Ընտրություններ․ Հայաստան և Դանիա

Հայաստանում չեմ հիշում վերջին անգամ երբ եմ որևէ ընտրությունների մասնակցել։ Երևի 2008-ին կամ 2009-ին։ Ինչ դրսում գտնվող ՀՀ քաղաքացիներին զրկել են ընտրելու հնարավորությունից, որևէ ընտրության չեմ մասնակցել։

Անցյալ տարի փորձեցինք վերականգնել ընտրելու մեր իրավունքը։ Բոլոր պատգամավորներին հատ-հատ նամակներ գրեցինք։ Միայն Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ խոստանալով հարցին անպայման անդրադառնալ, բայց էդպես էլ չանդրադարձավ։ Ֆեյսբուքում էլ մի քիչ շուխուռ անելուց հետո ահագին լուրջ դիմադրության հանդիպեցինք հենց ընտրություններով որևէ բան փոխել ցանկացող ակտիվիստների կողմից, թե՝ ես չեմ ուզում, որ իմ ապագան դրսում ապրողները որոշեն։

Ու նորից Հայաստանի քաղաքացիները բաժանվեցին «մենք» ու «նրանքի», որտեղ «նրանքի»՝ դրսում ապրող ՀՀ քաղաքացիների իրավունքները ստորադասվեցին ՀՀ տարածքում ապրողների իրավունքներին։ Ակտիվիստների մտքով չանցավ, որ դրսում ապրող ընտրողների մեծ մասը Հայաստանում որևէ մեկից ֆինանսական կախում չունեն, հետևաբար դժվար ՀՀԿ-ի օգտին քվեարկեին։ Ավելին՝ շատ հնարավոր է, որ դրսից լիքը ձայներ իրենց համակրած կուսակցությունների օգտին գային։

Նրանց մտքով չանցավ նաև, որ իրենց սիրելի եվրոպական պետություններում ամեն ինչ անում են, որ երկրի տարածքից դուրս գտնվող ընտրելու իրավունք ունեցողը մասնակցի ընտրություններին թե՛ էսպես կոչված նամակով քվեարկությամբ, թե՛ գտվնելու վայրից քվեարկելու հնարավորությամբ։

Այս տարի որպես ավելի քան երեք տարի Դանիայում բնակվող օտարերկրացի ես էլ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեի, բայց ընտրությունների օրը Յոենսուում էի լինելու։ Դրա համար երբ վերջին անգամ Կոպենհագենում էի, գնացի քաղաքապետարան ու նամակով քվեարկեցի։ Ո՛չ մատնահետք ստուգել, ո՛չ անձնագիր։ Միայն բժշկական քարտս ցույց տալը հերիք էր (քարտի վրա նկար չկա, միայն անուն-ազգանուն, հասցե ու սոցապահովագրության համար), որ քվեաթերթիկ տային, որտեղ ձեռագիր գրեցի այն կուսակցության անունը, որի օգտին քվեարկում էի (դեռ ամբողջական քվեաթերթիկները չէին տպել), քվեաթերթիկները դրվեցին ծրարի մեջ, որ ուղարկվեն այնտեղ, որտեղ քվեները հաշվվելու են մյուս շաբաթ։

Դանիայում էլ Հայաստանի պես կուսակցություններ շատ կան։ Ու ինձ համար բավական բարդ ընտրություն էր, որովհետև անգամ բոլոր աջ ու վերջին տարիներին հակաիմիգրանտային քաղաքականություն վարած կուսակցություններին բացառելուց հետո տակը երեք կուսակցություն էր մնացել։ Ի վերջո, ձայնս տվեցի ամենածայրահեղ ձախ կուսակցությանը, որը խոստանում է, որ Կոպենհագենը կփրկի հարուստների գեթո դառնալուց, կխթանի քաղաքի բազմազանությունը, կպայքարի օդի աղտոտվածության դեմ, մասնավորապես քաղաքն է՛լ ավելի հեծանվային դարձնելով։ Այս կուսակցությունն աչքի է ընկնում նաև անելով այն, ինչ խոստանում է։ Օրինակ, վերջին տարիներին Կոպենհագենի տրանսպորտային քաղաքապետը հենց այս կուսակցությունից էր, ու աչքներիս առաջ էինք տեսնում, թե ոնց էին հեծանվային ուղիները լայնանում, մեքենաների ճանապարհները նեղանում։

Մտածում եմ՝ ամեն դեպքում լավ է, որ Հայաստանի ընտրություններին չեմ կարող մասնակցել․ չէի իմանա՝ ում ընտրել։ Ձևի համար մի ձախ կուսակցություն չկա։

