Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Ինչն է դուրս գալիս Դանիայում. մաս 3. աշխատանք-կյանք բալանս

on October 16, 2016

Մաս 1
Մաս 2

Մեր ֆակուլտետում PhD անելու ողջ ընթացքում երեք անգամ ղեկավարի հետ հարցազրույց է տեղի ունենում։ Էդ ընթացքում քննարկում ենք զանազան հարցեր. ո՞նց է պրոյեկտն ընթանում, ի՞նչ դժվարություններ ունեմ, ի՞նչը կարելի է բարելավել և այլն։ Էս բոլորի հետ մեկտեղ կա մի շատ կարևոր հարց. «Ինչպե՞ս է աշխատանք-կյանք բալանսդ»։

phdcomics-thesis

Ամերիկյան ակադեմիայի օրինակներից, երբ գիտական աշխատանքից կարևոր բան չկա

Անցյալ շաբաթ իմ վերջին նման հարցազրույցն էր։ Աշխատանք-կյանք բալանս հարցին հասնելիս ղեկավարս ուզեց ճշտել, թե արդյոք հասցնում եմ հանգստանալ։ Ասացի, որ կես տարի է մնացել, ու հիմա ամենակարևորը թեզս ժամանակին հանձնելն է, մնացածը երկրորդական է։ Հարցրեց, թե արդյոք ընկերս հասկանում է, որ առաջիկա կես տարում զբաղված եմ լինելու։

Եթե նայենք ԱՄՆ-ի, ՄԹ-ի ու այլ պետությունների PhD ուսանողներին, կտեսնենք, որ մի այլ կարգի են ճռռում. առավոտից մինչև ուշ երեկո լաբերում են, շաբաթ-կիրակի կամ արձակուրդ չունեն։ Արդյունքում՝ չնայած հասցնում են ավելի շատ գիտական հոդվածներ տպագրել, քան դանիացի PhD-ները, շատերը հոգեկան խնդիրներ են ձեռք բերում։

Իսկ Դանիայում PhD ուսանողից պահանջվում է աշխատել շաբաթը 37 ժամ, կատարել գիտական, աշխատանքային և կրթական պարտականությունները, տարին 6 շաբաթ արձակուրդ գնալ ու բնագավառից կախված մի քանի հոդված տպագրել։ Ճիշտ է՝ իրականում ի վերջո որոշ PhD ուսանողներ ավելի շատ են աշխատում կամ աշխատավայրում հայտնվում են նաև վիքենդին, բայց դա ոչ մի կերպ չի համեմատվի ԱՄՆ-ի 10-12 ժամյա աշխատանքային օրերի հետ։

Նաև թույլատրվում է աշխատել մեր ընտրած ժամերին։ Եթե ես առավոտյան ժամերին լրիվ անջատված եմ, չի նշանակում, որ պիտի տառապելով 8։30 հասնեմ աշխատանքի ու մի երկու ժամ կռիվ տամ, մինչև ուղեղս միանա։ Կարող եմ աշխատանքի գալ 10։00-ին և մնալ մի քիչ ավելի երկար։ Արդյունքում՝ ոչ թե իմ ռիթմն եմ հարմարացնում աշխատանքիս, այլ աշխատանքս՝ ռիթմիս։

Բայց դանիացի PhD ուսանողից ամենակարևոր պահանջն աշխատանքից հաճույք ստանալն է։ Չնայած ղեկավարիս հետ բազմաթիվ տարաձայնություններին ու վեճերին, չնայած մեր՝ տարբեր հետաքրքրություններին ու լավ հետազոտության պատկերացումներին, ղեկավարս անընդհատ փորձում է ճշտել, թե արդյոք որևէ բան որ անում եմ, հաճույք ստանում եմ դրանից։

Ու սա միայն ակադեմիայում չէ։ Դանիական բազմաթիվ աշխատավայրերում պայմաններն անպայման էնպիսին են, որ աշխատակիցները կարողանան տուն գնալ ու ընտանիքի-երեխաների հետ ժամանակ անցկացնել։ Ղեկավարները տարին մեկ անգամ իրենց ենթակաների հետ հարցազրույց անցկացնելով բոլոր մնացած հարցերի հետ փորձում են պարզել, թե արդյոք աշխատանքից հաճույք ստանում են կամ կան արդյոք ինչ-որ բաներ, որ անհանգստացնում են կամ հո չափից շատ չե՞ն աշխատում։

Իհարկե, աշխատանքն այսքան շատ կյանքին հարմարացնելն իր բացասական կողմերն էլ ունի։ Շատ աշխատողներ ուղղակի ծուլանում են ու լավագույն արդյունքը չեն ցուցաբերում։ Բայց էստեղ հարց է առաջանում. ո՞րն է ավելի կարևոր։ Ունենալ գերազանց արդյունք ու սթրեսված-անքուն աշխատո՞ղ, որը սկի երեխաներին տեսնել չի հասցնում, թե՞ միջինից մի քիչ բարձր արդյունք, բայց առողջ ու երջանիկ աշխատող, որն աշխատանքից հաճույք է ստանում։ Ու 37 ժամյա աշխատանքային շաբաթվա աշխատավարձերն էլ, ի դեպ, բնավ ցածր չեն։

Աշխատանք-կյանք բալանսը չեմ ուզում Հայաստանի հետ համեմատել, որովհետև էնտեղ ուղղակի ոչինչ չի կարգավորվում, ու հաճախ ուղղակի ապրելու համար անհրաժեշտ փող վաստակելու համար օրը 12 ժամ պիտի աշխատես։ Բայց համեմատելի է այլ զարգացած պետությունների հետ, նույն ԱՄՆ-ի, որտեղ մարդիկ անընդհատ առաջընթացի, արդյունքի, արտադրանքի ճնշման տակ են, ու մարդու ինքնազգացողությունն ու երջանկությունը երկրորդ պլան է մղվում։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: