Վերջին 28 օրը Ֆինլանդիայում․ օր 3, ծայրահեղություններ

Եթե Յոենսուի էմոցիոնալ վիճակս կարճ նկարագրեմ, հենց ծայրահեղությունները կլինեն․ կատարյալ երջանկությունից մինչև կատարյալ դժբախտություն ու հետո հակառակը։ Սա այն նույն օրն է, երբ առավոտյան խոհանոցում նստած Լիլիթ Բլեյանի երգերն էի լսում ու գիրք կարդում։ Այն նույն օրն է, երբ սուպերմարկետում մոլորվել էի, ու ջղայնացած վիճակում չէի կարողանում դրոժը գտնել։ Այն անտեղի, անիմաստ ջղայնություններից էր։ Ու այն նույն օրն էր, երբ սաղմոնով սուպ սարքեցի ու պուլլա թխեցի ու հյուրեր ընդունեցի։ Նույն օրն էր, երբ տանը հեկեկում էի ու վախենում՝ հանկարծ հարևանները չլսեն։ Ու նույն օրն էր, երբ Յոենսուում իմ սիրելի մարդիկ ինձ հյուր եկան, ու երեկոն ձգվեց երկար, շա՜տ երկար։ Այն բացառիկ երեկոներից էր, որ չէի ուզի ավարտվեր։ Անգամ չէի ուզի Յոենսուից գնալ, որովհետև սիրում եմ սովորություն դարձած այս շաբաթ երեկոները, երբ տանը միասին ընթրում ենք։ Սեղանի շուրջ գտնվող մարդկանց կազմը փոխվում է, բայց շաբաթօրյա ընթրիքները տեղի են ունենում։ Յոենսուի իմ ամենասիրուն սովորություններից է, ու ափսոս, որ ավարտվելու է։

Բայց երևի էմոցիոնալ նորմալ վիճակում գտնվելն ավելի լավ է, քան քսանչորս ժամվա մեջ ծայրահեղ դժբախտից ծայրահեղ երջանիկ դառնալը։

6 thoughts on “Վերջին 28 օրը Ֆինլանդիայում․ օր 3, ծայրահեղություններ

  1. Բյուր, բայց ինչո՞վ են պայմանավորված էդ ծայրահեղ հոգեվիճակներդ: Երջանիկ զգալու պատճառները պարզ են, հստակ նշել ես, բայց դժբախտ զգալու պատճառները մի քիչ անհասկանալի են գրածիցդ: Արդեն սկսում եմ մտածել, որ Յոենսուն ուղղակի ինչ-որ չար կախարդանք ա անում հետդ, որ դժբախտ էլ ես քեզ զգում: :)))

    1. Փորձեմ բացատրել։ Ուրեմն աշխատանքս ինձ լրիվ ուժասպառ ա անում։ Ու դրա ֆոնին ցանկացած ստից բան ահավոր ծանր եմ տանում։ Ասենք, օրինակ, մի երկու շաբաթ առաջ ուրբաթ իրիկունը պիտի ընկերուհուս հետ դուրս գայինք։ Գրեց, որ հիվանդ ա, չի կարա։ Սկսեցի փորփրել, թե ինչ կամ ում հետ կարելի ա մի բան անել էդ երեկո։ Բան չգտա ու զռռոցս դրեցի։ Էն կարգի, որ Մորթենը ինքնաթիռ նստեց, էկավ մոտս։ Կոնկրետ էրեկ էլ մամայիս հետ կապված էր, ինչն իհարկե ստից պատճառ չի, բայց Հայաստանում կամ Դանիայում էղած ժամանակ ավելի պինդ եմ։

  2. Հավես ա օր առ օր գրելը․ Օր այսինչ, ու նկարագրությունը։ Քանի որ ես հիշողություն չունեմ, ինձ համար ավելի ակտուալ ա ու կարևոր։ Թե չէ մի տեսակ մուֆտա ես ապրում, եթե չի գրանցվելու, որ մի ձև մնա վկայություն՝ ինքդ քեզ համար։

    1. Հա, ինձ ավելի շատ հիմա ա օգնում, քան հետո։ Հիշում եմ՝ Խրոնինգենի վերջին շաբաթն էլ եմ օր առ օր գրի առել, բայց գրելուցս չորսուկես տարի ա անցել, ու մինչև հիմա չեմ բացել, որ կարդամ։

  3. Շատ հետաքրքիր ա, որ Ֆինլանդիան իմ համար էլ ա ծայրահեղությունների երկիր։ Ու շատ դեպքերում մտածում եմ, որ Love-hate relationship ա իմ մոտ Ֆինլանդիայի հետ։

    1. Ահա, ինձ մոտ էլ ա love-hate relationship: Անցյալ տարվա գրառումներիցս մեկում հենց էդ արտահայտությունն էլ օգտագործել եմ Յոենսուն նկարագրելիս։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s