4 thoughts on “Ընտրություններ․ Հայաստան և Դանիա

  1. 🙂 Մի անգամ երեխա ժամանակ «Здоровье» ամսագրի հին համարներից մեկում հանդիպել էի խմբագրությանը ուղված մի հարցի. գրում էր վերջին դասարանի մի աշակերտ, ով չգիտեր թե ինչ մասնագիտություն ընտրի, ու պատմում էր, որ բոլորը կողքից ասում են՝ ընտրի այն ինչ սիրում ես, իսկ ինքը սիրում է միայն երշիկ, ու հիմա ի՞նչ անի, գնա՞ կաթնամսային տեխնիկում։ Պատասխանն էլ հետևայլն էր. «անպայման չի, օրինակ եթե սիրում ես բժշկական երշիկ, կարող ես գնալ բժշկական ինստիտուտ»։ Ինձնից անկախ սա հիշեցի ընտրությանդ բացատրության պարբերությունը կարդալով։ 🙂 Ու երևի այդպիսի տրամաբանությամբ մտածողները Հայաստանում ընտրում են նրանց, ովքեր ասֆալտ են իրեն փողոցում գցում, բայց դե հայաստանյան կուսակցությունները դեռ չեն հասել նրան, որ Կոպենհագենում ասֆալտ գցեն, այնպես որ հա, դժվար կլինի ընտրություն անելը։ :)))

    1. Իրականում հեծանիվների օրինակը բերեցի որպես շատ կոնկրետ ու շոշափելի օրինակ։ Բայց էդ կուսակցությունը թե՛ գաղափարապես ա ինձ ավելի մոտ, քան մյուս երկու կուսակցությունները, թե՛ իր անդամները քաղաքական դաշտում իրենց պահում են իրենց գաղափարախոսության սահմաններում ու չեն շեղվում դրանից (ի տարբերություն երկու այլ ձախ կուսակցությունների, որոնք թղթի վրա մի տեսք ունեն, իսկ պրակտիկայում հաճախ դեսուդեն են անում):

  2. Հա, մոռացա դրսում գտնվողների ընտրության իրավունքների մասին ասել։ Կարծում եմ ամեն ինչ այնքան պարզ չի, ոնց ներկայացնում ես։ Եվրոպաներում ահագին մարդ կա, ովքեր եվրոպաներից հուշտ են լինում իրենց համեմատ ավելի ավանդական պահպանողականության պատճառով, ու Հայաստանի եվրամետները ասոցացվում են «համասեռամոլ» եվրոպացիների հետ։ Ու որ թողես ընտրեն, շատ հնարավոր է, որ հենց հանրապետականներին էլ ընտրեն, ի վերջո Արցախը պահում են, տուրիզմը զարգացնում են, իսկ այն օպոզիցիաները մենակ «անկապ հարայ են տալիս»։ Ամեն մի կրթված ու իրականությանը տեղյակ պանդուխտ հային երևի մի քսան շաբլոնային մտածելակերպով հայ կա դրսում, ովքեր չեն կարողանում ու չեն ուզում եվրոպաներում մերվել։ Այնպես որ չգիտես, թե դրսի հայերին քվեարկելու իրավունք տալը ում ավելի շատ կօգնի։ Ու քաղաքացիության ներկայիս քաղաքականության պայմաններում, որը թույլ է տալիս քաղաքացիություն ստանալ ցանկացած հայի ժառանգին, կարծում եմ դրսում ապրող հայերի համար քվեարկության հնարավորություն տալը կարող է դեստաբիլիզացնող պայմաններ ստեղծել, քանի շատ հնարավոր է դրսում շատ ավելի շատ քվեարկողներ լինեն, քան Հայաստանում։

    1. Երկքաղաքացիության հարցը մենք էն ժամանակ քննարկել ենք, ու դրան
      շատ հեշտ լուծում կա․ քվեարկելու իրավունք տալ մենակ Հայաստանում գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին։ Իսկ ինչ վերաբերում ա էսպես կոչված շաբլոն մտածելակերպով հայերին, ապա նույնիսկ նրանց մեջ ՀՀԿ-ապաշտներ շատ քիչ կան, ճիշտ ոնց որ Հայաստանի ներսում։ Ընտրողների շատ մեծ մասը ՀՀԿ-ին ընտրում ա վախից, ֆինանսական կախում ունենալուց ու կաշառք ստանալու շնորհիվ, ոչ իր սեփական կամքով։ Ու էդ մարդկանցից շատերն էլ եվրոգոմիկներից հաստատ հուշտ են լինում՝ միևնույն ժամանակ ուզենալով դուրս գալ իրենց սոցիալ-տնտեսական վատ վիճակից։ Բայց ՀՀԿ-ից էդպիսի կախումը թույլ չի տալիս, իսկ դրսում ապրող ու եվրոգոմիկներից հուշտ լինող կոնսերվատիվ հայերն անգամ կարող են ուրիշ կուսակցությունների ձայն տալ։ Ի դեպ, հենց էդ նույն կոնսերվատիվ հայացքների տեր մարդիկ են հաճախ բողոքի ցույցերի դուրս գալիս իշխանությունների դեմ։ Բեռլինում աչքովս եմ տեսել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s