Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ակադեմիական պղպջակ

on September 12, 2015
Սովորական մարդիկ

Սովորական մարդիկ

Ոչ մի երկրում չի պատահել, որ ասեմ՝ Հայաստանից եմ, չհարցնեն՝ դա որտեղ է կամ չարդարանան՝ աշխարհագրությունից վատ եմ, տեղը կասե՞ս: Դե էլ չեմ ասում էն ծայրահեղ ռեպլիկների մասին, թե՝ բայց դու ասիացու նման չես (ասել կուզի՝ շեղաչ չես) կամ՝ էդպիսի երկիր կա՞ որ, գիտեմ, որ հայեր կան, բայց Հայաստան կա՞:

Արի ու տես, որ Դանիայում այդպես չէ: Երբ ասում եմ, որ Հայաստանից եմ, մեծ մասամբ տեղն էլ են իմանում, մի երկու հայ ծանոթ էլ են ունենում, Հայաստանում եղած են լինում կամ պլանավորում են գնալ, դեռ մի երկու բան էլ պատմությունից են ասում: Ու մենակ Հայաստանը չէ, ամեն ինչի մասին էլ լավ տեղեկացված են ու լայն մտահորիզոն ունեն: Բաց են, շփվող, հետաքրքիր: Բայց երբ այսպիսի կարծիք եմ հայտնում դանիացիների մասին, բոլորը զարմացած ինձ են նայում՝ հաստա՞տ մենք նույն ազգի մասին ենք խոսում:

Ահագին ժամանակ պետք եղավ հասկանալու համար, որ ախր իմ շրջապատի դանիացիները միջին վիճակագրական քաղաքացիները չեն, այլ ակադեմիայում աշխատողներ՝ ասպիրանտներ, պոստդոկներ, դոցենտներ ու պրոֆեսորներ: Սրանք էն դանիացիներն են, որոնք ամաչում են, որ իրենց երկրում ֆաշիստներն էդքան ձայն են հավաքում, որոնք ուզում են, որ Դանիան փախստականներին ընդունի, որովհետև «ունենք հնարավորություն նրանց պահելու»:

Ավելի քան մի տարի էս ակադեմիական պղպջակում էի ապրում. իմ ամբողջ շրջապատը՝ թե՛ արտասահմանցի, թե՛ դանիացի, բոլորն ակադեմիայից էին: Անգամ դանիերենի դասերս համալսարանում էի անցնում, որտեղ հավաքված էինք համալսարանի մի խումբ արտասահմանցի աշխատողներով: Ու մեր բոլոր թեմաները նույնն էին. ղեկավարներ, պրոյեկտներ, հետազոտություններ, կոնֆերանսներ, իսկ հետո սահուն անցում դեպի քաղաքականություն, արվեստ, գրականություն: Ի՜նչ զարգացած կայֆեր:

Նույնիսկ երբ փարթիների էի գնում, որտեղ ամենաբազմազան մարդիկ էին հավաքված լինում, միանգամից գտնում էի համալսարանում աշխատողներին ու հետները քաշվում մի անկյուն, անցնում մեր մշտական թեմաներին: Ակադեմիայից դուրս մարդկանց հետ շփվել ուղղակի չէր ստացվում: Նրանց աշխարհը լրիվ ուրիշ էր, էն առօրեական, սովորական աշխարհն էր՝ ընտանիքներով, աշխատանքով, զանազան այլ «ոչ կարևոր» հարցերով: Մենք իրար ուղղակի չէինք հասկանում, ոնց որ տարբեր մոլորակներից լինեինք:

Բայց մի օր հասկացա, որ ակադեմիական պղպջակը որքան էլ լավ լինի, որքան էլ ապահով թվա որպես դրսի աշխարհից փախստավայր, իր բացասական կողմերն էլ ունի: Հասկացա, որ ակադեմիայում նորմալ մարդ չկա, ու ինչքան հիերարխիայով բարձրանում ես վերև, էնքան աննորմալությունդ շատանում է: Էն բոլոր պրոֆեսորները, որոնց խելքը վրաներից թափվում է, լիքը տարօրինակություններ ու բզիկներ ունեն: Էդ բոլորը գտել են իրենց խելքի մարդիկ, փակվել ակադեմիայում, պոկվել «նորմալ» աշխարհից:

Պիտի ինչ-որ բան ուրիշ լինի մարդու ուղեղում, որ կայուն եկամուտով աշխատանքի փոխարեն երեք տարով գնա ասպիրանտուրա, հետո՝ երկու-երեք տարով առաջին պոստդոկ, հետո երկրորդ, երրորդ, մինչև քառասուն տարեկանում կամ ավելի ուշ անժամկետ պայմանագիր կնքի որպես դոցենտ: Պիտի ինչ-որ բան սխալ լինի մարդու ուղեղում, որ մի գործից մյուսին հասնելու համար գնա մի երկրից մյուսը, ու մինչև դոցենտի պայմանագիր ստորագրելը էդպես էլ չիմանա՝ տունը որտեղ է:

