Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Պերսեպոլիս» (Մարջան Սատրապի)

on January 28, 2015

Վերջերս մշակութային շոկի մասին սեմինարի էի գնացել: Դասախոսը որպես կարդալու նյութ մի հիսուն էջ կոմիքս էր ուղարկել: Ես էլ գործ ու դարդ թողած դրեցի, կարդացի, բայց համն ընկավ բերանս: Էդպես, ամբողջական տարբերակը գտա ու մի քանի օրում հնձեցի:

«Պերսեպոլիսն» պարսիկ գրող Մարջան Սատրապիի ինքնակենսագրական կոմիքսն է: Պատմությունը սկսվում է շահի ժամանակներից ու երջանիկ մանկությունից, անցնում իսլամական հեղափոխությամբ, որից հետո 14 տարեկան Մարջիին ուղարկում են Վիեննա, իսկ նա չորս տարի անց հետ է գալիս Պարսկաստան, այնտեղ մնում մի քանի տարի և նորից հեռանում:

Իսլամական Իրանում շատ բաներ ծնողներիս պատմած Սովետն է հիշեցնում, թե ինչպես չէին կարողանում երաժշտություն, ջինսեր կամ զարդեր ճարել: Մինչ այդ Մարջիի ծնողները մասնակցում էին շահի դեմ ցույցերին, հավատում, որ հեղափոխությամբ երկիրը կփոխվի: Երկիրը փոխվեց, բայց ոչ իրենց սպասած ուղղությամբ:

Մարջիի կերպարը շատ ծանոթ է: Դպրոցում չի հարմարվում հրահանգներին, լեզուն երկարացնում, ինչ ուզում, ասում է, ամբողջ մարմինը ծածկող հագուստի տակից հագնում է, ինչ ուզում է: Նրա այս վարքն անհանգստացնում է ծնողներին, բայց ոչ թե այն իմաստով, որ չի կարելի էդպես վարվել, այլ այն իմաստով, որ այդպես մեծացող երեխայի համար Իրանը վտանգավոր երկիր է: Ու նրան ուղարկում են Վիեննա:

Վիեննայում Մարջին հանդիպում է կաթոլիկ ծայրահեղականությանը, որն իսլամականից ոչ մի բանով չի տարբերվում, ու արդյունքում դպրոցից վտարվում է: Մի էդպիսի ծայրահեղականություն էլ Հայաստանում եմ տեսել դպրոցական տարիներին, երբ կարծիք բարձրաձայնելու համար ուսուցիչը ցուցափայտով խփում էր կամ ծնող կանչում, երբ դպրոցի դռան մոտ կանգնած ստուգում էին հագուստը, որ անպայման աղջիկները յուբկայով լինեն: Ու մի ըմբոստ էլ ես էի, որ դպրոց մտնում էի յուբկայով, որը հետևից շորտիկ էր: Պահակի մոտով անցնելուց հետո լսում էի հուսահատ աղաղակները, թե՝ հետ արի, էս ինչ ես հագել: Բայց ո՞վ էր հետ եկողը, արդեն ստուգումն անցել էի:

Այն նույն Վիեննայում, որտեղ պիտի որ կյանքը քաղցր լիներ, Մարջին լիքը դժվարությունների միջով է անցնում: Լեզուն չգիտի, իր մշակույթը չի ընկալվում, ինքն ավստրիացիներին չի ընկալում: Ջղայնանում է, երբ տեսնում է, թե ինչպես են Պարսկաստանը ներկայացնում հեռուստացույցով, որովհետև գիտի, որ իրականում էդպիսին չէ: Հետո վրա է հասնում մշակութային շոկը: Սկսում է ամաչել իր ազգությունից, ձևացնել, թե ֆրանսիացի է, մինչև մի օր, երբ լսում է, թե ինչպես են իրեն ձեռ առնում, չի դիմանում ու գոռում է վրաները: Դրանից հետո պարսիկն լինելն իրեն էլ չի անհանգստացնում:

Երբ ասում ես՝ արևմուտքում կընկնես գետնին, ոչ ոք բանի տեղ չի դնի, շատ ժամանակ թռնում են դեմքիդ, ասում՝ թե էդ ինչ սխալ բաներ ես ասում, էդ ինչ սխալ տեղերում ես ընկել կամ էդ ինչ սխալ մարդիկ են անցել կողքովդ: Մարջին երեք ամիս Վիեննայում փողոցներում է ապրում, ու հեչ ոչ մեկի պետքը չի լինում, մինչև ծանր թոքաբորբով չի հայտնվում հիվանդանոցում: Էստեղ տեսնում ես էդ ահավոր անտերությունը, որին մատնվում ես հայտնվելով օտար երկրում, որ կարող են լինել մարդիկ, որոնց հետ շփվում ես, գուցե մի քիչ էլ մտերիմ ես, բայց ի վերջո անտեր-անտիրական ես:

Մարջին վերադառնում է Իրան, ու սկսվում է հետադարձ մշակութային շոկը: Ինքն իր ընկերներին չի հասկանում: Ահավոր ծանոթ վիճակ: Անցյալ տարի, երբ Հայաստան էի վերադարձել, նույն բաների միջով էի անցնում՝ հասկանալով, որ հին ընկերների հետ չեմ կարողանում շփվել, փորձելով նոր մարդկանց հանդիպել: Մարջին շատ լավ է բնութագրում այդ վիճակը. «Ես արևմուտքցի էի Պարսկաստանում, պարսիկ՝ արևմուտքում: Ես ինքնություն չունեի»:

Հետո Մարջիի համալսարանական կյանքն է սկսվում: Էստեղ էլ է ազատ արտահայտվելու պատճառով անընդհատ խնդիրների առաջ կանգնում: Հանդիպում է նաև որոշ պսևդպռադվինուտիների, որոնք հանկարծ վատանում են, երբ իմանում են, որ Մարջին ընկերոջ հետ քնում է: Հանդիպում ես նաև իսկական պռադվինուտիների, որոնք զզվել են իսլամական ռեժիմից: Ու կան իսկական ծայրահեղ մահմեդականներ: Ինչ-որ նմանատիպ մի բան էլ Հայաստանում կա: Ուղղակի մահմեդական բառը պետք է փոխարինել առաքելականով:

Բայց Մարջին չի դիմանում Պարսկաստանում, քսանչորս տարեկանում նորից հեռանում է` հասկանալով, որ ապագա չունի այնտեղ, ու այլևս չի վերադառնում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: