Տարիներ առաջ մի տղայի հետ որոշել էինք հյուսիսափայլը տեսնել։ Դրա համար աշխարհի բոլոր հաշվարկները կատարեցինք ու Իսլանդիա հասանք։ Իսլանդիան տեսանք, հյուսիսափայլը՝ չէ։
Երբ Մորթենի հետ ծանոթացա, ասացի, որ փնտրում եմ մեկին, որ հետը հյուսիսափայլ տեսնեմ։ Այսօր հյուսիսափայլ տեսա, իսկ Մորթենը հետս չէր։
Կանգնել էի իմ փողոցի ծայրին, որտեղ քաղաքի լույսերը վերջանում էին ու նայում էի կանաչավուն փայլին։ Նայում էի մեն-մենակ։
Հյուսիսափայլ տեսնելն իմ կյանքի ամենամիայնակ փորձառությունն էր։
Դե լավ, պետք չի տենց դրամատիկացնել, Բյուր, դու կենտրոնացի դրականի վրա. վերջապես հյուսիսափայլ ես տեսել, կարևորն էդ ա։ Ոչինչ, մի օր էլ Մորթենի հետ կտեսնես։ 🙂
Ան, ուղղակի կոնտրաստն ահավոր մեծ էր։ Սպասի առանձին գրեմ, չեմ ուզում բաց գրել։
Իսկ ինձ կարելի ա՞ առանձին գրածը տեսնել։ Կարծեմ գաղտնաբառ ա չէ՞ պետք։
Չաթով էի գրել Անահիտին։ Սպասի քեզ էլ գրեմ։ Ուղղակի ինքը որոշ մանրամասներից տեղյակ էր։ Հակիրճ քեզ էլ կասեմ։
Վա՛յ, ինքն ա։ Այ տնաշեն, ինչի հետևից ես ընկել, վայելիր։ Լսի, իսկ պատահակա՞ն տեսար, դա տարվա եղանակից կախվա՞ծ ա, իսկ կոնկրետ տեղանքի՞ց (թաղամասը, օրինակ), իսկ ուրիշ գույների կլինի՞ էդտեղ, թե՞ մենակ կանաչ…
չէ, պատահական չէր, կանխատեսում կա։ կանխատեսմամբ էսօր բավականաչափ ուժեղ էր լինելու, որ տեսնենք։ տեղանքից կախված ա․ լավ լուսավորված տեղերում չի էրևում, ես մի քիչ պիտի դուրս գայի։ Եղանակից էլ ա կախված․ պիտի պարտադիր մութ լինի, իսկ հյուսիս տեղերում ամռանը մութը չի ընկնում։ Ու համ էլ պիտի երկինքը պարզ լինի․ ամպամած ժամանակ չի էրևում։ Դե կանաչն ամենահաճախ հանդիպողն ա։ Չգիտեմ՝ ուրիշ գույնի ստեղ լինում ա, թե չէ։