Կոպենհագենի պոեզիայի ակումբը

Ալդոն մեզ հետ չեկավ։ Մեքսիկա է վերադառնալու։ Ասաց, որ լիքը գործեր ունի մինչև մեկնելը։ Ջեսն էլ չեկավ․ Լա ֆոնտենը Կոպենհագենի ծխոտ տեղերից մեկն է, իսկ ինքը հղի է։ Ես ու Մարկը միասին գնացինք։

needles
Երեք տարի առաջ պոեզիայի ակումբում

Երեք տարի առաջ էր։ Հենց դեկտեմբերի ակումբն էր։ Մարկը, Ալդոն, Ջեսը, Դարիլը, ես ու մյուսներն էնտեղ էինք։ Մարկի ու Ջեսի հետ հետո պիտի ծանոթանայի։ Պիտի հիշեինք, որ այնտեղ պոեզիա ենք կարդացել։ Իսկ Ալդոն հետո պիտի միանար գրողների մեր ակումբին։ Կոպենհագենը փոքր է, գրողների շրջանակը՝ է՛լ ավելի։ Բոլորս իրար ճանաչում ենք։

Երեք տարի անց ես ու Մարկը միասին ենք գնացել ու փորձում ենք հիշել բոլոր մանրամասները։

Կոպենհագենի պոեզիայի ակումբում վերջին անգամ մոտ երեք տարի առաջ եմ եղել։ Փետրվա՞րն էր, թե՞ մարտն էր։ Մայայի հետ ուշացած ներս խցկվեցինք։ Տեղ չկար։ Դարիլը շանթահար նայեց դեմքիս։ Ես ու Մայան արագ դուրս եկանք։ Հետագայում այդ փոքրիկ դրվագը ոգեշնչեց, որ մի ամբողջ պատմվածք գրեմ։

Մայան մեկուկես տարի առաջ է գնացել Կոպենհագենից։ Սկզբում Մոսկվա, իսկ հիմա՝ Հաագա։ Մայային շատ եմ կարոտում վերջերս, ինչպես կարոտում եմ Կոպենհագենի իմ բոլոր ընկերներին։ Յոենսուում գտնվելիս հատիկ-հատիկ հիշում էի Կոպենհագենի կյանքիս բոլոր դրվագները, ու թեև դրանց մի մասն անվերադարձ մնացել էին անցյալում, ու կրկնելու հավանականությունը հասնում էր զրոյի, միևնույն է, կարոտում էի։

Մարկը ցերեկը նոր բանաստեղծություն էր գրել։ Ասաց, որ կարդալու է։ Ինձ էլ բզեց, որ մի բան կարդամ։ Հեռախոսս փորփրեցի, լիքը գործեր գտա երեք տարի առաջվանից։ Այն մեկը, որը կարդացել էի, այդ շարքի առաջին գործն էր։ Քիչ էր մնում՝ ընտրեի մեկը, բայց տեսա, որ կոլեգաներիցս Նիկոլասն այնտեղ է ու ամաչեցի․ իմ աշխատանքային ու ստեղծագործական կյանքերը խիստ անջատ են միմյանցից, ու չեմ կարող կոլեգայիս առաջ որևէ բան կարդալ։ Երևի ճիշտ էր, որովհետև Նիկոլասը նկատեց, որ երեկոյի բանաստեղծություններն ընդհանուր առմամբ շատ անձնական էին։

Երբ պոեզիայի ակումբից դուրս եկանք, թաքնվեցի մի անկյունում ու սկսեցի լացել։ Չգիտեմ՝ տարիներ առաջվա հիշողություննե՞րս ջրի երես դուրս եկան, թե՞ Յոենսուի տրավման էր դեռ շարունակում ինձ անհանգստացնել։

Տանը Մորթենն ինձ հոտոտեց ու ասաց, որ երևում է՝ Լա ֆոնտենում ես եղել։ Երևանում բոլոր տեղերից է Լա ֆոնտենի հոտ գալիս։

8 thoughts on “Կոպենհագենի պոեզիայի ակումբը

  1. Ես էլ չգիտեի, որ անգլերեն էլ ես գրում։ Կուզենայի կարդալ։ :)))

    Բա դու ասում էիր՝ ոչ ոքիի չես կարոտում։ Փաստորեն, ոչ հայերին լավ էլ կարոտում ես։ 😀

    1. Կարոտելու մասին էլ մի առանձին կիսատ գրառում ունեմ սևագրերումս։ Որ չալարեմ, վերջացնեմ, պարզ կդառնա, թե ում ինչու ու երբ եմ կարոտում 😀

      1. Տիպիկ բլոգերական իրավիճակ։ 😀

        Անգլերեն գրելու հետ կապված բան չասեցիր։

      2. Դե ասում եմ․ հա, գրում եմ, բայց դրանք կոնկրետ նպատակով գրված բաներ են։ Անգլերեն գրածներիս մեծ մասը սևագրեր են լինում ու արագ թարգմանվում են հայերեն։ Բայց կոնկրետ պոեզիայի դեպքում որպես թերապևտիկ միջոց եմ օգտագործել ժամանակին, ու էդ բոլոր բանաստեղծությունները հիմա մի տեղ բրախած են։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s