Մի երեկո Յոենսուում

Թե ինչպես Յոենսուում սոցիալիզացիայի խնդիրը լուծեցի, մի առանձին երկար պատմություն է, որին նվիրված առանձին գրառում կա սևագրերիս մեջ, ու դեռ չեմ վերջացրել։ Բայց թե ինչպես այս երեկոն ինքն իրեն կազմակերպվեց, մի կողմից շա՜տ տխուր պատճառ ունի, մյուս կողմից էլ վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում նախաձեռնելու ունակությունս մարզելու արդյունք է։

Մենք չորս կանայք էինք ու ընթրում էինք իմ խոհանոցում։ Երկուսս մի երկրից, մյուս երկուսը՝ մի ուրիշ։ Զանազան հանգամանքների բերումով չորսով հայտնվել էին այս կորած ֆիննական քաղաքում։ Ու զրուցում էինք, ժամերով զրուցում։ Մի տեսակ ջերմություն ու ներդաշնակություն կար էդ ամենի մեջ։ Ու հասկանում ես՝ այս մարդիկ քո հետագա կյանքում կարևոր դեր են ունենալու։ Հասկանում ես՝ նրանք այն հազվագյուտ մարդկանցից են, որոնք իսկը քո տիպի են, քո կտորից կարված, քո մտածելակերպին այնքա՜ն մոտ, որ մտածում ես՝ ախր ո՞նց մինչև հիմա չէինք հանդիպել։

Հիշում եմ՝ ամիսներ առաջ ինչպես էի դժգոհում, որ չեմ կարողանում մարդկանց հետ ընկերանալ, որովհետև չեմ կարողանում բաց ու անկեղծ լինել հետները։ Հետ նայելով էդ բոլորին՝ մտածում եմ, որ ուղղակի ճիշտ մարդկանց չէի հանդիպում։ Ճիշտ մարդիկ հազվագյուտ են, կյանքում ընդամենը մի քանիսը։ Ու այս երեկոն այդ ճիշտ մարդկանց հետ հանդիպումն էր։

Ու գիտես, որ նրանք շարունակելու են քո կյանքում լինել։ Գիտես, որովհետև էդպես էր նաև տարիներ առաջ նոյեմբերյան այն ուրբաթ օրը, երբ ես ու Մանուն ամբողջ Երևանը ոտքի տակ տվեցինք։ Դեռ այն ժամանակ գիտեի, որ Մանուն հենց այդ հազվագյուտ մարդկանցից էր։ Եվ այս երեկո նստած էինք չորսով՝ ես ու Մանուն ու նրանք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s