Ու հիմա մտածում եմ՝ ինձ պե՞տք է փակվել այդ պղպջակում ու չիմանալ՝ ինչպիսին են դրսի մարդիկ: Ինձ պե՞տք է հավատալ, որ բոլոր դանիացիները Հայաստանի տեղը գիտեն, որովհետև շփվում եմ միայն էնպիսիքի հետ, որոնք գիտեն տեղը: Ինձ պե՞տք է անվերջ խելոքանալ ու դրա հետ լիքը տարօրինակություններ ու բզիկներ ձեռք բերել: Չգիտեմ, երևի ժամանակն է պատռել ակադեմիական պղպջակը, դուրս գալ դրանից ու տեսնել, որ դրսում էլ կան խելացի մարդիկ, որոնք խելացի լինելու հետ մեկտեղ նաև նորմալ են: Երևի պետք է դիսերտացիաս պաշտպանելուց հետո ակադեմիայից դուրս աշխատանք գտնել, որ տեսնեմ սովորական մարդկանց, որ նրանք իմ առօրյայի մի մասը կազմեն:

Հետո նկատելով, որ ուղեղս ամբողջությամբ չի աշխատում, որ պոտենցիալս լրիվ չեմ օգտագործում, կվերադառնամ ակադեմիա ու բոլոր պրոֆեսորներին հերթով սկաների մեջ կմտցնեմ, որ տեսնեմ՝ էդ ինչն է ուրիշ կերպ աշխատում իրենց ուղեղում, որ փակվում են համալսարանի պղպջակում ու չեն ուզում էնտեղից դուրս գալ:

Տեսնես՝ Հայաստանում կա՞ էդպիսի պղպջակ, թե՞ էնտեղ ամեն ինչ ուրիշ կանոններով է գործում: Մենակ էն գիտեմ, որ իմ ուսանողական տարիներին հանդիպածս ոչ բոլոր պրոֆեսորների վրայից էր խելքը թափվում:

Advertisements

5 responses to “Ակադեմիական պղպջակ

  1. octubrebaby says:

    Արդեն քո մոտ էլ է նկատվում էտ ¨նորմալ մարդկանց¨ վերևից նայելու ախտանիշները: Կոնկրետ դանիացիների մոտ չգիտեմ ոնցա, բայց ակադեմիական ոլորտում աշխատող ծանոթ մարդիկ նախընտրել են էտ անկանոն աշխատանքը , բայց ամեն օր բողոքում են թե չունեն կայուն տեղ համալսարանում , ոնց որ թե ինչ որ մեկն իրենց պարտք է իրենց դիպլոմների դիմաց: Իրոք որ, ուղեղներում պետքա մի բան էն չլինի:

  2. gayaneatoyan says:

    աաաա, ստացվում է, ես էլ եմ այդ ուղեղում մի բան այն չլինողների թվին պատկանում 😀 երբեք չէի մտածի այդ մասին, եթե սա չկարդայի 😀 ես բնույթով պրպտող եմ, ուզում եմ ամեն ինչ իմանամ ու անեմ, եթե դա նպաստում է իմ զարգացմանը, որպես մարդ 😀 ես սիրում եմ ակադեմիական կյանքը, բայց ակադեմիական վարչարարությունն ավելի շատ 😀 Ինձ համար կրթությունը բարձրագույն արժեք է 🙂 երևի հենց դա էլ իմ ուղեղում այլ աշխատանք ապահովող համոզմունքն է 😀

    • byurie says:

      Հա, ակադեմիայում աշխատող մարդկանց մեծ մասն էլ հենց էդպիսին է, ու կրթությունը, սովորելու, պրպտելու ցանկությունը շատ ավելի մեծ է, քան մեծ, կայուն եկամուտն ու անձնական կյանք ունենալը, մինչդեռ էսպես կոչված նորմալ մարդկանց համար բարձրագույն արժեքը հենց կայուն եկամուտն ու կայուն անձնական կյանքն է: Ինչ խոսք, ակադեմիայում ոմանք կարողանում են էս բոլորը համատեղել, բայց ոչ բոլորը: Ու արդյունքում դառնում ենք մի քաղաքից մյուսը, անգամ մի երկրից մյուսը վազող մարդիկ, ու մեզ նորմալ մարդիկ չեն հասկանում: Խնդրեմ, նախորդ մեկնաբանությունը կարդացեք:

  3. […] այնպես ենք փակվում ակադեմիական պղջակում, որ մոռանում ենք դրսի աշխարհի գոյության մասին: Ու եթե […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: