Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Գիտություն և կոկտեյլներ Քրիստիանիայում

on May 17, 2015

Ժամանակին խոստացել էի Քրիստիանիայի մասին էլի գրել: Այն ժամանակ բնավ մտքովս չէր անցնում, որ Կոպենհագենն իմ նոր տունն է դառնալու, իսկ Քրիստիանիան՝ վայր, որտեղ հաճախ եմ լինելու զանազան առիթներով: Ու հիմա բավականաչափ շատ գիտելիքներ եմ կուտակել իրեն անկախ հռչակած այս թաղամասի մասին, որ մանրամասն պատմեմ էնտեղի անցուդարձից:

Այս գրառմամբ կներկայացնեմ Քրիստիանիայի մի բոլորովին այլ կողմ, որի մասին սովորաբար չի խոսվում զանազան տուրիստական ձեռնարկներում:

Քրիստիանիան շատերն ընկալում են որպես ուռողների, թափառականների և այլ «ցածր» դասի մարդկանց հավաքատեղի: Տեղացիները հաճախ վերևից են նայում էնտեղ գնացողներին: Մոտավորապես՝ յա՜, Քրիստիանիայու՞մ էիր, ֆի՜: Բայց ինքն իրեն անկախ հռչակած այս թաղամասի «Քաղաքի լույս» կոչվող կինոթատրոնում պարբերաբար տեղի են ունենում «Գիտություն և կոկտեյլներ» կոչվող միջոցառումները:

Իմաստն այն է, որ գալիս է ինչ-որ հռչակավոր պրոֆեսոր, մոտ մեկ ժամանոց հանրամատչելի դասախոսություն կարդում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների համար: Դասախոսությունից հետո ներկաները կոկտեյլներ են խմում: Կարող են նաև հարցեր տալ պրոֆեսորին:

Մի հատ պատկերացրեք. գիտությու՜ն, պրոֆեսո՜ր: Ո՞վ դրա զահլան ունի: Երեկոն կարելի է ավելի հետաքրքիր անցկացնել:

Բայց արի ու տես, որ չէ: Այս միջոցառումները չափազանց պոպուլյար են: Այն կարգի, որ հաճախ այնքան շատ մարդ է գալիս, որ տեղ չեն անում, դռները փակում են, մի մասին այլևս ներս չեն թողնում: Ու գալիս են ամենատարբեր մարդիկ՝ ուսանողներ, դասախոսներ, մարդիկ, որոնք ակադեմիայի հետ կապ չունեն, ջահելներ, մեծահասակներ: Գալիս են հավեսով, ուշադիր լսում են, հարցեր են տալիս:

Դռները բացվելուց տասնհինգ րոպե առաջ հերթը մուտքի մոտ

Դռները բացվելուց տասնհինգ րոպե առաջ հերթը մուտքի մոտ

Երեկվա թեման էլ հետևյալն էր. «Ուրախ միտքը. հաճույքի և երջանկության նեյրոգիտությունը»: Ներկայացնում էր պրոֆեսոր Մորտեն Կրինգելբախն Օքսֆորդի համալսարանից: Եղանակն ահավոր էր. անձրև, ցուրտ, քամի: Կինոթատրոնի դռները բացվելու էին դասախոսությունից մի ժամ առաջ, իսկ դրանից առաջ մարդիկ արդեն հերթ էին կանգնել՝ հաշվի չառնելով ահավոր եղանակը:

Բախտներս բերեց. մենք շուտ էինք գնացել, կարողացանք նստելու տեղ ճարել, բայց էդպես թրջված ու սառած դեռ մի ժամ էլ ներսում պիտի սպասեինք: Ամեն դեպքում, արժեր:

Մորտեն Կրինգելբախը շատ հանրամատչելի կերպով ներկայացրեց հաճույքի մասին իր հետազոտությունները՝ սկսած շոկոլադից, վերջացրած երաժշտությունով (կարծում եմ՝ վիդեոն կտեղադրվի կայքում, եթե հետաքրքրում է, կարող եք նայել): Ու այդ ամենը համեմված էր ուժեղ հումորով: Պատկերացնու՞մ եք՝ լուրջ գիտական թեման բեմի վրա պարերով, զանազան սուր կատակներով ու լիքը ծիծաղով; Ու էնպես ներկայացրեց բոլորին հասկանալի լեզվով՝ սկսած կոշկակարից, վերջացրած դոկտոր-պրոֆեսորներով:

DSCF7319

Վերջում ինձ համար take home message-ն էս էր. «Երջանկությունը հենց այստեղ ու հենց հիմա է»: Ուրիշ բան է, երբ հավատում ես դրան, բայց լրիվ ուրիշ է, երբ լսում ես Օքսֆորդի պրոֆեսորից, որն իր կյանքը նվիրել է երջանկության ուսումնասիրությանը:

Այս միջոցառումների շարքը կոտրում է ստերեոտիպները Քրիստիանայի ու գիտության մասին, այստեղ հավաքում ամենատարբեր մարդկանց ու ցույց տալիս, որ գիտությունը կարող է հետաքրքրել մարդկանց: Պարզապես պետք է այն ճիշտ մատուցել:

Մտածում եմ՝ լավ կլիներ, որ նման մի բան էլ Հայաստանում նախաձեռնվեր: Կարելի էր, ասենք, աշխարհահռչակ հայ ու ոչ միայն հայ գիտնականների պարբերաբար հրավիրել դասախոսություններ կարդալու: Գիտության նկատմամբ վերաբերմունքը կփոխվեր, հասարակությունն էլ ավելի շատ գիտելիք կունենար, էլ պսևդոգիտնականները սնկի պես չէին աճի:

Advertisements

2 responses to “Գիտություն և կոկտեյլներ Քրիստիանիայում

  1. Իսկ էդ դասախասություններն անվճա՞ր են: Երբ սենց բաներ ես գրում, նաև հետաքրիքր է իմանալ, թե դրանք վճարովի են արդյո՞ք, թե ոչ: Բացի այդ, երբ օրինակ համերգներից ու գրքերից ես գրում էլի հետաքրիքր է, թե ինչ արժեն: Ու նաև խնդրում եմ մի հատ պոստ արա, որ հասկանանք, թե օրինակ միջին դանիացին ինչքան ա վաստակում, ու հիմնականում ինչի վրա ա ծախսում իրա փողը, արդյոք կարողանում ա այնքան վաստակել, որ իր հոգևոր պահանջմունքները բավարարվեն:

    • byurie says:

      Ան, շատ «տխուր» լուր ունեմ. էս դասախոսություններն էլ են անվճար, գրքերն էլ են անվճար, եթե գրադարանից ես վերցնում, ընթերցողների ակումբի անդամ լինելն էլ ա անվճար: Համերգները վճարովի են, բայց տոմսերը նույն գնի են կամ նույնիսկ ավելի էժան համեմատած նույն կարգի կատարողների հայաստանյան համերգների տոմսերի գների հետ:

      Ու թեև միջին դանիացին միջին հայից շա՜տ ավելի շատ ա վաստակում, համակարգն էնպես ա ստեղծված, որ հոգևոր պահանջմունքները բավարարելու համար կարաս ամիսը ծախսես զրո կրոն:

      Բայց մի օր անպայման կգրեմ էս թեմայով, կգրեմ, որ փող ունենալ-չունենալն էնքան էլ կապ չունի ժամանց կազմակերպել-չկազմակերպելու հետ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: