Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մի քիչ 2016-ից ու դեպի 2017

on January 1, 2017

2016թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
– 
Նոր տարվա գիշերը Երևանում։ Երևի կյանքիս ամենալավ Նոր տարին էր
– Վերադարձս Կոպենհագեն ու Մորթենի՝ ինձ դիմավորելն օդանավակայանում
– Խրոնինգենում փետրվարյան երեկոն հին ընկերների հետ
– Զատիկի ընթրիքը, երբ ավանդական հայկական ձուկ սարքեցինք, որը երկու համար չափից դուրս շատ էր
– Հռոմի ճամփորդությունը սկզբից մինչև վերջ
– Սիլվիայի հետ սուրճը Պալուդանում
– Օրհուսում Մորթենի հետ անցկացրած ուղիղ մեկ օրը, էնտեղի սուշին, կանալի բադիկներն ու ծովը
– Դամիեն Ռայսի համերգը
– Հայաստան կատարած ճամփորդությունը, հատկապես գիշերը Կալյումեում ընկերներիս ու Մորթենի հետ, մեկ էլ Մանուի ու Ռուֆի հետ մեր գարեջրախմությունը
– Հետվիրահատական մի շաբաթը, որը թեև էդ պահին անտանելի էր, բայց հետ նայելով ուղղակիի հրաշք մի բան էր, որն է՛լ ավելի մոտեցրեց ինձ ու Մորթենին
– Հայդելբերգում թափառելս
– Մի շաբաթ տանը մնալն ու ստեղծագործական աշխատանքով զբաղվելը
– Մայայի հետ վերջին հանդիպումը
– Պատի Սմիթի համերգը
– Հելսինկիում Մորթենի հետ թափառելն ու պուլլա կրծելը
– Համբուրգի ճամփորդությունն ու Զեմֆիրայի համերգը
– 30-ամյակիս իսկական օրը, երբ առավոտյան Մորթենը բլինչիկ էր սարքել ինձ համար
– 30-ամյակիս փարթին։ Գժանոց բան էր
– Էն նոյեմբերյան երեկոն, երբ ես ու Մորթենը քենսըլեցինք կինո գնալը, փոխարենը գնացինք սուշի ուտելու
– Լիզա Հանիգանի համերգն ու դրանից հետո նրա հետ զրույցը
– Garbage-ի համերգը
– Մորթենի ծննդյան օրն ու իռլանդական երաժշտության տակ տժժալը
– Ծննդյան տոների երեկոն, երբ միայն երկուսով էինք
– Փարիզում չորս օր թափառելը
2016թ. սիրածս գրքերը

– Պատի Սմիթ – “M Train”
– Ջենիֆեր Իգան – “A Visit from the Good Squad”
Դե մեկ էլ Լորի Մուրի պատմվածքները, որոնք փոքր-փոքր դոզաներով եմ կարդում

2016թ. սիրածս ֆիլմերը
Լոբստեր

2016թ. սիրածս հոդվածները
Վահան Իշխանյանի «Ռուսաֆոբիայի վտանգները» հոդվածաշարը

2016թ. սիրածս համերգները
Էնքան լավ ա, որ էնքան շատ համերգների եմ էղել, որ ընտրություն անելու ճոխությունն ունեմ։ Դամիեն Ռայս, Պատի Սմիթ, Լիզա Հանիգան, Զեմֆիրա, Garbage

2016թ. սիրածս երգերը/կատարողները
– Lisa Hannigan – At Swim ալբոմը
– Regina Spektor
– Julia Stone-ն իր երկու ալբոմներով
– Gregory Alan Isakov

2016թ. սիրածս հեռուստահաղորդումները
Չկա

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2016թ.
Ուզածիս հասնելու համար կռիվներով

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Որ ուզածիս հասնելու կռիվներն ավելի շուտ չէի սկսել

Ո՞րն է 2015 և 2016թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
Հիմա ընկերոջս հետ եմ ապրում Կոպենհագենի մեջ, անցյալ տարի աշխարհի ծերին էի ապրում։

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Չափից շատ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Երբեմն երևի չափից դուրս շատ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Ցավոք, պահանջվածից քիչ

2017-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
PhD-ս վերջապես ավարտելու հեռանկարը

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Հըմ, սա թող գաղտնիք մնա

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2016-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
– Դիսերտացիաս պաշտպանել
– Կայուն աշխատանք ունենալ

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Դիսերտացիաս ժամանակին վերջացնելը։ Փաստացիորեն պիտի հաջորդ չորս ամիսներին դիսերտացիայիցս բացի ուրիշ ոչնչով չզբաղվեմ։

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Դժվար։ Մաքսիմում նոր աշխատատեղ, որին պետք ա հարմարվել։ Կոշմար։

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Ֆեյսբուք մտնել։ Բայց ուզում եմ ոչ թե դա ռադիկալ մեթոդներով անել, այլ ուղղակի շատ ավելի քիչ մտնել։ Չգիտեմ՝ ոնց ա հնարավոր դա անել։

2012-ը մենակության տարի էր, 2013-ը՝ մարդկանց, 2014-ը՝ էմոցիաների, 2015-ը՝ սիրո, 2016-ը՝ վստահության։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: