Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հավաքագրում

on October 12, 2017

Բլոգոլորտի ընկերներ ջան, էսպիսի մի բան եմ մտածել։ Քանի որ ինձ ահագին դուր ա գալիս էս հինգ-վեց հոգուս՝ նոր սկսված ակտիվությունը, առաջարկում եմ մի քիչ ընդլայնել մեր շրջանակները։ Առաջարկում եմ մեզ ծանոթ, բայց հիմա պասիվացած բլոգերներին գրել, հրավիրել մեզ միանալու։ Մեկ էլ կարող եմ իմ բլոգում (եթե ուզում եք, դուք էլ ձերում) կպչուն գրառում դնել ներկայիս ակտիվ հայալեզու բլոգների հղումներով ու մեկ-երկու բառ նկարագրությամբ (իհարկե, յուրաքանչյուր բլոգերի հետ համաձայնեցնելուց հետո)։

Ի՞նչ կարծիքներ կան։

Advertisements

10 responses to “Հավաքագրում

  1. Ծլնգ says:

    Լավ միտք է, բայց այնքան էլ չեմ հասկանում, թե համձայնության կարիքը որն է։ Ասենք իմ բլոգը այդ 5-6+մի երկուսից ավել կարդացող չկա, ու ես դնեմ-չդնեմ, դրանից բան չի փոխվի։ 🙂 Իսկ որ դու մի հատ քո բլոգում ու ՖԲ-ում գրես, երևի ընթերցողներիս թիվը կեռապատկվի, գոնե ժամանակավոր։ 😀 Բայց Սրտիկի մոտ էն ամիս առաջ քննարկումների մեջ արդեն գրել էի, որ «արհեստական» ակտիվանալու ձևերին այնքան էլ չեմ հավատում։ Կարծում եմ արժի բլոգ գրելու մասին պրակտիկ գրառումներ էլ փորձել անել, որ ընթերցողների մի մասը ոգևորվի ու ցանկության դեպքում փորձի գրել էլ։

    Իսկ դուր գալու պահով, հա՛, ինձ էլ է դուր գալիս, բայց դա նաև սակավաթվության հետևանքով էլ է՝ քննարկումներն ահագին խորանում են։ Իսկ շատության դեպքում կարծում եմ մեկնաբաննություները կլինեն զանազան, ու ընդհանուր թիվն էլ չի պակասի, բայց այդքան ժամանակ այլևս չենք ունենա խորանալու մեջ։ Չնայած եսիմ, երևի ձևեր կան որակը չգցելու, ասենք երկար մեկնաբանություն թողելու փոխարեն կարելի է առանձին կապակցված գրառում անել, ինչը էլ ավելի կակտիվացնի բլոգոլորտը։ Հա՛, անենք։ :)))

    • byurie says:

      Դե մարդ կա, չի ուզում, որ իր բլոգը հինգ-վեց հոգուց շատ մարդ կարդա 😀 Ամեն մարդ իր բզիկն ունի։ Դրա համար եմ համաձայնություն ուզում։ Մի տեղում ակտիվ բլոգները հավաքագրելու իմաստը նրանում ա, որ հաճախ ինձ հարցնում են՝ հայկական բլոգոլորտում ո՞վ ա ակտիվ։ Իրոք մենք սենց մի քանի հոգով ակտիվ ենք, բայց շատերն իրարից տեղյակ էլ չեն։

      Ակտիվանալն էնքան էլ արհեստական չի։ Լիքը բլոգերներ կան, որ ամիսներով բան չեն գրում, ալարում են գրել։ Մի քիչ մենակ պետք ա բզել իրանց։ Էն ա, էսօր երկու հոգու գրել եմ արդեն, երկուսն էլ լավ ոգևորվել են։ Մեկը նույնիսկ ասեց, որ լիքը գրեթե ավարտուն գրառումներ ունի, որոնք ալարում ա վերջնականացնի ու տեղադրի։ Ինձ թվում ա՝ էս ստեղծված միջավայրը բավական հետաքրքիր քննարկումներով նպաստում ա ակտիվացմանը։

      Չեմ կարծում՝ քննարկումների որակը կընկնի։ Մեկ ա, փորձը ցույց ա տալիս, որ մեկնաբանողների թիվը շատ փոքր ա։ Ասենք, լավ օրերին իմ բլոգը 300 դիտում ա ունենում, բայց եթե մի մեկնաբանություն բլոգի տարածքում էդ գրառումը ստանա, էլի լավ ա։ Որպես կանոն, մակերեսային մեկնաբանությունները մնում են ֆեյսբուքում։ Ես էլ վերջին ժամանակներս ոչ բոլոր գրառումներիս հղումներն եմ դնում ֆեյսբուքում։

      • Ծլնգ says:

        Հա՞, տենց մարդ էլ կա՞, որ բաց բլոգ ա գրում, բայց խնդիր է ունենալու, եթե իր բլոգի մասին դու գրես։ Մեղա՜ աշխարհ․․․ 😀

        Հա մեկ տեղում տենց գրելը, մանավանդ եթե քեզ անընդհատ հարցնում են դրա մասին, լրիվ բնական միտք է երևում։ Երևի արժի պարբերական «պերեկլիչկա» էլ անել, քանի որ ես մենակ րիդերից եմ կարդում, կպչուն գրառումների խմբագրում-ավելացումներն էլ հավանաբար բաց եմ թողնելու։ Ասենք մի երկու ամիսը մեկ գրենք բոլորս ակտիվ բլոգերի մասին, կամ տենց մի բան։

        Դե արհեստական նկատի ունեի ակտիվանալը, որովհետև ուրիշները ակտիվ են։ Ասենք ես զրույցը կբացեի «տես այսքան ակտիվ բլոգ կա, հավես է ընթերցելը» ձեով, ոչ թե «ակտիվ բլոգեր կան, արի դու էլ ակտիվացի» (չեմ ասում, որ դու հենց վերջին ձևով ես ուզում անել)։ Ու ընթերցելու ընթացքում ով ուզեցավ ակտիվանալ՝ լավ է, ով էլ չուզեց․․․ ուրեմն բնականը դա էր։

        Կարճ՝ ինձ ինչքան ուզում ես՝ գովազդի։ 😀

      • byurie says:

        Հա, մի քանի ամիսը մեկ պերեկլիչկան լավ բան ա։ Մի ժամանակ ԿՄ-ում ինչ-որ մեկն անում էր է։
        Մի խոսքով, սպասենք նոր ակտիվացումների։

  2. urishbaner says:

    Ինձ մոտ համարյա մարդ չի մտնում, էնպես որ ինձ մոտ ծանուցում դնելը շատ բան չի փոխի։ Բայց որակյալ ընդլայնմանը կողմ եմ, ու հա, ակտիվություն տեսնելը գրող մարդու համար վարակիչ է ու խթանիչ։ Եթե շրջապատ ունեք, բա կանչենք՝ էստի՜ համեցեք… ։)

  3. uluana says:

    Հա, լավ միտք ա։ Ճիշտն ասած՝ որ նոր էինք ակտիվացել, իմ մտքով անցել էր տենց մի երկու մոտիկ բլոգերների բզել, որ միանան մեզ, բայց համ էլ մտածեցի՝ ժամանակ դժվար ունենան, եսիմ, տենց բան չարեցի։ Ի դեպ, դու ու՞մ ես գրել կամ մտադիր գրել, ինձ չաթով գրի, որ նույն մարդկանց ես էլ չասեմ։ :)))

    Հա, ասեմ, որ ես դեմ չեմ, որ իմ բլոգի հասցեն տեղադրես կպչուն գրառմանդ մեջ։

  4. srtik says:

    Ես էլ դեմ չեմ լինի, որ իմ բլոգի հասցեն էլ տեղադրվի։ Նոր ակտիվացող բլոգերների մասին էլ կուզեի իմանալ, սիրով կհետևեմ։

    • byurie says:

      Շատ լավ։ Ուրեմն ամեն դեպքում հետևածս բոլոր բլոգների հասցեները կդնեմ, ով դեմ ա, թող ասի, կհանեմ։
      Նոր ակտիվացածներից Ռուբիի մոտ մտի․ rubyrover.blogspot.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: