Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մի տարի անց Դանիայում. ուր եմ հասել

on April 12, 2015

DSCF71652014 թվի ապրիլի 12-ին էր, երբ իջա Կոպենհագենի օդանավակայանում իմ հսկայական ճամպրուկով, երբ ղեկավարս ինձ դիմավորեց, մեքենայով տարավ հոսթելս, ու ես պատուհանից դուրս նայեցի, հասկացա, որ լավ է լինելու:

Այս մի տարվա ընթացքում ինչեր ասես գլխիս չեն եկել, ինչ դժվարության ասես չեմ հանդիպել. երեք անգամ տեղափոխվել եմ, դեռ չորրորդ անգամ էլ հուլիսին կտեղափոխվեմ, անձնական կյանքումս վայրիվերումներ են եղել, լեղապարկումս քարեր են հայտնաբերվել (ու հաճախ նոպաներ եմ ունենում), առարկան, որը պիտի դասավանդեի, չեղարկվել է՝ այդպիսով բոլոր պլաններս խառնելով իրար:

Դրան կարող ենք գումարել արտաքին գործոններ. տարվա ուղիղ կեսը մութ է ու մոխրագույն, դանիերենը դժվար սովորվող լեզու է, իսկ մեր ամբիոնում ոմանք արդեն թարս են նայում, որ դեռ չեմ խոսում, դանիացիները սառը ազգ են, ու ինտեգրվելը դժվար է:

Բայց ես գոհ եմ իմ կյանքից: Ընդամենը մի տարի անց կարող եմ հանգիստ ասել, որ այստեղ հաստատուն կյանք ունեմ կայուն հրաշալի ընկերներով. մարդիկ, որոնք իմ ամենադժվար պահերին կողքիս են եղել, քաջալերել, կատակել, ծիծաղել, մոտիվացրել կամ ուղղակի հետս խմել: Ինձ հետ են եղել նաև իմ ուրախ պահերին. միասին ճաշ ենք եփել, ճամփորդել, ֆիլմեր դիտել, համերգներ գնացել:

Հետաքրքիր է, որ մեկ տարի անց, երբ պիտի որ մշակութային շոկի մեջ լինեի, սկսեի ատել Դանիան և ուզենայի հետ գալ Հայաստան, վախենալու աստիճանի լավ եմ զգում ինձ այստեղ: Զզվելի եղանակը շատ չի անհանգստացնում: Դանիացիների ծուլությունից մեկ-մեկ ներվայնանում եմ, բայց անընդհատ ինքս ինձ կրկնում եմ՝ կարևորը ես իմ գործը լավ անեմ:

Հաճախ եմ ինքս ինձ հարցնում. ի՞նչ կա Դանիայում, որ ուրիշ տեղ չկա, որ Եվրոպայով թափառելուց հետո ի վերջո հենց այստեղ եմ ինձ լրիվ լավ զգում: Ինչ խոսք, Դանիան շատ բաներով համապատասխանում է իմ պահանջներին. կազմակերպվածություն, գիտության գնահատում, անձնական տարածքի նկատմամբ հարգանք և այլն: Բայց կան նաև շատ թերություններ. ահավոր եղանակ, անհամ սնունդ, լիքը ծույլ մարդիկ, որոնք գործը ձգձգում են: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ պատճառը ոչ էնքան Դանիայի, որքան իմ մեջ է, որ այստեղ լավ եմ զգում (որքան էլ մեծամիտ թվա ասածս): Ապրելով բազմաթիվ երկրներում, անընդհատ անցնելով նույն փուլերով՝ սովորել եմ ամենատարրական բաները, որ պետք է անել մի երկրում հեշտ հարմարվելու համար (մշակութային շոկի մասին խոստացված գրառումներում անպայման մի օր հատ-հատ կպատմեմ, թե ինչ եմ արել): Ու սովորելու արդյունքում ոչ մի տեղ հարմարվել չկարողանալը վերածվել է ամեն տեղ հարմարվել կարողանալուն:

Հաճախ հարցնում են՝ կմնա՞ս Դանիայում պաշտպանելուց հետո: Պատասխանում եմ՝ չգիտեմ: Ու երևի կարևոր է ունենալ այս անկախությունը, հարմարվել այստեղ՝ մնացած բոլոր հնարավորությունները բաց պահելով:

Advertisements

2 responses to “Մի տարի անց Դանիայում. ուր եմ հասել

  1. antranigv says:

    May the force be with you! մի տարի յետոյ էլ կարդանք թէ ինչպէս այս գալիք մի տարին շատ լաւ անցաւ իր լաւուվատ բանմաներով 😉 բայց ամէն դէպքում վերջը Հայաստան եկուր (։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: