Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Փրկության քարտեզ»

on December 13, 2015

«Փրկության քարտեզ» վավերագրական ֆիլմ է Ցեղասպանության ժամանակ Թուրքիայում միսիոներություն անող ու հայ որբերին տեր կանգնող հինգ եվրոպացի կանանց մասին (ռեժիսոր՝ Արամ Շահբազյան, սցենարի հեղինակ՝ Աննա Սարգսյան, պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան): Ֆիլմի միակ գործող անձը ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենն է, որը ֆիննական առոգանությամբ անգլերենով ողջ ֆիլմի ընթացքում ճամփորդում է տեղից տեղ ու պատմում այդ կանանց մասին:

maxresdefault

Իհարկե, թեման հետաքրքիր է: Հատկապես հետաքրքիր է նրանով, որ այդ կանայք Ցեղասպանության ականատեսներ են եղել ու իրենց նամակներում և օրագրերում գրի են առել իրենց աչքի տեսածը: Էդ փաստաթղթերը մինչև հիմա կան, ֆիլմում էլ պատառիկներ էին ընթերցվում:

Բայց ընդհանուր առմամբ ամբողջ ֆիլմը մի շարք լուրջ թերություններ ուներ: Իհարկե, հրաշալի է, որ այն նկարահանվել է ինը տարբեր երկրներում: Բայց ֆիլմի ավարտից հետո հարց ես տալիս. իսկ իմա՞ստը: Այդ բոլոր երկրներից մեկն էլ Դանիան է: Ամեն անգամ Կոպենհագենի մասին խոսելիս հայտնվում են մերօրյա տուրիստական կադրեր: Ու կարծում եմ՝ կադրերը պակաս տուրիստական չեն նաև մնացած եվրոպական քաղաքների դեպքում: Իմա՞ստը: Արժե՞ր արդյոք քաղաքի տեսարժան վայրերը ֆիլմ մտցնելու համար էդքան երկրներ գնալ:

Եվ անգամ զանազան թանգարաններում ու գրադարաններում մի քանի փաստաթուղթ է նկարահանվում, բայց միայն Լունդգրենի ձայնն է լսվում: Ոչ մի հարցազրույց, ոչ մի ուրիշ ձայն, ուրիշ տեսակետ չկա:

Մեկ այլ թերություն նարատիվի չորությունն էր: Տպավորություն էր, որ Լունդգրենի դիսերտացիան վերցրել ու ծայրից ծայր կարդացել են: Լիքը անուններ են հիշատակվում, ու ինչ-որ պահից սկսած էդ բոլորը սկսում ես խառնել իրար: Խառնում ես նաև միսիոներուհի կանանց հենց թեկուզ այն պատճառով, որ չնայած նրանց տարբեր դերասանուհիներ են մարմնավորում, բոլորի տեքստերը նույն ձայնն է կարդում: Այսպիսով, չորս տարբեր ազգության տարբեր տարիքի հինգ կանայք վերածվում են անդեմ ձայնի:

Բայց անդեմ միայն միսիոներուհի կանայք չեն ֆիլմում: Անդեմ են նաև բոլոր հայերը: Չկա որևէ կերպար, չկա որևէ հայի ձայն: Երբեմն որոշ անուններ են հիշատակվում, կադրերում հայտնվում են որոշ երեխաներ, բայց նրանք ուղղակի հայեր են՝ առանց դեմքի, բնավորության, կենսագրության: Ուղղակի ուսումնասիրության նյութ են ֆինն պատմաբանի համար:

Ֆիլմն ամբողջությամբ ահագին մակերեսային է: Ցեղասպանությունից անտեղյակ մարդու համար լիքը հարցեր են առաջանում: Սկզբում մտածում ես՝ ինչու՞ այն տեղի ունեցավ: Որպես արդարացում հեղինակները հավանաբար կնշեն, որ ֆիլմը դրա մասին չէ, այլ հինգ միսիոներուհիների: Բայց վերջում նշվում է աշխարհի լռության մասին: Ու բազմաթիվ անունների մեջ խճճված հանդիսատեսը դահլիճը լքում է էդպես էլ չհասկանալով, թե ինչու իրենց պատմության դասագրքերում հայերի ցեղասպանության մասին ոչինչ չկա:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: