Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ջենիֆեր Իգանի «Ժամանակը վերջինն է ծիծաղում» գիրքը

on July 25, 2016

a-visit-from-the-goon-squadԵրեկոյան գործից գալիս եմ տուն: Փոստարկղում մի փաթեթ կա իմ անունով, որը ես չեմ պատվիրել: Բացում եմ: Մեջը Ջենիֆեր Իգանի «Ժամանակը վերջինն է ծիծաղում» գիրքն է (անգլերեն՝ “A Visit from the Goon Squad”, բառացի՝ «Ավազակախմբի այցելություն»): Կարիք չունեմ դեսուդեն ընկնելու: Միանգամից կռահում եմ, որ ուղարկողն ընկերս է. վերջերս ինքն էր էս գիրքը կարդում, ինձ էլ խորհուրդ էր տալիս: Երբ գիրքն իր ոտքով գալիս-հասնում է քո փոստարկղը, էլ ի՞նչ պիտի անես: Պիտի կարդաս:

Գրքի առաջին գլխում կլեպտոման Սաշայի ու Ալեքսի ժամադրությունն է: Էստեղ իմանում ենք նաև, որ Սաշան կլեպտոմանիայից ազատվելու համար հոգեթերապևտի է այցելում: Ռեակցիաս. «Ահավոր ամերիկյան գիրք է»: Բայց առաջին գլխի ավարտից հետո էլի ես ուզում ու շարունակում ես կարդալ:

Երկրորդ գլխում ծանոթանում ես Սաշայի շեֆի՝ Բեննիի հետ: Դրանից հետո ամբողջ գրքում պատմություններ են այս երկու կերպարների կամ նրանց հետ երբևէ կապ ունեցած մարդկանց մասին: Ու ամեն տեղ թեման նույնն է. ինչպես է ժամանակը խլում մարդու երիտասարդությունը, երազանքներն ու հաջողությունը: Թեև գրքի հերոսները փորձում են մաքրել ժամանակի հետքերը կամ կռիվ են տալիս դրա դեմ, միևնույն է, ժամանակը հարձակվում է նրանց վրա, ոնց կարողանում, վնաս տալիս: Եվ անգամ այն հերոսները, որոնք վերջում երջանիկ են, բնավ չեն ապրում այն կյանքով, ինչի մասին երազել են երիտասարդ տարիներին:

Կերպարներն այս կամ այն կերպ կապված են երաժշտական բիզնեսի հետ, ու թեև երաժշտությունը գրքում կենտրոնական թեմա չէ, ամեն գլուխ ոնց որ իր երաժշտական ձևավորումն ունենա. հիշատակվում են իսկական ու հորինված խմբեր ու երգեր, համերգներ, հաջողված ու կործանված գործունեություններ: Այստեղ հանդիպում ես նախկին ռոք աստղի, պրոդյուսերի, լրագրողի, երաժշտասերների ու հետևում նրանց կյանքի ընթացքին:

Գրքի տասներեք գլուխներն ավելի շատ առանձին պատմվածքների են նման: Սկզբում հենց էդպես առանձին-առանձին էլ տպագրվել են: Իսկ գրքի տարբերակը Իգանն ինքը նկարագրում է որպես պատմվածքների հավաքածուի ու վեպի արանքում ինչ-որ մի բան: Գլուխների ոչ գծային դասավորությունը սկզբում շփոթեցնող է, բայց հենց նկատում ես դա, ժամանակի ազդեցությունն ավելի նկատելի է դառնում:

Գրեթե ամեն գլխում պատմողը փոխվում է: Գլուխներ կան, որոնք առաջին դեմքով են՝ տվյալ կերպարի տեսանկյունից: Գլուխներ կան, որոնք երրորդով են: Եվ անգամ կա մեկը, որը երկրորդով է: Իգանը նաև փորձարկում է սլայդներով պատմելը. Սաշայի 12-ամյա դուստր Ալիսոնը սլայդներով նկարագրում է իր ընտանեկան առօրյան ու եղբոր տարվածությունը երգերի մեջտեղներում եղած դադարներով: Այս գլխում ժամանակը դառնում է նաև դադար, լռություն:

Գիրքն էնպես է գրված, որ անընդհատ շարունակելու տեղ կա, որովհետև ժամանակ անընդհատ կա ու կան կերպարներ, որոնց մասին չենք իմանում, թե ինչ է լինում: Բայց այստեղ չես կարող ասել, թե «վերջում ինչ է լինում», որովհետև չկա վերջ, ժամանակը վերջ չունի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: