Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

«Բրուքլին». սովորական իմիգրանտի պատմությունը

on February 12, 2016

banner-brooklyn-brooklyn_film_844x476

Չորս տարի առաջ կարդացի Քոլմ Թոբինի «Բրուքլինը» ու մտածեցի՝ կարգին կինո դուրս կգար: Անցյալ ամառ, երբ Լուիզիանայի գրական փառատոնին տեսա Թոբինին, ինձուինձ հարցրի՝ բա կինոն ի՞նչ էղավ: Մտա ինտերնետ, փորփրեցի: Կինոն համարյա պատրաստ է, տարեվերջին կինոթատրոններում կհայտնվի: «Բրուքլինն» ընդհանրապես իմ սիրած գրքերից է: Ու ինչպես սովորաբար լինում է գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերի դեպքում, վախենում էի՝ փչացրած լինեին: Դրա համար կինոթատրոն մտա վախվորած, առանց լուրջ սպասելիքների: Բայց պիտի ասեմ, որ ֆիլմը նույնքան դուրս եկավ, որքան գիրքը:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ իռլանդացի Էյլիշը, իր հայրենի Էնիսքորթի քաղաքում գործ չի ճարում: Քույրը դասավորում է, որ մեկնի ԱՄՆ, խանութում վաճառողուհի աշխատի, ձեռի հետ էլ սովորի: Սկզբում Էյլիշը մոլորված է, Բրուքլինի նիստուկացին չի հարմարվում: Տիպիկ նորեկ իմիգրանտ: Հետո կամաց-կամաց տեղը գտնում է, հանդիպում համակրելի երիտասարդի, դառնում ինքնավստահ: Բայց ստիպված է լինում վերադառնալ Իռլանդիա, որովհետև քույրը հանկարծամահ է լինում: Այնտեղ հանդիպում է մի ուրիշ տղայի ու գնալով հետաձգում Բրուքլին վերադարձը, ուզում է մնալ Էնիսքորթիում:Սիրշա Ռոնանն ընտիր է մարմնավորել Էյլիշին: Լրիվ ինքն էր՝ իռլանդացի մոլորված աղջիկ, որին քույրը գործի է դասավորում ԱՄՆ-ում: Նույնքան համոզիչ է նաև փոխված, ինքնավստահ Էյլիշի դերում: Ֆիլմի մյուս դերասանն էլ էին շատ լավ խաղում: Էն, ինչը գրքում Թոբինը տողերի արանքում էր թաքցրել, ֆիլմում դերասանների դեմքին կարելի էր տեսնել: «Բրուքլինը» նուրբ դերասանական խաղով ֆիլմ է, այն աստիճանի, որ գլխավոր հերոսուհու իռլանդական առոգանությունը կամաց-կամաց վերածվում է նյույորքյան անգլերենի, բայց Իռլանդիայում նորից վերադառնում է հին խոսվածքը:

Ոմանք ֆիլմը համարում են պրիմիտիվ մելոդրամա կամ ձանձրալի, որտեղ ոչինչ չի կատարվում: Ոմանք դժգոհում են սիրուն տեսարանների ու հատուկ էֆեկտների բացակայությունից: Բայց «Բրուքլինը» հավակնոտ ֆիլմ չէ: Ուղղակի պատմում է մի սովորական իմիգրանտի պատմություն, որը սկզբում շփոթված է ու մենակ, իսկ հետո գտնում է իրեն, որը հեռու է տնից, երբ կորցնում է հարազատին, որը կարոտած վերադառնում է տուն, ու ամեն ինչ իդեալականացված է թվում, մինչև հասկանում է, որ իր քաղաքը նույն քաքն է մնացել: Էյլիշը մի սովորական աղջիկ է, որին տղաները չէին նայում, երբ դեռ Էնիսքորթիում էր, բայց հանկարծ արժեքը բարձրանում է Բրուքլինից վերադառնալիս: Էյլիշը պաթետիկ հայրենասեր չէ, ու առանց խղճի խայթի վերադառնում է Տոնիի մոտ:

Ֆիլմը երեք «Օսկարի» ներկայացված՝ լավագույն ֆիլմ, դերասանուհի և ադապտացված սցենար անվանակարգերում:  Կարծում եմ՝ Սիրշա Ռոնանը «Օսկար» կստանա:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: