Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Անքնություն ու թե ինչպես դեմն առա

on January 10, 2018

Տարօրինակ առավոտ էր։ Դրսում դեռ լրիվ մութ էր, գիշերային մութ։ Իսկ ես արթուն էի, որովհետև առանձնապես չէի էլ քնել։ Արթուն էի ժամը յոթից, չնայած դրա կարիքը չունեի։ Դրա նախորդ օրը, երբ հանկարծ աչքերս բացեցի, ու 9:40 էր ու լույս էր ու ուշ էր Յոենսուի համար, մտքովս չէր էլ անցնում, որ դրանից ընդամենը մեկ ժամ առաջ լուսաբացի հետքերը չէին էլ երևում։ Ես օրվա լույսի հետ էի արթնացել։

Չորրորդ օրն էր, ինչ Յոենսուում էի ու դեռ լավ էի։ Բայց անքնությունն ու կիսատ թողածս նախաճաշն ահազանգ էին, որ ամեն ինչ նորից կսկսվի։ Իսկ պատուհանից այն կողմ երկնքում նարնջագույն երիզ էր հայտնվել․ լույսը բացվում էր։

Վայրկյաններ տևեց որոշում ընդունելս։ Արագ հագնվեցի, որ դուրս գամ, գնամ կամուրջ լուսաբացը նայելու։ Ընդամենը հինգ րոպե անց երկնքի նարնջագույն երիզը վարդագույն ծով էր դարձել ու աչքիս առաջ արագ-արագ մեծանում էր։

Ու հասա կամուրջ, տեսա վարդագույն ու մանուշակագույն երկինքը, տեսա նաև սառած գետը։ Ուսանող ժամանակ կամրջից այն կողմ էի ապրում ու արևոտ օրերին կանգնում, հիանում էի տեսարանով։ Հիմա կամրջից այս կողմ եմ ապրում ու հազվադեպ եմ այդ կողմերում երևում։

DSC_1505.jpgDSC_1511.jpg

Սովորաբար առավոտները նախաճաշելուց ու սուրճ խմելուց հետո ի վիճակի եմ միայն աշխատանքի գնալ։ Աշխատանքի ճամփից շեղվելը կամ անգամ ճանապարհին, ասենք, խանութ մտնելն ինձ համար մեծ սթրես է։ Չգիտեմ՝ երեկ ինչպես կարողացա ճիշտ հակառակ ճանապարհով գնալ առանց հատուկ նպատակի։ Բայց երևի արժեր։

 

Երեկ լավ օր էր։ Չգիտեմ՝ ստատիստիկա դասավանդելը ոնց կստացվի, բայց դասին պատրաստվելը մի այլ կարգի գերագույն հաճույք է։ Երբ աչքերս հոգնել էին, ուսանողներիցս մեկի հետ դուրս եկա զբոսնելու։ Հավես էր թարմ օդը ու հավես էր զրույցը։ Երրորդ սուրճի կարիք չունեցա։

Իսկ երեկոյան գնացի լողավազան։ Ամեն անգամ, երբ ջրում եմ հայտնվում, ինքս ինձ հարցնում եմ՝ ինչու՞ ավելի շուտ չէի անում։ Ուղղակի խելագարվում եմ լողալու համար։ Սիրում եմ, թե ինչպես է ջրի մեջ ժամանակը կանգնում։ Սիրում եմ նյարդերս անջատած մի ծայրից մյուսը լողալ՝ չնկատելով ոչ մեկի, չմտածելով ոչ մի բանի մասին։

Էլ ի՞նչ ֆիննական լողավազան առանց սաունայի։ Իսկ կոնկրետ այս մեկը մերկ սաունա էր։ Հանգիստ հանեցի լողազգեստս ու ներս մտա։ Ոչ մի ծանոթ դեմք չկար, ու հանգիստ կարող էի նստել այնտեղ առանց որևէ մեկից ամաչելու։ Մերկ սաունան լրիվ ուրիշ զգացողություն է։ Առաջին անգամ մի ամիս առաջ Կոպենհագենում էի փորձել, բայց այնտեղ լրիվ մենակ էի։

Իսկ երբ տուն եկա, հազիվ էի արթուն մնում։ Կեսգիշերին պառկեցի քնելու։ Ու քնեցի խո՜րը, անու՜շ քնով։ Յոենսուում առաջին անգամ։

 

Advertisements

5 responses to “Անքնություն ու թե ինչպես դեմն առա

  1. uluana says:

    Բյուր, նկարները չեն երևում։ 😦

  2. uluana says:

    Այ, հիմա երևում են վերջապես։ Սիրուն են։ 🙂

  3. melkonianm says:

    շատ սիրուն են նկարները

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: