Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Վերականգնում

on December 12, 2017

Յոենսուի հասցրած վնասը շատ ավելի ահավոր էր, քան պատկերացնում էի։ Երբ հասա Կոպենհագեն, կարծում էի՝ մի երկու օր նորմալ քնելն ու նորմալ սնվելը հերիք կլինեն, որ վերադառնամ իմ նորմալ վիճակին։ Իսկ երբ Հելսինկիում ուսանողներիս խոստանում էի, որ հաջորդ շաբաթ ստատիստիկայի նյութերը կտեղադրեմ մեր օնլայն հարթակում, խիստ լավատես էի իմ հոգեկան ու ֆիզիկական վիճակի մասին։

Կոպենհագենում առաջին մի շաբաթվա մեծ մասն անկողնում անցկացրի։ Ինձ թվում էր՝ այդ վիճակից չեմ կարողանալու դուրս գալ։ Փորձում էի ինձ ստիպել ու աշխատել։ Միակ հաջող փորձը մեր ամբիոնում էր, երբ Մարի-Լուիզի ու Լինեի հետ մեկուկես ժամ նստեցի ու փորձեցի հոդվածս ավարտին հասցնել։ Դրանից հետո ու առաջ անգամ ուսանողների նամակներին չէի կարողանում պատասխանել։

Գրեթե ամեն երեկո ընկերներիս էի հանդիպում։ Ու միշտ հոգնած էի, ուզում էի տուն գնալ ու քնել։ Սուրճի ու վիտամին D-ի դոզաները չէին օգնում։ Բայց լավ էր ընկերներիս տեսնելը։ Անգամ մի օրով Շվեդիա գնալը չօգնեց․ հաջորդ օրը նորից անկողնուն գամված էի ու չէի ուզում ոչ մի տեղ գնալ։ Անտանելի կամքի ուժ գործադրելով եմ ինքս ինձ ստիպել իմ նախկին ամբիոնի յուլեֆրոկոստին ներկայանալ։ Մորթենը խառնվել էր իրար․ ի՞նչ է կատարվում հետդ։

Եվ միայն շաբաթ-կիրակի լողավազան գնալուց ու Մորթենի հետ տոնական քաղաքում թափառելուց հետո նոր սկսեցի ուշքի գալ․ երկուշաբթի պատասխանեցի բոլոր նամակներին, ավարտեցի հոդվածս։ Երեքշաբթի քննական հարցերը պատրաստեցի ու ստատիստիկայի՝ խոստացված նյութերը տեղադրեցի։ Ճիշտ է՝ քնի ռեժիմս անտանելի խախտված է․ էլի անքնություն գիշերային ժամերին, բայց գոնե առավոտյան պարտավորություններ չունենալն օգնում է, որ մինչև կեսօր քնեմ, հետո գործի անցնեմ։

Չգիտեմ՝ կարո՞ղ եմ արդյոք ևս մի աշուն ձգել Յոենսուում։ Գուցե հաջորդն ավելի հեշտ լինի։ Հաջորդից սպասումներ չեմ ունենա ու չեմ ճկռի չարդարացված սպասումների տակ։ Հետո, գուցե երկրորդ անգամ նույն առարկաները դասավանդելը պակաս ժամանակատար լինի։

Էս գրառումն էլ անում եմ, որովհետև հայերենը կարոտել էի։ Վերջին ժամանակներս շատ քիչ եմ հայերեն խոսում ու գրում։

Advertisements

2 responses to “Վերականգնում

  1. uluana says:

    Փաստորեն, միտքը փոխեցիր ու որոշեցիր շարունակել Յոենսուի գործը, հա՞։

    • byurie says:

      չէ, չգիտեմ։ մտածում եմ։ եթե ուրիշ տարբերակ ունենայի, հաստատ կհրաժարվեի։ բայց հիմա չգիտեմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: