Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

2018-ը նորովի․ վերադարձ Յոենսու

on January 6, 2018

Երբ Կոպենհագենի օդանավակայանում Մորթենին հրաժեշտ տվեցի, համարյա լացում էի։ Երբևէ էս աստիճանի չեմ ուզեցել Յոենսու չվերադառնալ։ Մի կողմից, Կոպենհագենից կարոտս չէի առել, ու էնտեղ անցկացվելիք մի ամիսը կիսով չափ կրճատվել էր։ Մյուս կողմից, հիշելով, թե ինձ ինչ օրն էր գցել Յոենսուն ընդամենը երկու ամսում ու թե ինչքան ջանք պահանջվեց վերականգնվելու համար, բնավ չէի ուզում նորից նույն ճանապարհն անցնել։ Դրան էլ ավելացնենք, որ սուր շնչական վարակ ունեի, ու ճանապարհն ամենահաճելիներից չէր լինելու։

Հելսինկիի օդանավակայանում մինչև մյուս չվերթս արագ հասցրի մի բաժակ թեյ վերցնել, մեյլս ստուգել ու վազել դեպի Յոենսուի չվերթը։ Ճամփին մի մոլորված աղջկա տեսա։ Կասկածից դուրս էր, որ Յոենսու էր գնում ու գնում էր առաջին անգամ։ Ամեն ինչ մանրամասն ստուգում էր, շփոթված էր ու երբեմն-երբեմն որոշ մարդկանց որոշ բաներ էր հարցնում։ Ուշադիր նայեցի աղջկան, որ դեմքը հիշեմ․ Յոենսուում հաստատ կտեսնեմ նրան։

Այնպես ստացվեց, որ ուսանողներիցս մեկն էլ էր նույն չվերթում։ Մի քիչ անհարմար զգացի, որ իմ տառապած հիվանդոտ տեսքով ուսանողս ինձ տեսավ։ Բայց մի երկու բառ փոխանակեցինք։ Բարեբախտաբար, իրար կողք չէինք ինքնաթիռում։ Իսկ իմ կողքին հենց այն նույն մոլորված աղջիկն էր։

Չվերթների ժամանակ ես երբեք կողքիններիս հետ չեմ խոսում։ Բայց այս աղջկա հետ խոսեցի։ Իսկապես առաջին անգամ էր Յոենսու գնում։ Առաջին անգամ էր առանց մեծահասակի ճամփորդում։ Շատ էր վախենում ու շփոթված էր։ Պատմեցի էնտեղի իմ փորձից թե՛ որպես ուսանող, թե՛ որպես դասախոս։ Հետո հեռախոսիս համարը տվեցի, որ եթե որևէ բանի կարիք ունենա, զանգի։

Երբ Հելսինկիում մեյլս ստուգել էի, աշխատանքի առաջարկ էի գտել այնտեղ։ Կոպենհագենում անցկացրածս երկու օրը ծախսվել էր հարցազրույցների վրա։ Զարմանալիորեն հարցազրույցներից մեկը նշանակվել էր նույն օրը ու նույն ժամին, երբ պիտի Կոպենհագենում երկրորդ ղեկավարիս հետ հանդիպեի, ու գրանտ գրելու ծրագրերի մասին քննարկեինք։ Բայց 2017-ը ևս մեկ նվեր մատուցեց․ դեկտեմբերի վերջին երկրորդ ղեկավարս ինսուլտ տարավ, ու հանդիպումը չեղարկվեց։ Ու սրտատրոփ սպասում էի պատասխանի։ Սպասում էի, ինչպես 2017-ի վերջին օրերին էր, երբ պատասխանը բացասական էր։ Բայց այս դեպքում հավատացած էի, որ դրական էր լինելու, որովհետև 2017-ը չէր այլևս, նոր տարի էր ու ամեն ինչ նորովի էր սկսվել։ Այս աշխատանքն ավելի էի ուզում, քան այն մեկը, որովհետև Դանիայում էր, որովհետև մի քաղաքում էր, որը գուցե ավելի շատ սիրեմ, քան Կոպենհագենը։

Ուսանողուհուս ու կողքիս նստած աղջկան չասացի, որ Յոենսուում ինձ ընդամենը երկու ամիս է մնացել։ Բայց տրամադրությունս լրիվ փոխվեց, ու սկսեցի անհամբերությամբ սպասել, թե երբ պիտի տուն հասնեմ։ Երկու ամիս ու վերջ, ու այլևս ոտք չեմ դնի այս քաղաքը։ Երկու ամիս անց կսկսեմ աշխատել իմ երազանքների համալսարանում մի հրաշալի գիտական թիմի հետ։ Երբ թեզիս պաշտպանությունը ավարտեցի մեջբերելով մի գիտնականի խոսքեր, մտքիս ծայրով անցնու՞մ էր արդյոք, որ նա մի օր իմ ղեկավարն է լինելու։

Յոենսուում անձրև էր գալիս։ Դեռ նախորդ օրը փնթփնթում էի, թե Յոենսուում տաք է՝ զրո աստիճան։ Մորթենն ասում էր՝ դրա ի՞նչն է տաք։ Հունվարի Յոենսուի համար տաք է։ Ինձ գցեցի իմ տուն ու պառկեցի քնելու։

Իսկ առավոտյան ամեն ինչ նույնն էր․ անքնություն ու ախորժակի բացակայություն։

Advertisements

3 responses to “2018-ը նորովի․ վերադարձ Յոենսու

  1. uluana says:

    Բյուր, հիմա էդ աշխատանքի պատասխանը դրական եղա՞վ, գրածիցդ լավ չհասկացա։ Թե՞ դեռ հայտնի չի, բայց հուսով ես կամ համոզված ես, որ դրական ա լինելու։ :)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: