Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Յոհաննես Վ․ Յենսենի «Արքայի անկումը»

on January 14, 2018

Տարիներ առաջ, երբ նոր էի տեղափոխվել Կոպենհագեն, ու առաջին անգամ ոտք դրեցի Արք գրախանութ, վաճառողուհուն խնդրեցի դանիական գրականության որևէ նմուշ խորհուրդ տալ։ Գրադարակը քրքրեց ու ընտրեց Յոհաննես Վ․ Յենսենի «Արքայի անկումը»՝ նշելով, որ հեղինակը Նոբելյան մրցանակակիր է և ընդհանրապես այդ գիրքն իր սիրելիներից է։

Image result for the king's fall johannes jensen

Գիրքն առա, տարա տուն ու դրեցի գրադարակումս։ Ու էդպես էնտեղ մնաց գրեթե չորս տարի։ Մի անգամ առավոտյան նախկիններիցս մեկը պարապությունից սկսեց առաջին էջերը կարդալ, ասաց՝ լավն է։ Մի անգամ էլ ընթերցողների ակումբում առաջարկեցի, ու ընտրվեց որպես այս դեկտեմբերի գիրք։ Բայց էդպես էլ կարդալը հետաձգեցի մինչև վերջերս, երբ հետս քարշ տվեցի Յոենսու, էնտեղից նորից Կոպենհագեն, հետո՝ Երևան, որտեղ նոր սկսեցի կարդալ։

«Արքայի անկումը» պատմավեպ է։ Գլխավոր հերոսը Միկել Թյորգեսենն է, որը հաջողացնում է Քրիստիան II թագավորին ծառայել։ Միկելը բավական տպատակասլաց, վրիժառու, կոշտ բնավորությամբ ու ոչ էնքան հաճելի մարդ է։ Բայց նրա կյանքի պատմության միջոցով հեղինակը պատմում է Քրիստիան II-ի մասին․ մի թագավոր, որն ազնվականության հետ կոնֆլիկտների մեջ էր, որովհետև գյուղացիների կողմն էր բռնել։

Վեպի իրադարձությունները տասնվեցերորդ դարում են տեղի ունենում։ Ու զարմանալի է, թե որքան է այն ժամանակվա Դանիան նման այսօրվա Դանիային։ Երբ, օրինակ հրեա Սյուզաննային բռնացնում են մի տղամարդու հետ, Կոպենհագենից վտարում են նրան։ Ու հեղինակը բացատրում է, որ եթե Սյուզաննայի մաշկը շագանակագույն չլիներ ու դանիացի լիներ, պարետն աչք կփակեր։

Պատմությունը բավական անսովոր ձևով է պատմվում։ Հետաքրքիր ուղղություններով ճյուղավորվում է, որ չես հասկանում՝ ինչու է այդպես։ Հետո նույն կերպարները հայտնվում են բոլորովին անսպասելի կոնտեքստներում ու կատարում բոլորովին անսպասելի գործողություններ։

Տեքստը տեղ-տեղ բավական պոետիկ է։ Հատկապես մահվան տեսարաններում էնպիսի մի քնարականություն կա, որ թվում է՝ հեղինակը մահը բոլոր կողմերից ուսումնասիրել է գիրքը գրելուց առաջ։

Գրքի օճառային մասերը բավական անհավանական էին թվում։ Անհավանական էր թվում, թե ոնց էին բոլոր կանայք մեկի հետ մի անգամ սեքս անելուց հետո միանգամից հղիանում։ Բայց հետաքրքիր էր, որ ինչ-որ մեկի՝ մեկ այլ կերպարի ապօրինի երեխա կամ թոռ լինելն ի վերջո ոչինչ չէր փոխում։

Դանիական որոշ լրատվամիջոցներ «Արքայի անկումը» ճանաչել են որպես դանիական գրականության՝ քսաներորդ դարի կարևորագույն գործ։ Ու իրոք․ թե՛ որպես գրական գործ հզոր է, թե՛ որպես դանիականությանն անդրադարձող գիրք իր մեջ ամփոփում է Դանիայի պատմության մի կարևորագույն դրվագ։ Մորթենին հարցրի, ասում է՝ դպրոցում սկի չեն էլ անցել։ Բայց եթե որևէ մեկին հետաքրքրում է Սկանդինավիայի պատմությունն ու դանիականությունը, անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: