգամ, երբեմն՝ ավելի հաճախ կամ ավելի հազվադեպ:

Առաջին անգամ Արք գրախանութի անունը տեսա մեր ամբիոնի միջանցքի պոստերի վրա: Անմիջապես մտա ինտերնետ, փորփրեցի ու հայտնաբերեցի, որ ահագին հետաքրքիր երևույթ է Արքը ու նման չէ Կոպենհագենի բազմաթիվ գրախանութներից և ոչ մեկին:

Արքը բացվել է ընդամենը անցյալ տարվա ապրիլին: Բացվել է, որովհետև մի քանի էնտուզիաստ ջահելներ ցանկացել են, որ դանիական գրականությունը հասանելի լինի ոչ դանիախոս հասարակությանը, իսկ համաշխարհային գրականությունը՝ դանիացիներին: Արքում վաճառքի են դրված դանիական գրականության անգլերեն թարգմանություններ ու նաև գրքեր աշխարհի տարբեր երկրներից: Ասում են՝ աշխատում են արևելաեվրոպական փոքր հրատարակչությունների հետ աշխատել: Մեկ էլ ասում են՝ թարգմանություններն իրենց համար շատ կարևոր են, հաճախ նույն գրքի մի քանի թարգմանություն են ունենում: Անգամ ժամանակակից վրացական արձակ եմ գտել այնտեղ: Հայկականից էլ մի ժողովածուում եմ գտել, բայց հայաստանցի հեղինակ չէր, էնպես որ դաղալություն էր:

Արքի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ շահույթ չի հետապնդում. գրքերի վաճառքից ստացված ողջ հասույթը գործածվում է տարածքի վարձակալության և նոր գրքեր ձեռք բերելու վրա: Դրա համար այնտեղ գրքերը շատ ավելի էժան են, քան սովորական դանիական գրախանութներում: Իսկ աշխատողներն էլ կամավորներ են:

Երբ ներս ես մտնում, քեզ թեյ կամ սուրճ են առաջարկում: Կարող ես խորհուրդ հարցնել: Կամավորը հաստատ լիքը բան գիտի գրադարակներին դրված գրքերի մասին: «Մենք վաճառում ենք այն, ինչ կարդում ենք»,- ասում է խանութի հիմնադիրներից մեկը:

Մի անգամ էլ մտա, կամավորը Ռուշդի էր կարդում: Հարցրի, թե ինչպես է առաջ գնում, որովհետև ես չէի կարողացել ավարտել: Էդպես զրույցի բռնվեցինք ու ահագին երկար խոսեցինք գրքերի մասին: ԱԷնտեղ նաև գրական վորքշոփի եմ մասնակցել, նախատոնական օրերին գլյուվայն խմել, դանիական գրականությունից զրուցել: Իսկ այս շաբաթ հարցազրույցի էի գնացել, որ ես էլ կամավոր դառնամ:

Այսօր նամակ ստացա, որ իմ կարիքը չունեն, որովհետև միայն շաբաթ-կիրակի օրերին կարող եմ այնտեղ լինել, բայց ուրախ կլինեն ինձ տեսնել իրենց ընթերցումներին և ընդհանրապես կարող եմ գնալ այնտեղ սուրճ խմելու: Ու կգնամ, հաճախ կգնամ:

Արք գրախանութը Կոպենհագենի նոր գրական անկյունն է: Այստեղ են հավաքվելու նաև Կոպենհագենի ջահել գրողները ու միմյանց գործերը քննարկեն:

Advertisements

2 responses to “Արք գրախանութ. իմ սիրած վայրը Կոպենհագենում

  1. theologos says:

    Ուզեցի լինել էդ գրախանութում: Ոտէս Կոպենհագեն ընկնի, հաստատ կայցելեմ: 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: