Էն օրը մի ֆիննուհու հետ էի խոսում։ Ինքը համալսարանում հայտնի է իր ձեռագործներով։ Էս պահին տաք ձեռնոցներ է գործում։ Ցույց տվեց ինձ։ Դեղին ու սև էին։ Ասաց, որ հայրը տեսավ, զարմացավ, թե՝ սրանք ամառային գույներ են, ինչու՞ ես սրանք ընտրել։ Ֆիննուհին ինձ բացատրեց, որ մտքով չէր անցել, որ դրանք ամառային գույներ են, բայց դե որ սկսել էր, որոշեց վերջացնել։
Ընդհանրապես, ես սիրում եմ գունավոր հագնվել։ Բայց գույները հատկապես կարևորում եմ ձմռանը․ երբ դրսում ամեն ինչ գորշ ու տխուր է, հաճելի է վառվռուն գույների մեջ լինել։ Դրա համար էլ էսպիսի շարֆ գործեցի․
Ահագին գոհ եմ աշխատանքիցս։ Լավ տաք է ու սիրուն։ Ճիշտ է՝ եզրերին տեղ-տեղ անհավասարություններ կան (դե հաշվի էլի շարքերդ), բայց հագած վիճակում ընդհանրապես չեն երևում էդ անհավասարությունները։
Շատ լավն ա։ 🙂
Լավ ես արել, որ վառ գույներով ես արել։ Ես էլ ընդհանրապես չեմ հասկանում, որ համարում են՝ վառ գույներն ամառվա համար են։ Իրոք ձմռանն առանց էդ էլ գորշությունը շատ ա, ու գույների պակաս կա, ինչի՞ գոնե հագուկապով չապահովել էդ բալանսը։ Կոնկրետ ես բոլոր եղանակներին էլ սիրում եմ վառ գույներ կրել, ու ձմեռն էլ էդ առումով ինձ համար բացառություն չի։
Շնորհակալ եմ 🙂
Հա, ես էլ չեմ հասկանում էդ գույների պահը։